Կառավարությունը 102,000 զինվորի համար նախատեսված 17,000 կացարանի փող հատկացրել է վայելքներին

Հայկական մարտական հենակետերի, զորանոցների վատ վիճակի մասին նոր չէ, որ ահազանգներ են հնչում։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, երբ մեծաքանակ զորամասերը, զորանոցները հանձնվեցին թշնամուն, ավերվեցին, այնուհետև երբ գրավոր ու բանավոր պայմանավորվածություններով Հայաստանից տարածքներ հանձնվեցին, հայկական նոր դիրքեր այդպես էլ նորմալ չձևավորվեցին։

Բազմիցս տարբեր լրատվամիջոցների, այդ թվում՝ Yerevan.Today-ի միջոցով զինվորները հրապարակել են, թե ինչ ծայրահեղ պայմաններում են ծառայություն անցկացնում՝ կաթկթող առաստաղ, քրքրված վրաններ, ցեխերի մեջ դրված մահճակալ, չջեռուցվող պայմաններ։ Ու ամեն անգամ խնդիրը լուծելու փոխարեն, այդ լուսանկարներ ու տեսանյութերն անողների հետևից է գնացել ռազմական ոստիկանությունը, քրգործեր հարուցել նկարելու համար։

Երբ ուսումնասիրում ես, թե այս ընթացքում ինչքան գումար է ծախսվել կառավարության ոչ առաջնային կարիքների բավարարման վրա, պարզ է դառնում, թե ինչ արժեք է պետության անվտանգությունը պահող զինվորը այս իշխանության համար։

Հաշվենք ընդամենը այս պահին հիշած մի քանի ոչ առաջնային ծախս․

70 հազար դոլար – Էկոնոմիկայի նախարարի աշխատավայրի զուգարանների նորոգման համար։

52 հազար դոլար – փոխվարչապետի և աշխատակազմի ղեկավարի ընդունարան տանող վերելակները փոխելու համար։

50 հազար դոլար – Արարատ Միրզոյանի Դուշանբե այցի համար։

230 հազար դոլար – 2019թ․ ամանորյա տոնածառի և լուսավորության համար։

2․5 մլն դոլար – 2021 թվականի ամանորը նշելու համար։

250 հազար դոլար – Նիկոլ Փաշինյանին սպասարկող օդանավը ներկելու և դիզայնը փոխելու համար

12․500 դոլար – Բաղրամյան փողոցում գորգ լվալու համար

350 հազար դոլար – 2019թ․ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ թռիչքի համար (միայն օդանավի ծախսը՝ մեկ ուղղությամբ)։

Մոտ 2 մլն դոլար – կառավարական ամառանոցները վերանորոգելու համար։

550 հազար դոլար – Նիկոլ Փաշինյանին սպասարկող ավտոմեքենան փոխելու համար։

220 հազար դոլար – Ալեն Սիմոնյանին սպասարկող ավտոմեքենան փոխելու համար։

45 հազար դոլար – Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ պատվիրակության Բալի թռիչքի համար։

100 հազար դոլար – Նիկոլ Փաշինյանի գրառումը որպես գովազդ պլակատների վրա տարածելու համար։

100 մլն դոլար ամեն տարի – պետ ապարատի պարգրատրումների համար։

35 հազար դոլար կառավարության աշխատակազմին – ֆուտբոլի գնդակ, գլխարկ, բաճկոն, գոտի, կիսաշրջազգեստ, կիսավերարկու և նմանատիպ այլ բաներ գնելու համար։

7 մլն դոլար – գաղտնալսման «Պեգասուս» համակարգ գնելու համար։

100 հազար դոլար – «Քաղաքացու օրը» նշելու համար։

Մոտ 130 մլն դոլար – սելֆիի համար СУ-30-ներ գնելու համար։

500 հազար դոլար – Նիկոլ Փաշինյանի անվտանգության համար 5 նոր ամենագնաց ձեռք բերելու համար։

500 հազար դոլար – հակակոռուպցիոն կոմիտեի 20 ավտոմեքենաների համար։

570 հազար դոլար – 2022թ․ Քննչական կոմիտեի կապիտալ վերանորոգման համար։

60 հազար դոլար – Ալեն Սիմոնյանի Սամարղանդ այցի՝ ինքնաթիռի համար։

435 հազար դոլար – Քննչական կոմիտեին 12 մեքենա գնելու համար։

235 հազար եվրո – Նիկոլ Փաշինյանի Նյու-Յորք թռիչքի համար։

1 մլն դոլար – Տոնական լուսավորության համար։

Միայն այս պահին մեր թվարկած ոչ առաջնային ծախսերը, որոնք մի չնչին մասն են կազմում 4 տարվա անարդյունավետ հատկացումների, կազմում են 246 մլն 864 հազար 500 դոլար։

Կրկնում ենք, սա միայն առաջին հայացքից հիշած ծախսերի մի մասն է, որի մասին բազմիցս գրել է մամուլը։ Բազմաթիվ ծախսեր դեռ չենք մտաբերել, ինչպես նաև չենք հաշվում Եվրատեսիլի բազմամիլիոնանոց և անիմաստ շոուն, չենք հաշվում, թե մեկ անձից թանկարժեք գնումների վրա որքան գումար են գնում, որոնք անհամեմատ քիչ կլինեին, եթե արվեին մրցույթով։ Չենք հաշվում, որ միայն մեկ տարում պետական պարտքն ավելացավ 1,4 մլրդ դոլարով։

Եվ այսպես, «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում մոդուլային կացարաններ արտադրող հայկական ընկերության ներկայացուցիչն ասել է, որ իրենք ի վիճակի են արտադրել 40 օրում 20 կոմպլեկտ, որոնք ավելի մատչելի են, քան դրսից բերածը և բարձր որակի են, մինչև մինուս 50 աստիճան ցրտին պահում է։ Մեկ կացարանի արժեքը 6 մլն 200 հազար դրամ է (15.500 դոլար)։ Մեկ կացարանը նախատեսված է 4-6 անձի համար։ Միայն այս անարդյունավետ, ոչ առաջնային, մսխված փողերով կարելի էր պատվիրել ուշադրություն՝ 17,088 նման կացարան զինվորների համար, որոնցում ծառայության ընթացքում կապրեր 102 հազար զինվոր։ Սրա փոխարեն կառավարությունը նախընտրել է իշխանության ճոխ վայելքը, իսկ զինվորին՝ ճաղավանդակով գոմ։

Մեր զոհված 15 եղբայրները պարզապես հրդեհի զոհ չեն, նրանք կառավարության հանցավոր գործունեության պատճառով սպանվածներ են։

Հ․ Գ․ 2018 թվականի օգոստոսի 17-ին Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հավաքված ժողովրդի առաջ հայտարարում է՝ «Դուք կարող եք վստահ լինել, որ պետական բյուջեին վճարված ամեն մի դրամ, ամեն մի լումա պահպանվում է շատ աչալուրջ և ծախսվելու է ըստ նպատակի»:

Հ․Գ․ Վերջին տարիների պետական բյուջեյում Պաշտպանության նախարարության հատկացումները ամեն տարի թերակատարվել են, այսինքն եղել է փող, որը չեն ծախսել, մնացել է, վերադարձրել են։ Ամեն տարի պետությունը 1 միլիարդի մոտ արտաքին պարտqը ավելացնում է։ Ստացվում է, որ ոչ թե փող չի եղել զորանոցներ կառուցելու, կամ գնելու, այլ ցանկություն, նպատակ ևս չի եղել։ Թե ինչո՞u, այս հարցին է որ Փաշինյանի կառավարությունը պետք է պատասխան տա։

Սևակ Հակոբյան

Աղբյուրը՝ Yerevan.today


Հավանեցի՞ր։ Դե կիսվիր այս գրառմամբ։