635

● Քաղաքական

06.06.2022●15:33

Նյութի աղբյուր՝ 7or.am


Բացառիկ կադրեր․ ինչպես են խոշտանգում հերոս Հայկազ Մկրտչյանի հորը (տեսանյութ)

Բացառիկ կադրեր․ ինչպես են խոշտանգում հերոս Հայկազ Մկրտչյանի հորը (տեսանյութ)Yerkir.am-ի տեսախցիկը բացառիկ կադրեր է ֆիքսել, թե ինչպես են ոստիկանները բերման ենթարկելիս ծեծում 44-օրյա պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի հորը՝ Զավեն Մկրտչյանին։ Գործողությունները տեղի են ունենում հունիսի 3-ին Կառավարական առանձնատների դիմաց՝ Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկում։

Հիշեցնենք, որ հունիս 4-ին Հայկազ Մկրտչյանի հայրը՝ Զավեն Մկրտչյանը, Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ պատմել է, թե ինչպես են կառավարական ամառանոցի մոտ ոստիկանության սևբերետավորները բռնի ուժ կիրառել իր նկատմամբ, այն դեպքում, երբ ինքը որևէ գործողություն չի արել, և հագին եղել է նահատակված որդու նկարով շապիկ։

Տեսանյութից երեւում է, թե ինչպես են ՀՀ ոստիկանության զորքերի 1032 զորամասի (Դավիթաշենի) հատուկ նշանակության ստորաբաժանման մի խումբ սեւբերտավորներ, ձեռքերով ոլորելով, տանում զոհվածի հորը։ Տարածքում կանգնած մյուս ոստիկանները զոհվածի հորը աքացի են տալիս, հարվածում նրա գլխին։ Հերոսի հոր ծեծին ներկա է 1032 զորամասի գնդի հրամանատար Հովհաննես Զաքարյանը, ծեծին մասնակցում է Զաքարյանի տեղակալը՝ Սերոբ Մարգարյանը․ տեսագրությունից երեւում է, թե ինչպես է ձեռքի մահակով սեղմում զոհվածի հոր գլխին։

Տեսանյութում առկա փաստերը ամբողջությամբ համընկնում են Զավեն Մկրտչյանի պատմածին։ Նա ասել էր․ «Երբ ես ընկա այդ ոհմակի մեջ, վայրկյանական պատռեցին տղայիս նկարով շապիկը։ Զգում էի, որ վայրկյանում 10 հարված էի ստանում գլխիս։ Գլուխս իջեցրին ներքև, ու ես զգում էի, թե ինչքան հարված եմ ստանում տարբեր կողմերից, մարմնիս տարբեր մասերին։ Առանձնակի դաժանությամբ այդ հարվածների ուժգնությունը ես գլխիս վրա էի զգում։ Ասում էի՝ ես հերոսի պապա եմ, էս ի՞նչ եք անում, ասացին՝ հենց դրա համար էլ ծեծում ենք․․․ Ասացի՝ ի՞նչ եմ ես ձեզ արել, որ նման կերպ եք վարվում, պատասխանեցին՝ սո՛ւս մնա, թե չէ ձեռքերդ կջարդենք․․․»։

Մանրամասն՝ տեսանյութում։


Like it? Share with your friends!

635