● Քաղաքական21.01.2022
●
16:11
Ադրբեջանի նախագահի աշխատակազմ. Զանգեզուրի միջանցքը կմիավորի ողջ թյուրքական աշխարհը
Զանգեզուրի միջանցքը կմիավորի ողջ թյուրքական աշխարհը և կբարձրացնի մեր երկրի նշանակալիությունը, լիովին կփոխի տարանցման գործառույթները և տարածաշրջանի աշխարհատնտեսական պատկերը։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ՀԿ-ների և հաղորդակցությունների հարցերով բաժնի տնօրենի տեղակալ Սաադաթ Յուսիֆովան Ադրբեջանի նախագահի կարգադրությամբ ստեղծված՝ zefer.az՝ հաղթանակ բազմանշանակ անվանմամբ կայքի շնորհանդեսին։
«Այդ հաղթանակը աստվածային արդարության հաղթանակն է, որը ոտնահարվում էր երկար տարիներ։ Ադրբեջանցի ժողովուրդն ինչպես երբեք իրեն ուժեղ ու հպարտ է զգում։ Այդ հաղթանակի տնտեսական նշանակությունը նույնպես բավական մեծ է։ Զանգեզուրի միջանցքը կմիավորի ամբողջ թյուրքական աշխարհը և կբարձրացնի մեր երկրի նշանակալիությունը, լիովին կփոխի տարանցման գործառույթները և տարածաշրջանի աշխարհատնտեսական պատկերը։ Մեր հաղթանակի ճշմարիտ գնահատականը կտան ապագա սերունդները, որոնք դրանից օգուտ կքաղեն։ Աշխարհն արդեն ընդունել է այս նոր իրողությունը»,-ասել է Ս.Յուսիֆովան։
Աղբյուրը` news.am