683

7or.am    «Թուրքիայի վկաները»

«Թուրքիայի վկաները»Լինել ՀՀ քաղաքացի, հայ կամ ՀՀ–ում բնակվող և ցանկանալ, որ ռուս–ուկրաինական, ավելի ճիշտ՝ Ռուսաստան–Արևմուտք հակադրության մեջ պարտվի Ռուսաստանը, նշանակում է լինել առնվազն քաղաքականապես անմեղսունակ։ Քանզի պարզ է, որ եթե ՌԴ–ն պարտվի, ապա դրանից առաջին հերթին օգտվելու է Թուրքիան ու առաջին հերթին զոհ են գնալու Հայաստանն ու Արցախը։

Հայաստանում կան այդպիսիք։ Դրանք, այսպես կոչված, արևմտամետներն են, իսկ իրականում՝ թուրքամետները։ Կան նաև սրանց ջրերն ընկած «ազնիվ քյարփինջներ», որոնք չգիտակցելով են պայքարում Հայաստանի ու Արցախի գոյության դեմ։

Ինչ մնում է մոլի հակառուսներին և քողարկված թուրքամետներին, ապա նրանք ամենօրյա ռեժիմով իրենց գործն են անում։

Սեփական որդիներին Կանադա թռցրած ու հայ ժողովրդի զավակների հաշվին Վուդրո Վիլսոնի քարտեզ գծող Արա Պապյան, հաստիքային հակառուս Հովսեփ Խուրշուդյան, 5–րդ շարասյան առաջամարտիկ «ծռեր», Վազգեն Սարգսյանի արձանի պղծումը Շուշիում փաստացի ողջունած Արամ Սարգսյան, ստաժավոր «արևմտամետ», այսինքն՝ թուրքամետ Արման Բաբաջանյան, ադրբեջանական քարոզչամեքենայի սիրելի Տիգրան Խզմալյան և այլք։ Սրանք բոլորը ՌԴ–Արևմուտք հակամարտության մեջ, ըստ էության, պաշտպանում են Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը։ Չե՞ն գիտակցում նրանք այդ ամենը։ Հազիվ թե։ Այն էնտուզիազմը, որով նրանք «Թուրքիայի վկա» են աշխատում, հուշում է, որ այս ամենը, ամենայն հավանականությամբ, ոչ առանց անձնական ֆինանսական շահի է արվում։

Ուշագրավն այն է, որ նշյալ թուրքամետները Նիկոլ Փաշինյանի շրջապատն են ներկայացնում։ Օրինակ՝ Տիգրան Խզմալյանը ՀՀ–ում ՌԴ դեսպանատան դիմաց Մոսկվայի դեմ ցույց է անում, հետո շտապում Նիկոլի հետ հանդիպման՝ «արտաթորանքային» ուժերի ձևաչափով։ Մասնագիտությամբ Վազգեն Սարգսյանի եղբայր աշխատող Արամ Սարգսյանի պարագայում հակառակը եղավ․ նա Ուկրաինային պաշտպանող ու ՌԴ–ին դատապարտող հայտարարություն տարածեց նույն այդ հանդիպումից հետո։

Այս ամենի ֆոնին պարզապես ծիծաղելի է ԱԱԾ հաղորդագրությունն այն մասին, թե բա թշնամու օգտին աշխատող 20–հոգանոց լրտեսական խումբ է հայտնաբերվել։ Թուրքամետ ազդեցության գործակալները վխտում են Նիկոլի շուրջը, քաղաքական դաշտում, փորձագիտական կոչված, սոցցանցային ու տեղեկատվական հարթակներում։ Ինչի՞ մասին է խոսքը։

Հայկ Ուսունց

Նյութի աղբյուր   7or.am


Like it? Share with your friends!

683