Կարլ Մարքս[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Jump to navigationJump to search

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարքս (այլ կիրառումներ)
Կարլ Մարքս
Karl Marx
Karl Marx 001.jpg

Ծնվել է մայիսի 51818[1][2][3][…]
ԹրիերՀռենոսի պրովինցիաՊրուսիայի թագավորություն[4][5][2][…]
Մահացել է մարտի 141883[6][1][3][…] (64 տարեկան)
ԼոնդոնԱնգլիաՄեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][7][8][…]
բնական մահով
Գերեզման Հայգեյթ գերեզմանատուն[6]
Բնակության վայր(եր) Լոնդոն[8][9][8]ԹրիերԲեռլինՓարիզ[2][8][10] և Maison du Cygne – De Zwane?[11]
Քաղաքացիություն Flag of the Kingdom of Prussia (1803-1892).svg Պրուսիայի թագավորություն[12][13]
Ազգություն աշկենազի և գերմանացի
Դավանանք աթեիզմ[14]
Մասնագիտություն տնտեսագետլրագրողպատմաբանփիլիսոփասոցիոլոգհեղափոխականբանաստեղծքաղաքական գործիչ և գրող
Հաստատություն(ներ) Neue Rheinische Zeitung? և Հռենոսյան թերթ
Գործունեության ոլորտ տնտեսագիտությունՀասարակագիտությունփիլիսոփայություն և տնտեսություն
Անդամակցություն Առաջին ինտերնացիոնալ[8][10]
Ալմա մատեր Բոննի համալսարան (1836)[2][7][8][…]Ենայի համալսարան[7][8]Հումբոլդտի համալսարան[8][15][16][…] և Gimnasium Real Frederick William III?[2]
Գիտական աստիճան գիտությունների թեկնածու[10][7][8]
Տիրապետում է լեզուներին գերմաներեն[17]
Գիտական ղեկավար Բրունո Բաուեր
Ազդվել է Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգել[2][8][18]Մաքս ՇտիրներԼյուդվիգ Ֆոյերբախ[18][19][20] և The Essence of Christianity?
Կուսակցություն Կումունիստների միություն
Ամուսին(ներ) Ժեննի Մարքս[6][2]
Երեխա(ներ) Էվելինգ Մարքս[7][21]Լոնգե Մարքս[7][21]Լաֆարգ Մարքս[7][21]Edgar Marx?[7][21]Frederick Demuth?Heinrich Edward Guy Marx?[21] և Jenny Evelin Francis Marx?[21]
Հայր Հայնրիխ Մարքս[2][7][22][…]
Մայր Հենրիետե Պրեսբուրգ[7][21]
Ստորագրություն
Изображение автографа
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
Commons-logo.svg Karl Marx Վիքիպահեստում

Կարլ Մարքս (անգլ.՝ Karl Marxմայիսի 51818[1][2][3][…]ԹրիերՀռենոսի պրովինցիաՊրուսիայի թագավորություն[4][5][2][…] – մարտի 141883[6][1][3][…]ԼոնդոնԱնգլիաՄեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][7][8][…]), գերմանացի փիլիսոփա, տնտեսագետ, հասարակագետ, գրող, պոետ, քաղաքական լրագրող, սոցիոլոգ և հասարակական գործիչ։

Ծնվել է ծագումով հրեա փաստաբանի ընտանիքում։ 18301835 թվականներին սովորել է Տրիրի Ֆրիդրիխ-Վիլհելմ գիմնազիայում, 18351841 թվականներին ՝ նախ՝ Բոննի, ապա՝ Բեռլինի համալսարանների իրավաբանության ֆակուլտետներում։ Իրավագիտությամբ, պատմությամբ, օտար լեզուներով զբաղվելուն զուգընթաց՝ Մարքսը Բեռլինի համալսարանում ուսումնասիրել է փիլիսոփայություն, Հեգելի պատմականության դիալեկտիկական մեթոդը. հարել է երիտհեգելականներին։

Աշխատանքային ուղին[խմբագրել | խմբագրել կոդը]

1841 թվականին Մարքսն ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։ 1842 թվականից Քյոլնում հրատարակվող ժողովրդավարական «Հռենոսյան թերթի» խմբագիրն էր։ 1843 թվականի սկզբին նա պրուսական միապետության դեմ հեղափոխական պայքարի և ժողովրդավարության կոչեր է արել։ Նույն թվականի մարտին կառավարությունն արգելել է թերթի հրապարակումը։ Մարքսը տեղափոխվել է Փարիզ. ծանոթացել է սոցիալիստական և ժողովրդավարական շարժման ներկայացուցիչների՝ Ֆրիդրիխ ԷնգելսիՀայնրիխ Հայնեի և ուրիշների հետ։ 1844 թվականից Էնգելսը դարձել է Մարքսի բարեկամն ու գաղափարական համախոհը։ 1845 թվականի փետրվարին ֆրանսիական իշխանությունները (Պրուսիայի ճնշմամբ) Մարքսին արտաքսել են Փարիզից. նա տեղափոխվել է Բրյուսել, որտեղ Էնգելսի հետ գրել է «Գերմանական գաղափարախոսություն» աշխատությունը։ 18481849 թվականներին մասնակցել է «Կոմունիստների միություն» միջազգային կազմակերպության աշխատանքներին, Էնգելսի հետ գրել է միության ծրագիրը՝ «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը» (1848 թվական)։

Փետրվարյան հեղափոխության ժամանակ և դրանից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Marx color.jpg

1848 թվականի փետրվարյան հեղափոխության սկզբին Մարքսն արտաքսվել է Բելգիայից. վերադարձել է Փարիզ, ստեղծել Կոմունիստների միության նոր կենտկոմ, ընտրվել նախագահ։ Մարտյան հեղափոխությունից հետո տեղափոխվել է Գերմանիա՝ մասնակցելու այնտեղ սկսված ապստամբությանը։ 18481849 թվականներին Մարքսի խմբագրությամբ Քյոլնում լույս է տեսել «Նոր հռենոսյան լրագիրը»։ 1849 թվականի մայիսին Մարքսն արտաքսվել է Գերմանիայից. ընտանիքով մեկնել է Փարիզ, ապա հաստատվել Լոնդոնում և այնտեղ ապրել մինչև կյանքի վերջը։ 1864 թվականին Լոնդոնում Մարքսը հիմնադրել և ղեկավարել է (18641876 թվականներին) Բանվորների միջազգային ընկերությունը (հետագայում՝ Առաջին ինտերնացիոնալ)՝ բանվոր դասակարգի առաջին զանգվածային միջազգային կազմակերպությունը), որը 1876 թվականին լուծարվել է։

Մարքսի աշխատությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

1867 թվականին Համբուրգում լույս է տեսել Մարքսի գլխավոր աշխատության՝ «Կապիտալի» 1-ին հատորը (2-րդ և 3-րդ հատորները տպագրության է պատրաստել Էնգելսը և հրատարակել Մարքսի մահից հետո)։ Մարքսը «Կապիտալում» վերլուծել է հասարակության տնտեսական կյանքը, հանգել «հասարակական կեցությունն է որոշում հասարակական գիտակցությունը» գաղափարին։ Ըստ Մարքսի՝ հասարակության պատմական գործընթացում վճռական և որոշիչ գործոնը նյութական արտադրությունն է։ Կյանքի վերջին տարիներին Մարքսը գործուն մասնակցություն է ունեցել պրոլետարական կուսակցության ձևավորմանը։

Marx8.jpg

1840-ական թվականների կեսերին նա իդեալիզմի և հեղափոխական ժողովրդավարության գաղափարներից անցել է մատերիալիզմին ու կոմունիզմին։ Մշակել է պատմության մատերիալիստական ըմբռնման (պատմական մատերիալիզմ) սկզբունքները, հավելյալ արժեքի տեսությունը, ուսումնասիրել կապիտալիզմի զարգացման ընթացքը և առաջ քաշել նրա անկման, պրոլետարական հեղափոխության հետևանքով կապիտալիզմից կոմունիզմին անցման անխուսափելիության դրույթը։ Այդ ամենի հանրագումարը փիլիսոփայական, տնտեսագիտական և քաղաքական ամբողջական ուսմունք է, որը հետագայում կոչվել է մարքսիզմ և արագ տարածվել ու մեծ ազդեցություն է թողել 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի սոցիալ-հասարակական մտքի զարգացման վրա, դարձել է նաև պրոլետարիատի գաղափարախոսությունը։ Մարքսը գրել է նաև «Տնտեսագիտական-փիլիսոփայական ձեռագրեր» (1844 թվական), «Իրավունքի հեգելյան փիլիսոփայության քննադատության շուրջ» (1844 թվական), «Սուրբ ընտանիք» (1845 թվական), «Գերմանական գաղափարախոսություն» (18451846 թվականներ, վերջին երկուսը՝ Էնգելսի հետ), «Փիլիսոփայության աղքատությունը» (1847 թվական), «Դասակարգային պայքարը Ֆրանսիայում 18481850 թվականներ» (1850 թվական), «Լուի Բոնապարտի Բրյումերի տասնութը» (1852 թվական), «Քաղաքացիական պատերազմը Ֆրանսիայում» (1871 թվական), «Գոթայի ծրագրի քննադատությունը» (1875 թվական) աշխատությունները։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Marx5.jpg

Ռուսաստանում Հոկտեմբերյան հեղափոխությունից (1917 թվական) հետո Վլադիմիր Լենինը մարքսիզմը մշակել և ծառայեցրել է կոմունիստական ամբողջատիրությանը։ Մարքսիզմի այդ տարբերակը հետագայում կոչվել է մարքսիզմ-լենինիզմ։

Մարքսի մահից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարքսի աշխատությունների հայերեն թարգմանությունների առաջին փորձերն արվել են 1880-ական թվականներին։ 1904 թվականին ԺնևումՍտեփան Շահումյանի և Միքայել Մանուչարյանի թարգմանությամբ, լույս է տեսել «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը»։ Խորհրդային իշխանության տարիներին Հայաստանում հրատարակվել են Կառլ Մարքսի և Ֆրիդրիխ Էնգելսի ընտիր երկերը, թեմատիկ ժողովածուներ և առանձին աշխատություններ (131 անուն)։ Մարքսի անունով կոչվել են քաղաքներ, կենտրոնական փողոցներ ԽՍՀՄ-ում և ԳԴՀ-ում։ Տրիրում գործում է Կարլ Մարքսի թանգարանը։ Մարքսին նվիրված հուշարձաններ են կանգնեցվել ԽՍՀՄ գրեթե բոլոր քաղաքներում (առաջինը՝ Պենզայում, 1918 թվականին)։ 19331991 թվականներին Կարլ Մարքսի անունով կոչվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, որի առջև տեղադրված էր նրա կիսանդրին, և փողոց Երևանի կենտրոնում (այժմ՝ Մովսես Խորենացու անվան)[23]։ Արտաշատում առ այսօր կենտրոնական փողոցներից մեկը կոչվում է Կարլ Մարքսի անունով։


Հավանեցի՞ր։ Դե կիսվիր այս գրառմամբ։