Գրիգորի Կոզինցև


Ստալինյան մրցանակ
 (2-րդ աստիճանի, 1948)

Գրիգորի Կոզինցև
Դիմանկար
Ծնվել է մարտի 9 (22)1905
Ծննդավայր ԿիևՌուսական կայսրություն[1][2]
Մահացել է մայիսի 111973[1][3][2][…] (68 տարեկան)
Մահվան վայր ԼենինգրադՌԽՖՍՀԽՍՀՄ[1][4][5]
Գերեզման Լիտերատորսկիե մոստկի
Քաղաքացիություն Flag of Russia.svg Ռուսական կայսրություն[6][7] և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մայրենի լեզու ռուսերեն
Մասնագիտություն կինոռեժիսորսցենարիստթատերական ռեժիսորկինոպրոդյուսեր և ռեժիսոր
Աշխատավայր «Արտասովոր դերասանի ֆաբրիկա» կինորավեստանոցԼենֆիլմՍանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա և Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Ամուսին Սոֆիա Մագարիլլ
Պարգևներ և
մրցանակներ
Անդամություն ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն
Երեխաներ Ալեքսանդր Կոզինցև
Commons-logo.svg Grigori Kozintsev Վիքիպահեստում

Գրիգորի Միխայլովիչ Կոզինցև (մարտի 9 (22)1905ԿիևՌուսական կայսրություն[1][2] – մայիսի 111973[1][3][2][…]ԼենինգրադՌԽՖՍՀԽՍՀՄ[1][4][5]), խորհրդային կինոռեժիսոր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1964)։ Բանասիրական գիտությունների դոկտոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում։ 1924 թվականից աշխատել է «Սևզապկինո» (այժմ՝ «Լենֆիլմ» կինոստուդիա) կինոֆաբրիկայում։ Խորհրդային կինոարվեստի նվաճումներից է Լ. Տրաուբերգի (համատեղ աշխատել են մինչև 1946 թվականը) հետ նկարահանած «Մաքսիմի պատանեկությունը» (1935), «Մաքսիմի վերադարձը» (1937), «Վիբորգյան կողմ» (1939) եռերգությունը։ Կոզինցևը բեմադրել է Շեքսպիրի «Արքա Լիր» (1941), «Օթելլո» (1943), «Համլետ» (1954) պիեսները։ Էկրանավորել է Շեքսպիրի «Համլետ» (1964, լենինյան մրցանակ՝ 1965) և «Արքա Լիր» (1971, Սերվանտեսի «Դոն Կիխոտ» (1957) գործերը։ Կոզինցևը 19261932 թվականներին դասավանդել է Լենինգրադի բեմական արվեստի, 1941 թվականից՝ Կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտներում։ Նկարահանել է նաև «Էքսցենտրիկ դերասանի ֆաբրիկան», «Շինել» (1926, ըստ Գոգոլի համանուն վիպակի), «Ս. Վ. Դ.» (1927), «Նոր Բաբելոն» (1929), առաջին հնչունային՝ «Միայնակ» (1931), «Պիրոգով» , (1947), «Բելինսկի» (1951), «Մեր ժամանակակից Շեքսպիրը», «Խոր էկրան», «Ողբերգության տարածությունը» և այլ ֆիլմեր։ Արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակների (19411948)։ Կոզինցևի «Համլետը» 1964 թվականին ճանաչվել է լավագույն կինոնկար, արժանանալով ավելի քան հարյուր մրցանակների, որոնց թվում Բրիտանական կինոինստիտուտի մրցանակին։ Կոզինցևի «Լիր արքա»-ն նույնպես պարգևատրվել է մի շարք մրցանակներով, այդ թվում Թեհրանի առաջին փառատոնի «Գրան պրի»-ով։ Կոզինցևը մահացել է 1973 թվականին, Լենինգրադում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լենինի շքանշան (2)
  • Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան
  • ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (27.04.1964)
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (2)
  • Լենինյան և Պետական մրցանակներ
  • Քեմբրիջի ոսկե մեդալ (շեքսպիրագիտության համար)
  • «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ
  • Լենինյան մրցանակ
  • ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (06.03.1950)
  • Ստալինյան մրցանակ (1-ին աստիճանի, 1941)


Հավանեցի՞ր։ Դե կիսվիր այս գրառմամբ։