Հայ ֆիդայիներ
Jump to navigationJump to searchՀայ ֆիդայիներ
Այս հոդվածը կամ բաժինը կարող է չհամապատասխանել հանրագիտական ոճի վերաբերյալ Վիքիպեդիայի չափանիշներին: Ներկայացված մտահոգությունների համար այցելեք քննարկման էջը: Տե՛ս Վիքիպեդիայի ոճական ուղեցույցը հոդվածը բարելավելու ցուցումների համար: |
Հայ ֆիդայիներ | |
---|---|
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | ռազմական միավոր |
Երկիր | Օսմանյան կայսրություն Իրան Ռուսական կայսրություն |
Թվակազմ | շուրջ 40’000 |
Պատմություն | |
Ստեղծվեց | 1880-ականներ |
Ճակատամարտեր | Հայ ֆիդայական շարժում և Իրանի սահմանադրական հեղափոխություն |
Լուծարվեց | 1920-ականներ |
Հրամանատարներ | |
Հայտնի հրամանատարներ | 1893թ-ից առաջ – Արաբո 1893-1899 – Աղբյուր Սերոբ 1899-1904 – Անդրանիկ 1904-1907 – Գևորգ Չաուշ |
Հայ ֆիդայիներ, ֆիդայիները կամ հայդուկները Արևմտյան Հայաստանում ժողովրդական վրիժառուներն էին։ Նրանք հանուն հայրենիքի՝ Արևմտյան Հայաստանի ազատագրության համար ընտրել էին անհատական-պարտիզանական ընդվզումը։ Հայ ֆիդայիները հանդես էին գալիս թե՛ անհատապես, թե՛ խմբերով։ Առաջին հայ ֆիդայական խմբերը հանդես են եկել 1880-ական թվականների կեսերին, որոնց ղեկավարներից էին Մարգար Վարժապետը, Արաբոն, Աչգբաշյանն և այլք։ Ֆիդայական շարժումը շարունակվում է նաև հետագա տարիներին։
Հայ ֆիդայիների հագուստը[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայ ֆիդայիները հագնում էին լայն տաբատներ և գույնզգույն բաճկոններ՝ կարմիր ու դեղին նախշերով։ Գոտիներին ամրացնում էին կաշվից քառակապ փամփշտակալներ, որոնք ծածկվում էին անթև վերնազգեստով։ Նրանց հրացանների բազմազան լինելու դեպքում (չախմախլի, մարտին, մոսի), ապա բոլոր ֆիդայիները կրում էին միայն սիրիական կեռ դաշույն։ Հայդուկներն իրենց գլուխները ծածկում էին արախչիով կամ գդակով՝ մուգ կարմրավուն փուշիներով ոլորած։ Նրանք մեջքներին միշտ կապած ունեին պայուսակ և մի պարան՝ ծառերը մագլցելու համար։ Պայուսակի տարողությունը բաժանված էր մի քանի մասի։ Առաջին մասում պահվում էին առաջին անհրաժեշտության առարկաներ՝ գուլպա, տրեխ, ոսկրե սանր, երկրորդում՝ մի քանի բուռ բոված կորեկալյուր և մի կտոր չորթան, երորդում դրվում էր 3 մետր սպիտակ կտավ, որը կոչվում էր պատանք ( ամեն հայդուկի պարտքն էր թաղել իր ընկեր հայդուկին, նույն տեղում, որտեղ նա մահացել էր, թաղելու համար մահացածի դին փաթաթում էր այդ սպիտակ սավանով), հայդուկին պատանքի համար կտոր տալը հոգեբանական նշանակություն ուներ։ Հայդուկներն աշխատում էին հագնվել միանման, դա է պատճառը, որ ավագ ու կրտսեր հայդուկների հագուստներն իրարից չէին տարբերվում։ Հայդուկներից միայն Գևորգ Չաուշն էր, որ հեռադիտակ ուներ։
Հայ ֆիդայիների առօրյան[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայդուկը ունեցվածք և հարստություն չուներ, և իրավունք էլ չուներ ունենալու, ոչ էլ ամուսնանալու, նա իր կյանքը նվիրաբերել էր հայրենիքին։ Հայդուկն անընդհատ շարժման մեջ էր։ Դեռ լույսը չբացված, նա հեռանում էր, և ոչ ոք չպետք է իմանար, թե որ ուղղությամբ և ուր է գնում նա։ Նրա բնակատեղին քարայրն էր, ձնե տնակը, լեռներն ու կիրճերը, իսկ գյուղում՝ անասնագոմը։ Հայդուկը իր տեղը փոխում էր գիշերը, իսկ ցերեկը նրա գլխավոր հոգսը թաքնվելն ու չնկատվելն էր։
Ֆիդայու երդումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիդայիները երդվում էին. «Երդվում եմ իմ պատվի և ազգության վրա՝ իմ բոլոր ուժով, եթե հարկ լինի՝ նաև իմ արյունով ծառայել Հայաստանի ազատագրության դատին ընդդեմ բռնակալության։ Այսուհետ իմ բարձը Հայաստանի լեռները կլինեն և իմ ամենամեծ բաղձանքը՝ հայրենիքի համար մեռնելը։ Բարով արժանանամ հրեղեն գնդակի համբույրին»։
Ինչպես և ովքեր էին դառնում հայդուկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայ Հայդուկների ճնշող մեծամասնությունը աղքատ գյուղացիներն էին, ովքեր թալանվել էին թուրքական կառավարության կողից, ենթարկվել բռնաճնշումների և ստիպված հեռացել բնակատեղիից և իրենց նվիրել էին ազգային ազատագրությանը։ Սկզբնական շրջանում հայդուկ դառնալու համար հատուկ ծիսակատարություն գոյություն չուներ։ Ժամանակի ընթացքում ձևավորվեց մի շատ պարզ, բայց իր իմաստով դաժան ծիսակատարություն։ Ֆիդայի դառնալու ցանկություն հայտնողներին նախ տևական ժամանակ օժանդակ աշխատանքներ էին հանձնարարում, ապա մարտական բնույթի առաջադրանքներ և դրանց կատարման ողջ ընթացքում ստուգում էին նրանց կարողություններն ու ունակությունները։ Որից հետո մեկ կամ մի քանի հայդուկ պետք է նրան երաշխավորեին՝ իրենց վրա վերցնելով հայդուկ ընդունվողի վարքագծի պատասխանատվությունը։ Այս բոլորից հետո աղ ու հացի կողքին դնում էին հրացան ու դաշույն, որոնց վրա ընդունվողը բոլորի ներկայությամբ երդում էր տալիս, եթե նա անհրաժեշտ հագուստ, իրեր ու զենք չուներ, հանդիսավոր պայմաններում դրանք հանձնում էին նրան։
Ֆիլմադարան[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1990 – Զորավար Անդրանիկ – (ԱրմենՖիլմ) Վավերագրական ֆիլմ նվիրված Զորավար Անդրանիկի ծննդյան 125 ամյակին, ֆիլմի տեքստը կարդում է անվանի դերասան Խորեն Աբրահամյանը։
Կինոնկարի ռեժիսորն է Լևոն Մկրտչյանը։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]