Նելսոն Ստեփանյան

Нельсон Георгиевич Степанян

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նելսոն Ստեփանյան,

Նելսոն Գևորգի Ստեփանյան
28 մարտի 1913 – 14 դեկտեմբերի 1944
Ծննդավայր Շուշի, Ղարաբաղ
Մահվան վայր Լեպահա, ԼԽՍՀ
Քաղաքացիություն Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
Զորատեսակ Ռազմածովային Ուժեր
Ծառայության տարիներ 1941 – 1944
Կոչում ավիացիայի փոխգնդապետ
Զորամաս Բալթյան նավատորմ
Հրամանատարն էր 47-րդ գրոհային ավիագունդ
Մարտեր/
պատերազմներ
Երկրորդ համաշխարհային պատերազմ և Խորհրդա-գերմանական ռազմաճակատ
Պաշտոնաթող զոհվել է
Պարգևներ
Խորհրդային Միության Հերոս
Խորհրդային Միության Հերոս
Լենինի շքանշան Լենինի շքանշան

Նելսոն Գևորգի Ստեփանյան՝ (մարտի 281913ՇուշիԵլիզավետպոլի նահանգՌուսական կայսրություն[1] – դեկտեմբերի 141944[1]ԼիեպայաԼատվիական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունԽՍՀՄ), հայ օդաչու։ Խորհրդային Միության կրկնակի հերոս։ Կատարել է 239 մարտական թռիչք, անձամբ և խմբի կազմում խորտակել է հակառակորդի 53 նավ (անձամբ՝ 13), ոչնչացրել է 80 տանկ, 600 ավտոմեքենա, 27 ինքնաթիռ (2 Ju-88 ռմբակոծիչ օդային մարտում, 25 տարբեր տեսակի ինքնաթիռներ իրենց օդանավակայաններում), 105 հակառակորդի հրանոթ, 130 գնդացրային կետ, 5000 զինվոր։

Մինչև պատերազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1913 թվական մարտի 28-ին, Ելիզավետպոլի նահանգի Շուշի քաղաքում։ Ծնողների հետ տեղափոխվել է Երևան, որտեղ սովորել է Գորկու անվան դպրոցում։ Հինգերորդ դասարանից սկսած հետաքրքրվել է ավիացիայով և ավիամոդելավորմամբ։ Հաղթել է Մոսկվայում, Կիևում, Թբիլիսիում և Բաքվում անցկացվող ավիամոդելավորման մրցույթներում։

1932 թվականին ավարտել է Սերգո Օրջոնիկիձեի անվան Բաքվի ռազմական ուսումնարանը։ 1935 թվականին ավարտել է Բատայսկի քաղավիացիայի օդաչուական դպրոցը, որտեղ էլ աշխատել է մինչև 1938 թվականը որպես հրահանգավորող օդաչու։ 1938-1941 թվականներին ծառայությունը շարունակել է Միներալնիե վոդի քաղաքում։

Արևելյան ռազմաճակատի (1941-1945) տարիներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Սևծովյան նավատորմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ»19411945) երկրորդ օրը զորակոչվել է ԽՍՀՄ Սևծովյան նավատորմի գրոհային ավիացիա։ 46-րդ գրոհային էսկադրիլիայի կազմում սովորել է «Ил-2» գրոհիչի հետ աշխատանքը և մասնակցել է Պոլտավայի, Զապորոժիեյի, Օդեսայի մատույցներում տեղի ունեցող պաշտպանական մարտերին։ 20-րդ թռիչքի ժամանակ Ստեփանյանը վիրավորվել է զենիթային արկի բեկորից։

Լենինգրադի պաշտպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականի օգոստոսից, Բալթյան նավատորմի ՌԾՈՒ-ի 57-րդ գրոհային ավիագնդի կազմում, պաշտպանել է Լենինգրադը։ Կազդուրվելուց և շարք վերադառնալուց մեկ ամիս անց Ստեփանյանը նշանակվում է օղակի հրամանատար։ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության՝ 1942 թվականի հոկտեմբերի 23-ի որոշմամբ արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման, իսկ նույն տարվա նոյեմբերին կապիտան Ստեփանյանը նշանակվում է 57-րդ գրոհային գնդի էսկադրիլիայի հրամանատար։ Լենինգրադի մատույցներում իրականացրել է մոտ 60 մարտական թռիչք, իր օղակի հետ միասին ոչնչացրել և շարքից հանել է 8 տանկ, մոտ 90 ավտոմեքենա, ավելի քան 60 զենիթային հրանոթ և գնդացիր։

Ղրիմի օպերացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

1944 թվականի ապրիլին Ստեփանյանը նշանակվում է 47-րդ (հետագայում «Թեոդոսիական») գրոհային ավիագնդի հրամանատար։ Այդ ավիագունդը մարտեր էր մղում Ղրիմի և Կուբանի օդային շրջանում։ Նրա հրամանատարությամբ գունդը մասնակցել է Թեոդոսիայի, Սևաստոպոլի, Սուդակի մոտ մղվող մարտերին։ 1944 թվականի ապրիլի 16-ին Ստեփանյանը, որ մարտի էր տարել 12 «Ил-2» ինքնաթիռներից կազմված խումբը, անձամբ խորտակում է 3 դեսանտային բարժա։ Մայիսի 22-ին մասնակցում է հակառակորդի շարասյան կործանմանը։ Այդ մարտում Ստեփանյանի ինքնաթիռը լուրջ վնասվածքներ է ստանում։

Ղրիմի օպերացիայի ընթացքում Նելսոն Ստեփանյանը ոչնչացրել է 8 տրանսպորտային նավ, 12 արագընթաց դեսանտային բարժա, 9 պահակային կատեր, ավելի քան 3000 հակառակորդի զինվոր և սպա։

Բալթյան ռազմաճակատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղրիմի ազատագրումից հետո, 1944 թվականի մայիսին, Ստեփանյանն իր 47-րդ գրոհային ավիագնդի հետ վերադառնում է Բալթյան ռազմաճակատ, մասնակցում է Ֆիննական ծոցի մարտերին։ 1944 թվականի օգոստոսի 20-ին երկրորդ անգամ ներկայացվում է հերոսի կոչման՝ Մերձբալթիկայի օդային մարտերում «ցուցաբերած խիզախության համար»։

1944 թվականի դեկտեմբերի 14-ին Ստեփանյանը ուղևորվում է Լիեպայայի նավահանգստի ռմբակոծմանը։ Գրոհային խումբը հարձակման է ենթարկվում 30 գերմանական կործանիչների կողմից։ Ստեփանյանն անցնում է հակահարձակման, սակայն նրա ինքնաթիռը խփվում է և նա վնասված ինքնաթիռն ուղղում է դեպի հակառակորդի նավը։

Հերոսի հիշատակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նելոսն Ստեփանյանի հիշատակին 4 արձան է կանգնեցվել՝ Երևանում, Ստեփանակերտում, Լիեպայայում և հերոսի ծննդավայր Շուշիում, որը հետագայում ավերվել է ադրբեջանական կողմից։ Լիեպայայի արձանը 1990 ականների տեղափոխվել է Կալինինգրադ։

1954 թվականից Երևանի թիվ 71 դպրոցը կրում է նրա անունը։

Փաստա-գեղարվեստական գրքեր Նելսոն Ստեփանյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ↑ Jump up to:1,0 1,1 1,2 1,3 Степанян Нельсон Георгиевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.Советская энциклопедия, 1969.

Հավանեցի՞ր։ Դե կիսվիր այս գրառմամբ։