Հայ մեծագույն ճարտարապետներՃարտարապետ Մարկ Գրիգորյան

Մարկ Գրիգորյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Jump to navigationJump to search

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարկ Գրիգորյան (այլ կիրառումներ)
Մարկ Գրիգորյան
Մարկ Գրիգորյան.jpg

Ծնվել է ապրիլի 29 (մայիսի 12), 1900
Ծննդավայր Նոր ՆախիջևանԴոնի զորքի մարզՌուսական կայսրություն[1]
Մահացել է հունվարի 101978[2] (77 տարեկան)
Վախճանի վայր ԵրևանՀայկական ԽՍՀԽՍՀՄ
Ազգություն հայ
Կրթություն Երևանի պետական համալսարան
Պարգևներ
Լենինի շքանշան«Պատվո նշան» շքանշանՎլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ«1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ,
Ստալինյան մրցանակ և Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
Commons-logo.svg Mark Grigorian Վիքիպահեստում

Մարկ Վլադիմիրի Գրիգորյան (ապրիլի 29 (մայիսի 12), 1900Նոր ՆախիջևանԴոնի զորքի մարզՌուսական կայսրություն[1] – հունվարի 101978[2]ԵրևանՀայկական ԽՍՀԽՍՀՄ), հայ ճարտարապետ, Մատենադարանի շենքի հեղինակը։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1940 թ.)։ ԽՍՀՄ Պետական մրցանակ (ՀԿԿ կենտկոմի շենքի համար, 1951 թ.)։ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1968 թ.)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1920-1922 թվականներին սովորել է Վրուբելի անվան գեղարվեստի դպրոցում։ 1928 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ճարտարապետության բաժինը։ 1937-1951 թվականներին եղել է Երևանի գլխավոր ճարտարապետը, 1951-1978 թվականներին՝ Հայարդնախագիծ ինստիտուտի տնօրեն։ Ալեքսանդր Թամանյանի հետ նախագծել է Երևանի մանկական կլինիկական հիվանդանոցը։ 1951 թվականին ղեկավարել է Երևանի գլխավոր հատակագծի նախագծումը, կազմել է Հրազդան քաղաքի 1961-1963 թվականների գլխավոր հատակագիծը։ 1959-1963 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր[3][4][5]։

Ստեղծագործական աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկ Գրիգորյանի հուշատախտակը Երևանում։

  • Դերասանների բնակելի շենքը՝ Մաշտոցի պ.48
  • Բնակելի շենքեր՝ Տերյան փ. 62, Աբովյան փ. 31, Բաղրամյան պ..20
  • Մատենադարանի շենքը՝ Մաշտոցի պ.53
  • «Արմենիա» հյուրանոցի շենքը՝ Հանրապետության հրապարակ (համահեղինակ՝ է. Սարապյան)
  • Միությունների շենքը՝ Հանրապետության հրապարակ
  • ՀՀ Ազգային ժողովի շենքը, ցանկապատը՝ Բաղրամյան պ.19
  • Մարգարյանի անվ. ծննդատան շենքը՝ Մաշտոցի պ.22
  • Մանկական հիվանդանոցի շենքը՝ Աբովյան փ 58
  • ՀՀ Նախագահի նստավայր՝ Բաղրամյան պ.26
  • Աճառյանի անվ, թ.72 դպրոցի շենքը՝ Մ. Հերացու փող. 2ա
  • Սոս Սարգսյանի թատրոնի շենքը՝ Ամիրյան փ. 26
  • «Արմենիա» առողջարանը՝ Աբխազիա, ք. Գագրա
  • Քանաքեռ ՀԷԿ-ի շենքը
  • Խաչատուր Աբովյանի հուշարձանը՝ Քանաքեռ 2-րդ փ. 4

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, 1940 թ.
  • ԽՍՀՄ Պետական մրցանակ (ՀԿԿ կենտկոմի շենքի համար), 1951 թ.
  • ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ, 1968 թ.
  • ՀԽՍՀ Պետական մրցանակ (Երևանի Հանրապետության հրապարակի ճարտարապետական անսամբլի համար), 1970 թ.
  • Ռոստով քաղաքի պատվավոր քաղաքացի
  • Լենինի շքանշան
  • Պատվո շքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ↑ Jump up to:1,0 1,1 1,2 Григорян Марк Владимирович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.Советская энциклопедия, 1969.
  2. ↑ Jump up to:2,0 2,1 2,2 Grove Art Online / J. Turner — [Oxford, England]Houndmills, Basingstoke, EnglandNew YorkOUP, 1998. — ISBN 978-1-884446-05-4
  3.  Ով ով է.հայեր (կենսագրական հանրագիտարան:Երկու հատորով),ՀՀ խմբ. հանձնաժողով՝ Հ. Մ. Այվազյան (գլխավոր խմբագիր) և ուրիշներ,Երևան,Հայկական հանրագիտարան հրատ., Հ.1, Աբալյան-Ղուշչյան, 2005։
  4.  Григорян Марк Владимирович (Тер-Григорян Маркос Вардересович)
  5.  «Григорян Марк Владимирович»։ Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 28-ին։ Վերցված է 2016 թ․ փետրվարի 3
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 226 CC-BY-SA-icon-80x15.png

Հավանեցի՞ր։ Դե կիսվիր այս գրառմամբ։