● Լրահոս

20.09.2023●01:13


Մարտերը շփման գծի երկայնքով շարունակվում են, ՊԲ-ն համառ դիմադրություն է ցույց տալիս տարբեր ուղղություններում

Մարտերը շփման գծի երկայնքով շարունակվում են, ՊԲ-ն համառ դիմադրություն է ցույց տալիս տարբեր ուղղություններումՄարտերը շփման գծի երկայնքով շարունակվում են։ Արցախի պաշտպանության բանակը համառ դիմադրություն է ցույց տալիս տարբեր ուղղություններում առաջխաղացման փորձեր իրականացնող ադրբեջանական զինուժին:

Հայտնում են Արցախի ՊՆ-ից։

Ադրբեջանական ԶՈՒ-ն շարունակում է կիրառել հրետանային ու հրթիռային միջոցներ։

***

Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, օգտագործում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

«Խնդրում և հորդորում ենք մնալ ապաստարաններում, ձեռնպահ մնալ համացանցում տեսանյութերի և լուսանկարների հրապարակումից` հետևելով միայն պաշտոնական լրահոսին»,-ասված է հաղորդագրության մեջ։


Հավանեցի՞ր։ Դե կիսվիր այս գրառմամբ։