РИХАРД ЗОРГЕ. Подвиг разведчика,Ռիխարդ Զորգե,ընդդեմ ֆաշիզմի,

Ռիխարդ Զորգե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիխարդ Զորգե
գերմ.՝ Richard Sorge
Դիմանկար
Ծնվել է հոկտեմբերի 41895[1][2][3]
Ծննդավայր ԲաքուՌուսական կայսրություն[4]
Մահացել է նոյեմբերի 71944[4][5][1][…] (49 տարեկան)
Մահվան վայր ՍուգամոՏոկիո կամ ՏոկիոՏոկիոՃապոնիա[6]
Գերեզման Տամա գերեզմանոց
Քաղաքացիություն Flag of the USSR (1936-1955).svg Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
Ազգություն գերմանացի
Կրթություն Համբուրգի համալսարան
Գիտական աստիճան փիլիսոփայության դոկտոր
Մասնագիտություն լրագրողհետախույզդիվանագետ և հետախույզ
Աշխատավայր Գլխավոր հետախուզական վարչություն
Ծնողներ հայր՝ Gustav Wilhelm Richard Sorge?
Կուսակցություն Գերմանիայի կոմունիստական կուսակցություն և ԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Commons-logo.svg Richard Sorge Վիքիպահեստում

Ռիխարդ Զորգե (գերմ.՝ Richard Sorge, հետախուզական մականունը՝ Ռամզայ, «Ինսոն», հոկտեմբերի 41895[1][2][3]ԲաքուՌուսական կայսրություն[4] – նոյեմբերի 71944[4][5][1][…]ՍուգամոՏոկիո և ՏոկիոՏոկիոՃապոնիա[6][7][8][9]), Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային հետախուզության սպաՃապոնիայում խորհրդային հետախուզության բնակիչ (1933-1941)։ 1964 թվականին հետմահու արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչմանը։

20-րդ դարի բացառիկ հետախույզներից մեկը [10].

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տուն Սաբունչի գյուղաքաղաքում (ԲաքուԱդրբեջան), որտեղ 1895-1898 թվականներին ապրել է Զորգեն։ Մեր օրեր։

Ռիխարդը ծնվել է 1895 թվականի հոկտեմբերի 4-ին Ռուսական կայսրության Բաքվի նահանգի Սաբունչի գյուղում, գերմանացի ճարտարագետ Գուստավ Վիլհելմ Ռիխարդ Զորգեի ընտանիքում, ով Բաքվի նավթահանքերում գտնվող Նոբելյան ֆիրմայում զբաղվում էր նավթի արդյունահանմամբ։

Ռիխարդի մայրը, ով Զորգեի երկրորդ կինն էր՝ Նինա Ստեպանովնա Կոբելևան ազգությամբ ռուս էր, երկաթուղային բանվորի ընտանիքից։ Ընտանիքը բազմազավակ էր։ [11].

Ռիխարդի պապը՝ Ֆրիդրիխ Ադոլֆ Զորգեն(1826-1906) եղել է առաջին միջազգային կազմակերպության ղեկավարներից մեկը, Կարլ Մարքսի քարտուղարը։ Իր ինքնակենսագրության մեջ 1927թվականին Ռիխարդ Զորգեն գրել է․ « Իմ հոր ընտանիքը համարվում է ժառանգական մտավորականների ընտանիք, և միևնույն ժամանակ ընտանիք՝ հին հեղափոխական ավանդույթներով։ Իմ երկու պապիկներն էլ, հատկապես՝ Ֆրիդրիխ Ադոլֆ Զորգեն, եղել են 1848 թվականի հեղափոխության ակտիվ մասնակիցներ։ [11]։ Ավելի ուշ, Մոսկվայի իր ընկերներին Զորգեն ասել է․ « Ընդհանրապես ես ինձ կարող եմ համարել ադրբեջանցի, սակայն դժբախտությունն այն է, որ ադրբեջաներեն ոչ մի բառ չգիտեմ»։ [12] 1898 թվականին Զորգեի ընտանիքը Ռուսաստանից տեղափոխվում է Գերմանիա։ Հետագայում նա հիշատակել է․ ««Մինչեւ պատերազմի սկիզբը իմ մանկությունն անցել է հարուստ բուրժուական գերմանական ընտանիքում, համեմատաբար հանգիստ միջավայրում։ Մենք չենք լսել մեր տան ֆինանսական դժվարությունների մասին»։ [11]

1914 թվականի հոկտեմբերին, չավարտելով դպրոցը, Ռիխարդ Զորգեն ինքնակամ միանում է գերմանական բանակին, մասնակցում առաջին համաշխարհային պատերազմի մարտերին։ Սկզբում նա ընդգրկված էր արևմտյան ճակատում, դաշնային հրետանու կազմում։ Առաջին անգամ վիրավորվում է 1915 թվականի ամռանը գերմանա֊բելգիական ճակատում։ Բեռլինի հիվանդանոցում բուժվելու ընթացքում հանձնել է ավարտական քննությունը։ Եֆրեյտորի կոչում ստանալուց հետո նրան ուղարկում են Արեւելք ` որպես զորամիավորման մի մաս, որը աջակցում է Գալիցիայում ավստրո-հունգարական զորքերին՝ ռուսական բանակի դեմ մարտերում, սակայն երեք շաբաթ չանցած ստանում է բեկորային վնասվածք։ Նրան շնորհվել է 43-րդ հրետանային գնդի սպայի կոչում և արժանացել է II աստիճանի երկաթե խաչի։ 1916 թվականին հիվանդանոցից վերադառնում է 43-րդ հրետանային գունդ, որը մասնակցել է Վերդեն ամրոցի պատերի տակ տեղի ունեցած ռազմական գործողություններին։

Ռիխարդ Զորգեն հիվանդանոցում ՝ վիրավորվելուց հետո։ Բեռլին, 1915 թվական

1917 թվականի ապրիլին ռմբակոծության ժամանակ լուրջ վնասվածք է ստանում։ Բեկորներից վնասվում են ձեռքի մատները և ոտքերը։ 3 օր անց է կացնում վերակենդանացման բաժանմունքում։ Քյոնիգսբերգի հիվանդանոցում վիրահատվելու արդյունքում նրա մի ոտքը մյուսից կարճանում է մի քանի սանտիմետրով։ 1918 թվականի հունվարին ազատվում է զինվորական ծառայությունից՝ հաշմանդամության պատճառով։ Պատերազմի հետևանքները նրա մոտ առաջ բերեցին հոգևոր խանգառումներ, որի արդյունքում հիվանդանոցում նա մտերմանում է ձախ սոցիալիստների հետ և ընդունում Մարքսի ուսմունքը։

Ռիխարդ Զորգե և Էրիխ Կորենս. 1915 թվական

Հետագայում Զորգեն գրել է ․ «Համաշխարհային պատերազմը մեծ ազդեցություն ունեցավ իմ ողջ կյանքի վրա։ Մտածում եմ, որ ես չէի ենթարկվի այդպիսի ազդեցության այլ գործոնների կողմից,այս պատերազմի պատճառով միայն ես դարձա կոմունիստ»[13]։

1917 թվականին ստացել է միջին մասնագիտության մասին վկայականը, այնուհետև, 1918 թվականին Բեռլինի Ֆրիդրիխ Վիլհելմի անվան իմպերիալ համալսարանի դիպլոմ։

Զորացրումից հետո ընդւոնվել է Կիլսկի համալսարանի հասարակական գիտություների ֆակուլտետը։ Համբուրգի համալսարանի բացվելուց հետո,նա այնտեղ ընդգրկվեց որպես պետական և իրավաբանական ֆակուլտետների գիտությունների թեկնածու, քննությունը գերազանց հանձնելուց հետ ստանում է պետության և իրավունքի դոկտորի աստիճան,1919 թվականի օգոստոսին Համբուրգի համալսարանում ստանում է էկոնոմիկի աստիճան։

1918 թվականի նոյեմբերին Քիլում, ուր նա տեղափոխվել էր Բեռլինից, Զորգեն մասնակցում է նավաստիների խռովություններին։ Եղել է Քիլի աշխատավորների և նավաստիների խորհրդի անդամ, որը զինում էր բնակչությանը, փորձել է օգնել Բեռլինում հեղափոխության անցկացմանը։

Իշխանությունները նրան հետ են ուղարկում Քիլ,այնտեղից տեղափոխվում է Համբուրգ, որտեղ քարոզչական աշխատանքներ տանելուց բացի, հանդես էր գալիս նաև որպես լրագրող։ Այստեղ նա հանդիպում է Գերմանիայի կոմունիստական կուսակցության ապագա առաջնորդի՝ Էռնստ Թելմանի հետ։ 1917-1919 թվականներին եղել է Գերմանիայի անկախ սոցիալ֊դեմոկրատական կուսակցության անդամ, 1919 թվականից Գերմանիայի Կոմունիստական կուսակցության անդամ։ Վուպերտալում և Մայնի Ֆրանկֆուրտում եղել է քարոզիչ, աշխատել է նաև որպես հանքափոր։1920 թվականի նոյեմբերից մինչև 1921 թվականը Զոլինգենում խմբագրել է կուսակցական թերթը։ Նա Ֆրանկֆուրտի Սոցիալական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող էր, որը ավելի հայտնի էր որպես «Ֆրանկֆուրտի դպրոց»։

1924 թվականին, Գերմանիայի Կոմունիստական կուսակցության գործունեության կասեցումից հետո, գործադիր կոմիտեի հրավերով և ղեկավարության համաձայնությամբ Զորգեն մեկնեց Մոսկվա։

Զորգեի հոդվածները որոնք վերաբերվում էին Գերմանիայում և ԱՄՆ-ում հեղափոխական շարժման խնդիրներին հրատարակվում էին «Համաշխարհային տնտեսություն և համաշխարհային քաղաքականություն», «Բոլշեվիկ» ամսագրերում։

1929 թվականին նա գործուղվեց Անգլիա և Իռլանդիա։ Անգլիայում Զորգեն ձերբակալվեց։Ըստ Ռոբերտ Վայմանտ(չաշխատող հղում) ի ՝ Զորգեի Անգլիա այցելելու նպատակը այն էր, որ նա պիտի հանդիպեր բրիտանական հետախուզական կազմակերպության ՝ MI6-ի ավագ սպաներից մեկի հետ,և ստանար կարևոր ռազմական տեղեկություն։Զորգեի առաջին կինը՝ Քրիստինա Գեռլախը,շատ տարիներ անց ասել է,որ այդ ժամանակ Ռիխարդը հանդիպել է շատ կարևոր հետախույզներից մեկի հետ։

1966 թվականին, նախքան Խորհրդային հետաքննության ներթափանցումը բրիտանական հետախուզական գործակալություններ, նրան նույնիսկ խնդրել են բացահայտել այդ անձին։ Սակայն երկար տարիներ անց, նա կարողանում է պատասխանել միայն ենթադրաբար։

Մոսկվայում Զորգեն ծանոթանում է Եկատերինա Ալեքսանդրովնա Մաքսիմովայի հետ, ով էլ հետագայում դառնում է նրա կինը։

1930 թվականին Շանհայում նա ծանոթանում է ամերիկացի լրագրողուհի և լրտես Ագնես Սմեդլիի և ճապոնացի լրագրող, կոմունիստ Խոցումի Օձակիի հետ։ Վերջինս Զորգեի համար դարձավ կարևոր տեղեկատու։ Աշխատելով Չինաստանում Զորգեն եկավ այն եզրակացությանը, որ համաշխարհային գործերում ԱՄՆ֊ի դերը ուժեղանում է։

Aquote1.png Ինձ պարզ դարձավ,որ ապագայում ԱՄՆ֊ն կզբաղեցնի Մեծ Բրիտանիայի տեղը, որպես Խաղաղ օվկիանոսում տիրապետող ուժ Aquote2.png
                                                                                          Ռիխարդ Զորգե

1933 թվականին որոշում ընդունվեց Զորգեին ուղարկել Ճապոնիա, ուր նա մեկնեց 1933 թվականի սեպտեմբերի 6-ին, և հանդես էր գալիս որպես գերմանական և հոլանդական հայտնի թերթերի լրագրող։[14]

Դրանից առաջ նա այցելում է Ֆրանսիա, որտեղ հանդիպում է սովետական հետախուզության կապավորի հետ,այնուհետև այցելում է ԱՄՆ,որտեղ մյունխենցի պրոֆեսոր Կարլ Հաուսհոֆերի՝ ԱՄՆ֊ում Ճապոնիայի դեսպան Կազուի Դեբուսիին ուղղված հանձնարարականի հիման վրա կարողացավ Ճապոնիայի դեսպանատնից ստանալ Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությանը ուղղված հանձնարարական-նամակը[15]

Ձերբակալություն, դատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապոնիայում Գերմանիայի դեսպանատան մամուլի քարտուղար Ռիխարդ Զորգեի վկայականը

1941 թվականի հոկտեմբերի 18-ին ճապոնական քաղաքացիական ոստիկանության կողմից Զորգեն ձերբակալվում է։ Ճապոնական ռեզիդենտների ձերբակալությունները սկսվել էին ավելի վաղ։Հոկտեմբերի 10-ին ձերբակալվել էր Միյագին, հոկտեմբերի 14-ին Օձակին։ Խմբի հիմնական անդամների ( այդ թվում ՝ Զորգեի ) տների խուզարկության ժամանակ հայտնաբերվել էին փաստաթղթեր, որոնք վկայում էին նրանց լրտեսական գործունեության մասին։Այդ փաստերը օգնեցին հեշտությամբ ընդհատել Զորգեի բոլոր հեռագրերը։ 1942 թվականին անց կացվեց այս գործով ձերբակալությունների երկրորդ փուլը, որը հիմնված էր 1941 թվականի հոկտեմբերին ձերբակալվածների վկայությունների վրա։Ընդհանուր առմամբ ձերբակալվեց Զորգեի խմբի 35 անդամ, դատարան ներկայացվեցին 17-ը։ Հետաքննությունը շարունակվեց մինչև 1942 թվականի մայիսը։

«Ռամզայ»-ի գործով հետաքննությունը սկզբում անց էին կացնում ճապոնական գաղտնի ոստիկանության պաշտոնյաները, այնուհետև՝ քննչական բաժինը։ 1942 թվականի մայիսի 16-ին պաշտոնապես մեղադրանք առաջադրվեց առաջին յոթ մեղադրյալներին( Զորգե, ՕձակիՄակսու ԿլաուզենուՎուկելիչուՄիյագիՍաիոնձիԻնուկաի

Մյուս մեղադրյալներին մեղադրանք է առաջադրվում ավելի ուշ։ 1942 թվականի հունիսին 18 մեղադրյալների մեղադրանք է առաջադրվում Տոկիոյի շրջանային դատարանի կողմից։ Սակայն, մինչև դատական գործընթացի սկսվելը, Զորգեն և մյուս մեղադրյալները կես տարվա ընթացքում ենթարկվում են կրկնակի հարցաքննության, հիմա արդեն դատարանի կողմից։ Զորգեին հարցաքննել է դատավոր Կաձո Նակամուռան։ Նրա հարցաքննությունները ավարտվում են 1942 թվականի դեկտեմբերի 15-ին։ Մյուս մեղադրյալների հարցաքննություները շարունակվում էին։ Յուրաքանչյուր մեղադրյալի գործ քննվում էր առանձին՝ երեք դատավորների կողմից,և յուրաքանչյուրի համար կայացվում է առանձին վճիռ։ Մեղադրյալներից հիմնական մասի համար դատավճիռ կայացվեց 1943 թվականի սեպտեմբերի 29-ին։

Դատարանը վճռեց Զորգեին և Օձակիին ենթարկել մահապատժի՝ կախաղանի միջոցով։ Վուկելիչը և Կլաուզենը արժանացան ցմահ բանտարկության։ Միյագին մահացավ՝ նախքան դատավճիռ կայացնելը։

Դեկտեմբերին դատարանը վճռում է Սիգեո Միձունոին 13 տարի, Ֆուսակո Կուձումիին 8 տարի, Տոմո Կիտաբայասին 5 տարի ազատազրկում։

1944 թվականի հունվար֊փետրվար ամիսներին վճիռ է կայացվում,ըստ որի․ Յոսինոբու Կոսիրոն ազատազրկվում է 15 տարի, Ուգենդա Տագուտին՝ 13 տարի, Մասաձանե Յամանան ՝ 12 տարի, Սումիո Ֆունակոսին՝ 10 տարի, Տեիկիտի Կավաին՝ 10 տարի, Կոձի Ակիայաման՝ 7 տարի, Խատիրո Կիկուտին՝ 2 տարի բանտարկության։

Խորհրդային ռեզիդենցիայի փլուզումից հետո, որը գլխավորում էր Ռիխարդ Զորգեն, ԽՍՀՄ-ը Ճապոնիայում տեղեկատվության աղբյուր չուներ, այդ խնդիրը լուծվեց Շամիլ Խամզինի կողմից։ [16].

Մահապատիժ[խմբագրել | խմբագրել կոդը]

1944 թվականի նոյեմբերի 7-ին առավոտյան 10։30-ին Ճապոնիայի Սուգամո բանտում մահապատժի ենթարկվեց Զորգեն, իսկ դրանից հետո Օձակին։ Բժիշկը արձանագրության մեջ նշել էր,որ կախաղան հանվելուց հետո Զորգեի սիրտը 8 րոպե շարունակել է բաբախել։ Սակայն այդ մասին մամուլը չգրեց։ Ճապոնիայի իշխանությունները այս գործի մասին ոչ մի տեղեկություն չտվեցին։ Բացառություն կազմեց նրանց կողմից 1942 թվականի մայիսի 17-ին արված հայտարարությունը։

Չնայած նրան, որ Զորգեն չէր տիրապետում ճապոներեն լեզվին, այնուամենայնիվ, մահապատժից առաջ նա իր վերջին բառերը ասել է ո՛չ թե ռուսերեն կամ գերմաներեն լեզուներով, այլ հենց ճապոներեն լեզվով։ Նա այդպես վարվեց, որ բոլոր ներկաները հիշեն իր խոսքերը։Այն է․«Սեկիգուն ⟨Կարմիր բանակ⟩, Կոկուսայ կյոսենտո ⟨Կոմունիստական միջազգային կազմակերպություն⟩, Սեբիտո կյոսենտո ⟨Խորհրդային կոմունիստական կուսակցություն ⟩»։ (ճապ.՝ 赤軍! 国際共産党!ソビエト共産党!)<ref>

Նրան հուղարկավորում են Սուգամո բանտի բակում,իսկ 1967 թվականին նրա մասունքները ամերիկյան իշխանությունների կողմից վերահուղարկավորեցին Տոկիոյի Տամա գերեզմանատանը։

Ռիխարդ Զորգեյի գերզմանը Տոկիոյի Տամա գերեզմանատանը

։

Զորգեի վերահուղարկավորությունը այս գերեզմանատանը կազմակերպել է նրա ազգությամբ ճապոնացի քաղաքացիական կինը՝ Իսիի Խանակոն, ում հետ Զորգեն ծանոթացել էր Տոկիոյում։ Հենց նա է հայտնաբերել և ճանաչել Զորգեի մասունքները։

Զորգեի գերեզմանի վրա տեղադրված երկու գրանիտե սալիկներից մեկի վրա գրված է նրա կյանքի մասին, մյուսի վրա գրված են նրա գործընկերների անունները և մահվան ամսաթվերը․


Հավանեցի՞ր։ Դե կիսվիր այս գրառմամբ։