Էդմոնդ Քեոսայան

Picto infobox cinema.png

Էդմոնդ Քեոսայան

Ծնվել է հոկտեմբերի 91936
Ծննդավայր ԼենինականՀԽՍՀԱԽՖՍՀԽՍՀՄ
Մահացել է ապրիլի 211994
(57 տարեկանում)
Մահվան վայր ՄոսկվաՌԴ
Կրթություն Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
Գործունեության տարիներ 19621988
Ազգություն հայ
Մասնագիտացում կինոռեժիսոր
կինոդրամատուրգ
Ոճ(եր) սոցիալիստական ռեալիզմ
Ամուսին Լաուրա Գևորգյան
Պարգևներ RIAN archive 468648 Sign of winner of Lenin Komsomol prize.jpg
IMDb ID 0449084

Էդմոնդ Գարեգինի Քեոսայան (հոկտեմբերի 91936[1]ԼենինականՀայաստան – ապրիլի 211994[1]ՄոսկվաՌուսաստան), խորհրդային ժամանակաշրջանի հայ կինոռեժիսոր, կինոդրամատուրգ։ Աշխատել է «Մոսֆիլմ» և «Հայֆիլմ» կինոստուդիաներում։ Համարվել է խորհրդային կինոյի արկածային ժանրի լավագույն վարպետներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1936 թվականի հոկտեմբերի 9-ին, Լենինական քաղաքում։ 1952-1954 թվականներին ուսանել է Մոսկվայի տնտեսագիտական ինստիտուտում, 19541958 թվականներին՝ Երևանի թատերական ինստիտուտում, աշխատել է Պետական էստրադային նվագախմբում որպես ելույթավար Կ. Օրբելյանի ղեկավարությամբ։ 1964 թվականին ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը (Եֆիմ Ձիգանի արվեստանոց)։ 1964 թվականից սկսած Քեոսայանը որպես ռեժիսոր աշխատել է «Մոսֆիլմ» կինոստուդիայում, 1972 թվականից՝ «Հայֆիլմում»։

Քեոսայանի ուսանողական կարճամետրաժ աշխատանքներն արժանացել են միջազգային կինոփառատոների մրցանակների։ 1965 թվականին նա էկրանավորել է Ա. Սաֆրոնովի «Խոհարարը»։ Ռեժիսորին փառք բերեց 1966 թվականին նկարահանված «Անորսալի վրիժառուներ» ժապավենը (Պ. Բլյախինի «Կարմիր սատանիկներ» վեպի հիման վրա)։ Արկածային կինոնակարը դարձավ 1960-ականների կինոյի ամենավառ իրադարձություններից մեկը և ունեցավ երկու շարունակություն, որոնք հանդիսատեսի կողմից ընդունվեցին ոչ պակաս ջերմորեն։

1970-ականներին Էդմոնդ Քեոսայանը, աշխատելով «Հայֆիլմում», անդրադարձավ ազգային հայկական թեմատիկային՝ նկարահանելով «Տղամարդիկ» և «Մոռացված հեքիաթների կիրճը»։ 1975 թվականին նա «Մոսֆիլմում» նկարահանեց «Երբ գալիս է սեպտեմբերը» ժապավենը, որն արժանացավ Վատիկանի և Կինոյի բրիտանական ակադեմիայի գլխավոր մրցանակներին։ 1977 թվականին նկարահանեց «Հուսո աստղ» կինոնկարը, որտեղ գերազանց կերպով արտացոլվել էր Մխիթար Սպարապետի ղեկավարած ազգային ազատագրական պայքարը։ 1982 թվականին Քեոսայանը նորից սկսեց աշխատել «Մոսֆիլմում»՝ նկարահանելով հակաֆաշիստական դիմադրության հերոսների մասին պատմող «Ինչ-որ տեղ լալիս է պիրոլը» (1982) և ռեպրեսիաների զոհերի մասին պատմող «Համբարձում» (1989) ժապավենները։ Ռեժիսորը միաժամանակ հանդես էր գալիս որպես իր ֆիլմերի սցենարների հեղինակ կամ համահեղինակ։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդմոնդ Քեոսայանին նվիրված հուշատախտակ Գյումրիում

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսորական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1962 – Սանդուղք (Лестница)
  2. 1963 – Երեք ժամ ճանապարհին (Три часа дороги)
  3. 1964 – Որտե՞ղ ես այժմ, Մաքսիմ (Где ты теперь, Максим?)
  4. 1965 – Խոհարարը (Стряпуха)
  5. 1966 – Անորսալի վրիժառուները (Неуловимые мстители)
  6. 1968 – Անորսալիների նոր արկածները (Новые приключения неуловимых)
  7. 1971 – Ռուսական կայսրության թագը, կամ Կրկին անորսալիները (Корона Российской империи, или Снова неуловимые)
  8. 1973 – Տղամարդիկ (Мужчины)
  9. 1974 – Լքված հեքիաթների կիրճը (Ущелье покинутых сказок)
  10. 1975 – Երբ գալիս է սեպտեմբերը (Когда наступает сентябрь)
  11. 1977 – Հուսո աստղ (Звезда надежды)
  12. 1979 – Լեգենդ ծաղրածուի մասին (Легенда о скоморохе)
  13. 1982 – Ինչ-որ տեղ լալիս է պիրոլը… (Где-то плачет иволга)
  14. 1988 – Համբարձում (Вознесение)

Սցենարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1966 – Անորսալի վրիժառուները (Неуловимые мстители)
  2. 1968 – Անորսալիների նոր արկածները (Новые приключения неуловимых)
  3. 1971 – Ռուսական կայսրության թագը, կամ Կրկին անորսալիները (Корона Российской империи, или Снова неуловимые)
  4. 1973 – Տղամարդիկ (Мужчины)
  5. 1974 – Լքված հեքիաթների կիրճը (Ущелье покинутых сказок)
  6. 1975 – Երբ գալիս է սեպտեմբերը (Когда наступает сентябрь)
  7. 1979 – Լեգենդ ծաղրածուի մասին (Легенда о скоморохе)
  8. 1982 – Ինչ-որ տեղ լալիս է պիրոլը… (Где-то плачет иволга)
  9. 1988 – Համբարձում (Вознесение)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ժամանակը չէ՞, արդյոք, էկրանում հնչեցնելու Դավթի անունը, «Գարուն», 1967, № 6։

Դերասանական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1964 – Որտե՞ղ ես այժմ, Մաքսիմ (Где ты теперь, Максим?)
  2. 1971 – Ռուսական կայսրության թագը, կամ Կրկին անորսալիները (Корона Российской империи, или Снова неуловимые)


Հավանեցի՞ր։ Դե կիսվիր այս գրառմամբ։