Խորեն Աբրահամյան

Khoren Abrahamyan.JPG

 

Ծնվել է ապրիլի 11930[1][2]
Ծննդավայր ԵրևանԽՍՀՄ[1][2]
Մահացել է դեկտեմբերի 102004[2] (74 տարեկան)
Մահվան վայր ԵրևանՀայաստան[2]
Կրթություն Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ (1951)[1]
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Ազգություն հայ
Մասնագիտություն դերասանռեժիսոր և թատերական ուսուցիչ
Պարգևներ և մրցանակներ

Խորեն Բաբկենի Աբրահամյան (ապրիլի 11930[1][2]ԵրևանԽՍՀՄ[1][2] – դեկտեմբերի 102004[2]ԵրևանՀայաստան[2]), հայ դերասան, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Երևանում։ Մասնագիտական կրթությունն ստացել է Երևանի թատերական ինստիտուտում, որի դերասանական ֆակուլտետն ավարտել է 1951 թվականին և ընդունվել Գ. Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնը, որտեղ կատարել է բազմաթիվ դերեր (ՌոմեոՊեպոՕթելլոԱրա Գեղեցիկ, Արշակ թագավոր, Կորիոլան, Մյասնիկյան, Գայ, Ռաֆո Ավետյան և այլն)[3][4]։ Եղել է Հայաստանի ժողովրդական արտիստ, դերասանուհի Լյուսյա Հովհաննիսյանի ամուսինը։

1979-1984 թվականներին եղել է թատրոնի գլխավոր ռեժիսոր, 1988-1995 թվականներին՝ գեղարվեստական ղեկավար, միաժամանակ՝ Հայաստանի թատերական գործիչների միության վարչության նախագահ։ 1985-1988 թվականներին Գյումրիի պետական թատրոնի դերասան էր և գլխավոր ռեժիսորը, 1980–1995 թվականներին դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում։ Թատրոնում ստեղծած լավագույն դերերից են՝ Ռուստամ (Ա. Շիրվանզադեի «Նամուս»), Արմեն (Գ. Բորյանի «Կամրջի վրա»), Արամ (Ա. Արաքսմանյանի «60 տարի, երեք ժամ»), Արա (Ն. Զարյանի «Արա Գեղեցիկ»), Մյասնիկյան (Զ.Դարյանի «Հանրապետության նախագահը»), Կորիոլան (Վ. Շեքսպիրի «Կորիոլան»), Ավետյան (Պ. Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն»)։ Հայկական մի քանի լավագույն կինոնկարների հաջողությունները պայմանավորված են նաև Աբրահամյանի դերակատարումներով՝ Գևորգ («Սարոյան եղբայրներ», 1968 թվական), Ռոստոմ («Տերը», 1968 թվական), Պավլե («Մենք ենք, մեր սարերը», 1969 թվական), Արմեն («Երևանյան օրերի խրոնիկա», 1972 թվական), Մյասնիկյան («Երկունք», 1977 թվական), Տեր Ավետիս («Հուսո աստղ», 1978 թվական), Սիսակյան («Ապրեցեք երկար», 1979 թվական) և այլն։ Նա նկարահանվել է նաև Մոսֆիլմի 3 կինոնկարում՝ «Առաջին էշելոնը», «Բարձունք», «Նրա կյանքի նպատակը»[5][6]։

Աբրահամյանի դերակատարումներին բնորոշ են դրամատիկական զսպվածությունը, հոգեբանական խոր վերլուծությունը, խոսքի նուրբ հղկվածությունը։ Նրա ստեղծագործական հաջողությունները պայմանավորված էին իր արվեստի ինքնատիպությամբ, նաև արտիստական խառնվածքին հատուկ համարձակությամբ և արդիականության խոր զգացողությամբ։ Գ. Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրել է Ն. Զարյանի «Հացավան», Վ. Շեքսպիրի «Ջոն արքա», Պ. Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն», Պ. Ջակոմետիի «Ոճրագործի ընտանիքը» (նաև եղել է Կորրադոյի դերակատարը), Հ. Իբսենի «Դոկտոր Ստոկման», Գ. Գորինի «Քին» Ա. Քալանթարյանի «Թիկունք», Պ. Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն», և այլ ստեղծագործություններ։ 2000 թվականին բեմադրել է Պ. Զեյթունցյանի «Խոր Վիրապ» պիեսը։ Աբրահամյանը մասնակցել է նաև բազմաթիվ ռադիո- և հեռուստաբեմադրությունների (Մ. Պանյոլի «Տոպազ», Ն. Զարյանի «Փորձադաշտ» և այլն)։ Հայտնի էր նաև որպես ասմունքող։ Թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում։

Խորեն Աբրահամյանի հուշատախտակը Երևանի Նալբանդյան փողոցում

Դերերը կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորեն Աբրահամյանի գերեզմանը Կոմիտասի անվան պանթեոնում

Թատերական բեմադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1961 – ՀԽՍՀ վաստակավոր արտիստ
  • 1970 – Համամիութենական կինոփառատոնի դափնեկիր լավագույն դերասանական աշխատանքի համար
  • 1971 – ՀԽՍՀ պետական ​​մրցանակի դափնեկիր («Սարոյան եղբայրներ» ներկայացումի համար)
  • 1980 – ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
  • 1980 – Համամիութենական կինոփառատոնի դափնեկիր լավագույն դերասանական աշխատանքի համար
  • 1981 – ԽՍՀՄ պետական ​​մրցանակի դափնեկիր (թատերական աշխատանքների համար)
  • 2000 – Երևանի պատվավոր քաղաքացի
  • 2000 – Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետ

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի ապրիլի 19-ին Երևանի ավագանու որոշմամբ մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մայիսյան փողոցն անվանափոխվել է Խորեն Աբրահամյանի անունով[7]։

Գրականություն Խորեն Աբրահամյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ↑ Jump up to:1,01,11,21,31,41,51,6 Հայկական սովետական հանրագիտարան(հայ.) / Վ. ՀամբարձումյանԿ. Խուդավերդյան — 1974. — հատոր 1. — էջ 43.
  2. ↑ Jump up to:2,002,012,022,032,042,052,062,072,082,092,102,112,12 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — 1990. — հատոր 1.
  3.  Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Սովետական գրող»։ էջ 21-22
  4.  «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 19-20։
  5.  Խորեն Աբրահամյան
  6.  «ВСПОМИНАЯ ХОРЕНА АБРАМЯНА»։ golosarmenii.am։ Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 18
  7.  «Երևանի փողոցներից մեկը անվանակոչվեց դերասան Խորեն Աբրահամյանի անունով»։ MediaNews (ru-RU)։ 2022-04-19։ Վերցված է 2022-04-20

 


Հավանեցի՞ր։ Դե կիսվիր այս գրառմամբ։