Հարություն Հակոբյան
Դիմանկար

 

https://www.youtube.com/watch?v=IqEn7ckRzek

Ծնվել է ապրիլի 251918
Ծննդավայր ԻգդիրԵրևանի նահանգՌուսական պետություն
Մահացել է հունվարի 132005 (86 տարեկան)
Մահվան վայր ՄոսկվաՌուսաստան
Գերեզման Տրոեկուրովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն Flag of Armenia.svg ՀայաստանFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
Ազգություն հայ
Մայրենի լեզու ռուսերեն
Կրթություն Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան
Մասնագիտություն դերասանձեռնածու-աճպարարգրողաճպարար և հրապարակախոս
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ և ՀԽՍՀ վաստակավոր արտիստ
Երեխաներ Հմայակ Հակոբյան

Հարություն Հմայակի Հակոբյան (ապրիլի 251918ԻգդիրԵրևանի նահանգՌուսական պետություն – հունվարի 132005ՄոսկվաՌուսաստան), ձեռնածու-աճպարար։ ՀԽՍՀ (1961), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1982)։

Կենսագրություն

Հարություն Հակոբյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Իգդիր քաղաքում։ 1935 թվականին ավարտել է Երևանի Խորեոգրաֆիայի ուսումնարանը և պարել Պարի պետական անսամբլում։ Սովորել է նաև Երևանի շինարարական տեխնիկումում, այնուհետև աշխատել է «Հայշինում»։ 1973 թվականին ավարտել է Մոսկվայի Ա. Լունաչարսկու անվան թատերական ինստիտուտի ռեժիսորական բարձրագույն դասընթացները։ Ձեռնածու-աճպարարությամբ հանդես է եկել 1943 թվականից, 1965 թվականից՝ «Մոսկոնցերտի» արտիստ։

«Անսովոր համերգ» հեռուստաֆիլմը (1985, «Էկրան» կինոմիավորում) նվիրված է Հակոբյանի կյանքին և ստեղծագործությանը։

Հյուրախաղերով հանդես է եկել նաև Երևանում։ Մահացել է 2005 թվականին Մոսկվայում։ Թաղված է Տրոեկուրովյան գերեզմանատանը[1]։

Մրցանակներ, պարգևներ

Հակոբյանը միջազգային մի շարք մրցույթների դափնեկիր է՝ Կոլոմբոյում (Շրի Լանկա) արժանացել է 1-ին մրցանակի և «Միջազգային մոգական ակումբի» պատվավոր անդամի կոչման (1957), Փարիզում՝ «Մեծ մրցանակի» («Գրան պրի») և Ռոբեր Գուդենի անվան մեդալի (1959), Գերմանիայում՝ Բոսկոյի անվան մրցանակի և Վ. Դուրովի անվան մեդալի (1974), Կարլովի Վարիում՝ հատուկ մրցանակի (1977)։

  • ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1950
  • 1961 ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1961
  • ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, 1982
  • ՌԴ Պատվո շքանշան, 1998[2]
  • Կարմիր աստղի շքանշան

Ծանոթագրություններ


Հավանեցի՞ր։ Դե կիսվիր այս գրառմամբ։