Կարո Հալաբյան,Каро Алабян,архитектор, СССР,ճարտարապետ,ԽՍՀՄ

Կարո Հալաբյան

Կարո Հալաբյան
Կարո Հալաբյան.JPG

Ծնվել է հուլիսի 14 (26)1897
Ծննդավայր ԳանձակՌուսական կայսրություն
Մահացել է հունվարի 51959 (61 տարեկան)
Վախճանի վայր ՄոսկվաԽՍՀՄ[1]
Ազգություն հայ
Կրթություն Վխուտեմաս և Ներսիսեան դպրոց
Աշխատավայր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Ուշագրավ աշխատանքներ Ռուսաստանի բանակի կենտրոնական ակադեմիական թատրոն և Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդես
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան«Պատվո նշան» շքանշան«1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ,
և Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Կարո Սիմոնի Հալաբյան (հուլիսի 14 (26)1897ԳանձակՌուսական կայսրություն – հունվարի 51959ՄոսկվաԽՍՀՄ[1]), հայ խորհրդային ճարտարապետ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1940)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1917 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1929 թվականին Մոսկվայի բարձրագույն գեղարվեստա–տեխնիկական ինստիտուտը։ 1929-1931 թվականներին գլխավորել է «Պետնախագիծ» ինստիտուտը՝ Խորհրդային Հայաստանի առաջին նախագծային հաստատությունը, Միքայել Մազմանյանի և Գևորգ Քոչարի հետ նախագծել բնակելի, վարչական, մշակութային-լուսավորական շենքեր։ Հալաբյանի վաղ շրջանի գործերը կատարված են կոնստրուկտիվիզմի ոգով և արտահայտիչ ծավալատարածական հորինվածքով։ Դրանցում նշմարելի է նորարական միտումների և դասական ճարտարապետական ընդհանուր սկզբունքների ներդաշնակ միասնությունը, որն արտահայտվել է ուշ շրջանի լավագույն աշխատանքներում։

1932 թվականից Հալաբյանի ստեղծագործական, գիտական և հասարակական գործունեությունը ծավալվել է Մոսկվայում։ Հայրենական պատերազմի տարիներին Հալաբյանը ճարտարապետական ակադեմիայի ղեկավար աշխատանքը համատեղել է կարևորագույն արդյունաբերական և պաշտպանական կառույցների քողարկման նախագծման հետ՝ գլխավորելով ակադեմիային առընթեր հատուկ արվեստանոցը։ 1943 թվականին նրա ղեկավարմամբ սկսվել է Վոլգոգրադի վերակառուցման նախագծի մշակումը։ 1936 թվականին ընտրվել է ճարտարապետների Բրիտանական թագավորական ինստիտուտի պատվավոր թղթակից անդամ։ Պարգևատրվել է 2 շքանշաններով։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագծել է Սովետական բանակի թատրոնի շենքը Մոսկվայում (1940), Սոչիի ծովային կայարանը (1950), Մոսկվայի Խիմկի–Խովչինո խոշոր բնակելի զանգվածը (1962)։ Ստեղծել է Կ. Մարքսի, Ս. Շահումյանի, Կամոյի դիմաքանդակները։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարո Հալաբյանի պատվին անվանակոչվել են փողոցներ Մոսկվայում (Հալաբյան փողոց) և Երևանում (Հալաբյան փողոց)։ 2020 թվականի աշնանը Մոսկվայի Արբատեց պուրակում գտնվող Հալաբյան փողոցում տեղադրվել, իսկ 2021 թվականի ապրիլի 27-ին հանդիսավոր բացվել է Կարո Հալաբյանի հուշարձան[2] (քանդակագործ՝ Գեորգի Ֆրանգուլյան[3], ճարտարապետներ՝ Աշոտ Թաթևոսյան, Անդրեյ Ֆրանգուլյան և Կարինա Դանիելյան)[4]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]


Հավանեցի՞ր։ Դե կիսվիր այս գրառմամբ։