Արտակ Ղուլյան
Artak Ghulyan-03.jpg

Ծնվել է դեկտեմբերի 281958 (64 տարեկան)
Ծննդավայր Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունԳյուլիստան (Արցախ) գյուղ
Ոճ(եր) Հայկական
Ճյուղ(եր) ճարտարապետություն
Գործունեություն ճարտարապետ
Կրթություն Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (1981)
Ուշագրավ աշխատանքներ Սուրբ Հովհաննես Մկրտիչ Եկեղեցի
Պարգևներ ՀՀ պետական մրցանակի դափնեկիր
Commons-logo.svg Artak Ghulyan Վիքիպահեստում

Արտակ Բենիկի Ղուլյան (դեկտեմբերի 281958ԳյուլիստանՇահումյանի շրջան (Ադրբեջանի ԽՍՀ)Ադրբեջանական ԽՍՀԽՍՀՄ), հայ ճարտարապետ, ճարտարապետության թեկնածու, դոցենտ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետ (2013)[1]Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1958 թվականի դեկտեմբերի 28-ինԼեռնային Ղարաբաղի Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղում, ուսուցիչների ընտանիքում։ 1976 թվականին ոսկե մեդալով ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ 1976-1981 թթ. սովորել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետի ճարտարապետության բաժնում։ 2006 թվականին ավարտել է ԵրՃՇՊՀ դոկտորանտուրան։ 2013 թվականին, Հայաստանի անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ, բազմամյա վաստակի և ստեղծագործական նվաճումների համար արժանացել է Հայաստանի վաստակավոր ճարտարապետի կոչման[2]։ Նույն թվականին, ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վաչե և Թամար Մանուկյան մատենադարանի համար ճարտարապետ Արտակ Ղուլյանն արժանացել է ՀՀ պետական մրցանակի[3]։ 2014 թվականին, ճարտարապետության միջազգային ակադեմիայի մոսկովյան մասնաճյուղի նիստի որոշմամբ՝ ընտրվել է ակադեմիայի անդամ, պրոֆեսորի կոչումով։ Ամուսնացած է, ունի երկու որդի և չորս թոռ։

Սուրբ Պայծառակերպության եկեղեցին և Սուրբ Խաչ մատուռը Մոսկվայում

Սուրբ Կարապետ եկեղեցին Հորդանանում՝ Քրիստոսի մկրտության վայրում

Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցին

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1981-1988 թթ. աշխատել է ԵրՊԻ ճարտարապետության ամբիոնում, նախ՝ որպես լաբորանտ, ապա՝ ճարտարապետության կաբինետի վարիչ, միաժամանակ դասավանդելով ճարտարապետական նախագծման հիմունքներ առարկան։ 1988-1991 թթ. ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի ճարտարապետության բաժնի գիտական աշխատակից։ 1991-1994 թթ. Հայաստանի Հանրապետության Հուշարձանների պահպանության վարչության գիտաարտադրական արվեստանոցի միջնադարի բաժնի վարիչ։ 1994 թվականից ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի ճարտարապետության բաժնի ավագ գիտական աշխատակից է։ 1988-2010 թթ. համատեղությամբ դասավանդել է ԵրՊԻ, ԵրՃՇԻ, ԵրՃՇՊՀ այժմ՝ ՃՇՀԱՀ ճարտարապետության տեսության, պատմության և հուշարձանների վերականգնման ամբիոնում։

2002 թվականից նույն ամբիոնի դոցենտ է. ղեկավարում է կուրսային և դիպլոմային նախագծեր հուշարձանների վերականգնման թեմաներով, ինչպես նաև ասպիրանտներ՝ ճարտարապետության տեսության ու պատմության գծով։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչէ և Թամար Մանուկեան» մատենադարանը

Գիտական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1981 թվականից զբաղվում է Արցախի և Հայաստանի պատմաճարտարապետական հուշարձանների ուսումնասիրությամբ. չափագրել է բազմաթիվ հուշարձաններ, հանդես եկել զեկուցումներով, հրատարակել հոդվածներ։
  • 1999 թվականին պաշտպանել է ատենախոսություն «Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները» խորագրով, ստացել ճարտարապետության թեկնածուի գիտական աստիճան։
  • 2001 թվականին աշխատությունը լրամշակելով, հրատարակել է առանձին գրքով։ /Երևան, 2001 թ./[4][5]

Ստեղծագործական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տպագրված աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները», Երևան, 2001 թ. /մենագրություն/[4][5]
  • 20 հոդված և հրապարակում՝ նվիրված Արցախի, հայ պալատական ճարտարապետության և Անիի ճարտարապետական դպրոցի հուշարձաններին։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Հավանեցի՞ր։ Դե կիսվիր այս գրառմամբ։