680

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միակ ղեկավարն է, որը ստորագրում է փաստաթղթերի տակ, որտեղ նշված չէ, որ Արցախյան հակամարտությունը պետք է կարգավորվի իրավահավասարության և ազատ ինքնորոշման սկզբունքի հիման վրա։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Հայաստանի բոլոր ղեկավարները հստակ ֆիքսել են, որ հակամարտությունը պետք է կարգավորվի Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք հիմնարար սկզբունքների հիման վրա՝ ազգերի իրավահավասարություն, ազատ ինքնորոշում, ուժի կիրառման սպառալիքից հրաժարում և տարածքային ամբողջականություն»,- ասաց Խաչատրյանը։

Նա նաեւ հիշեցրեց ՄԱԿ-ի միջազգային արդարադատության դատարանի խորհրատվական կարծիքը Կոսովոյի վերաբերյալ, որտեղ հստակ հայտարարում են, որ միջազգային իրավունքը երբեք չի արգելում անկախության միակողմանի հռչակումը. «Միջազգային իրավունքը հենց այդ ուղղությամբ էգնում, որ տարածքային ամբողջականությունը երկու կայացած պետությունների խնդիր է: Այսինքն ադրբեջանական թեզը, թե Արցախը չի կարող միակողմանիորեն անկախություն հռչակել, կործանվել է, եւ ես հիմա զարմանում եմ, թե ինչու է Փաշինյանը ադրբեջանական թեզի փաստաբանը դարձել, ի՞նչ ունի ինքը դրանից: Հավանաբար այդ ծառայությունն իր իշխանությունն է»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Խոսելով Սոչիում կայացած եռակողմ հանդիպմանը և համատեղ հայտարարության մասին, Խաչատրյանը նշեց, որ հայտարարությունը ցույց տվեց, որ Փաշինյանը ևս մեկ միջազգային ասպարեզում չկարողացավ առաջ տանել Հայաստանի իրավունքները։

«Խաղաղապահ առաքելության ժամկետի երկարաձգումը մեր շահերից է բխում, ինքներս ենք հասկանում, եթե խաղաղապահ ուժերը նոյեմբերի 9-ին չմտնեին Արցախ, ապա նոյմբերի 10-ին Արցախում այլևս հայ չէր մնա։

Ինձ համար անհասկանալի է իշխանությունների, ՔՊ-ականների մուննաթները, թե խաղաղապահները իրենց գործը լավ չեն անում: Չկա որևէ փաստաթուղթ, որը պարտադրեր Հայաստանին հաներ իր զինված ուժերը Արցախից, դա Փաշինյանի ինքնակամ, միանձնյա որոշումն է: Չգիտեմ դա արվել է կամավոր, թե պարտադրանքով, բայց փաստ է, որ Փաշինյանը հանել է հայկական զինված ուժերը Արցախից առանց որևէ միջագային փաստաթուղթ ստորագրելու։ Իրենք հանել են զորքը, մի հատ էլ ռուսների վա մուննաթ են գալիս, թե լավ չեն անում իրենց գործը»,- ասաց Արթուր Խաչատրյանը։


Like it? Share with your friends!

680