Фёдор Тютчев,Иннокентий Смоктуновский,Ֆյոդոր Տյուտչև,Ինոկենտի Սմոկտունովսկի

Ֆեոդոր Տյուտչև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Tiutchev.jpg

Ծնվել է նոյեմբերի 23 (դեկտեմբերի 5), 1803[1][2]
Ծննդավայր ՕվստուգBryanskiy UyezdՕրյոլի նահանգՌուսական կայսրություն[1][2]
Վախճանվել է հուլիսի 15 (27)1873[1][2] (69 տարեկան)
Վախճանի վայր ՊուշկինՍանկտ Պետերբուրգի նահանգՌուսական կայսրություն[1]
Գերեզման Սանկտ Պետերբուրգի Նովոդևիչյան գերեզմանատուն
Մասնագիտություն գրողբանաստեղծդիվանագետփիլիսոփաքաղաքական գործիչ և թարգմանիչ
Լեզու ռուսերեն
Քաղաքացիություն Flag of the Russian Empire (black-yellow-white).svg Ռուսական կայսրություն
Կրթություն Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ
Ժանրեր լիրիկա
Գրական ուղղություններ ռոմանտիզմ
Անդամակցություն Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա
Աշխատավայր Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա
Պարգևներ
Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան և Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան
Ամուսին Էլեոնորա Բոտմեր և Էրնեստինա Պֆեֆֆել
Համատեղ ապրող Yelena Denisyeva?
Զավակներ Իվան ՏյուտչևՄարիա ՏյուտչևԱննա ՏյուտչևաԴարյա ՏյուտչևաՖյոդոր Տյուտչև և Եկատերինա Տյուտչևա
Commons-logo.svg Fyodor Tyutchev Վիքիպահեստում

Ֆեոդոր Իվանի Տյուտչև (ռուս.՝ Фёдор Иванович Тютчевնոյեմբերի 23 (դեկտեմբերի 5), 1803[1][2]ՕվստուգBryanskiy UyezdՕրյոլի նահանգՌուսական կայսրություն[1][2] – հուլիսի 15 (27)1873[1][2]ՊուշկինՍանկտ Պետերբուրգի նահանգՌուսական կայսրություն[1]), ականավոր ռուս բանաստեղծ, դիվանագետ, Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ 1857 թվականից։

Ապրել է ՄյունխենումԹուրինում, անձամբ ճանաչել է ՀայնեինՇելլինգին։ Չէր մասնակցում գրական կյանքին, ինչպես նաև իրեն չէր համարում գրող։ Մեզ են հասել նրա մոտ 400 բանաստեղծություններ, որոնցից հաճախ մեջբերումներ են անում Ռուսաստանում։ Վաղ շրջանի բանաստեղծություններում նկատելի են XVIII դարի բանաստեղծական ավանդույթները։ 1830-ական թվականների ոտանավորներում թափ են առնում եվրոպական (մանավանդ գերմանական) ռոմանտիզմի ավանդույթները։ Սա փիլիսոփայական (խոհական) քնարերգություն է, որի հիմնական թեմաներն են մտորումները տիեզերքի, մարդկային ճակատագրի, բնության մասին։ 1840-ական թվականներին գրում է Ռուսաստանի և արևմտյան քաղաքակրթության փոխհարաբերություններին նվիրված մի քանի քաղաքագիտական հոդված։ 1850-ականներին Տյուտչևը ստեղծում է մի շարք խորաթափանց սիրային երկեր, որոնցում սերը ողբերգության իմաստավորություն է ստանում։ Այս բանաստեղծությունները հետագայում միավորվել են այսպես կոչված «դենիսևյան» շարքի մեջ, այսինքն՝ երկերի մի շարքի, որը նվիրված էր բանաստեղծի սիրուհուն՝ Ե. Ա. Դենիսևային։ 18601870 թթ. Տյուտչևի ստեղծագործություններում գերակշռում են քաղաքական բանաստեղծությունները։

Ամենահայտնի բանաստեղծությունը՝ «Silentum!», լռության դառը կոչ է, մի անձի կողմից մյուսին լիովին հասկանալու անհնարության առթիվ ափսոսանք։ «Мысль изреченная есть ложь» («Արտասանված միտքը ստություն է») արտահայտությունը Տյուտչևի ամենահաճախ մեջբերվող ասացվածքներից մեկն է՝ «Умом Россию не понять» («Ռուսաստանը մտքով չես ըմբռնի») և «Нам не дано предугадать, как слово наше отзовется» («Տրված չէ մեզ կանխագուշակել, թե բառը մեր ոնց կարձագանքվի») արտահայտությունների հետ մեկտեղ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Հավանեցի՞ր։ Դե կիսվիր այս գրառմամբ։