«Ազատություն ռադիո»-ին ինչո՞ւ են թողնում Արցախ մտնի

 

Նյութի աղբյուր՝zham.am

««Ազատություն ռադիո»-ին ինչո՞ւ են թողնում Արցախ մտնի։

«Ազատություն ռադիո»-ն Հայաստանի քարտեզն առանց Արցախ ա դնում, «Ազատություն ռադիո»-ն թարգմանում ա ադրբեջանամետ լուրերն ու հրապարակում, «Ազատություն ռադիո»-ն ԱՄՆ պետական ֆինանսավորում ստացող ռադիո ա, իսկ ԱՄՆ-ն պաշտոնապես պաշտպանում ա Արցախն ու Սյունիքը Հայաստանից օտարող, այսպես կոչված, իշխանությանը։ «Ազատություն ռադիո»-ն Արցախ ազատագրողներին զրպարտելու մեքենա ա։ «Ազատություն ռադիո»-ն նպաստում ա հայերի ցեղասպանությանը։

Այս նյութում «Ազատության», այսպես կոչված, լրագրողը պլենտուզից ցածր մակարդակ ա դրսևորում։ Եղցահողում տեղի ունեցած ողջ իրադարձության մասին տեղեկությունը քաղում ա գյուղացիներից, որոնք բազմաթիվ բաներ են ասում, որոնց կոմպետենտությունը չունեն։

«Ազատություն»-ը լայաղ չի արել որևէ պաշտոնական կարծիք վերցնի։ Կա մեղադրանք, թե խաղաղապահներին, թե տեղական ինքնակառավարման մարմիններին, բայց Ազատության էթիկայի տանձին չի։ Ազատությունը դիտավորյալ միայն ներկայացնում ա ահաբեկված մարդկանց, որ Արցախը վտանգի մեջ տեսնեն միայն, համակերպվեն հանձնելու հետ։

Ազատություն ռադիոկայանը հերիք չի Հայաստանում ա գործում, դեռ մի բան էլ Արցախ ելումուտ ունի, որ լրիվ վարի տա հայ ժողովրդին։ Լրտեսակայանին էլ, ռադիոկայան մի ըսեք, մեղք է»։

Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան էջից


Հավանեցի՞ր։ Դե կիսվիր այս գրառմամբ։