690
690 points

Արևմուտքը 30-օրյա զինադադար է ցանկանում՝ Ուկրաինային «շունչ քաշելու» հնարավորություն տալու համար. Զախարովա

Միջազգային 

Նույն այդ երկրները, որոնք նախկինում խոստովանել են, որ մինսկյան համաձայնագրերը օգտագործել են Կիևի օգտին ժամանակ ձգելու համար, այժմ ձգտում են 30-օրյա հրադադարի, որպեսզի վերականգնեն Կիևի ռեժիմի մարտունակությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Բեռլինն ու Փարիզն օգնեցին Կիևին նախապատրաստվել այս պատերազմին: 2022-ին Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարեցին, որ ոչ ոք չէր ծրագրում իրականացնել Մինսկի համաձայնագրերը, և այդ համաձայնագրերն անհրաժեշտ էին ժամանակ շահելու համար, որպեսզի Ուկրաինան պատրաստվի Ռուսաստանի հետ «Դոնբասի խնդիրը» ուժով լուծելու համար»,- ասել է Զախարովան ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված մեկնաբանությունում։

Հավանեցի՞ր։ Դե կիսվիր այս գրառմամբ։

690
690 points