● Օրվա լուր

Նյութի աղբյուր՝7or.am     22.07.2022●11:25


Եվրոյոնջայից մինչև եվրոպուտանկա

Եվրոյոնջայից մինչև եվրոպուտանկաԵրբ Նիկոլ Փաշինյանը իշխանավորներից փող պոկելով «Հայկական ժամանակ» թերթոնն էր աշխատացնում և «թունդ ընդդիմադիր» աշխատում, դժգոհ էր եվրոպական չինովնիկներից ու արևմտյան կառույցների ներկայացուցիչներից։ Նա նրանց եվրոյոնջա էր անվանում։

Հիմա ժամանակները փոխվել են։ Հա՛մ Նիկոլն է եվրոպական չինովնիկներից գոհ, հա՛մ եվրոչինովնիկներն են գոհ Նիկոլից։

Եվրոչինովնիկները գոհ են Նիկոլից, քանզի նա բռնել է թուրքական գիծը և կատարում է Ալիևի պահանջները։ Այն Ալիևի, որը Եվրոպային խոստացել է գազի մատակարարման ավելացում։ ԵՄ–ի համար հայի արյունը, բնականաբար, ավելի թեթև է, քան ադրբեջանական գազը։ Ուստի նրանք սեղմում են Ալիևի արյունոտ ձեռքը։

Եվրոչինովնիկները գոհ են Նիկոլից, քանզի նրա շնորհիվ թուլացան ռուսական և ուժեղացան թուրքական դիրքերը մեր տարածաշրջանում։ Նիկոլի բերած պատերազմն ու պարտությունը փոխեց ուժերի բալանսը Հարավային Կովկասում, ինչը չի կարող չգոհացնել արևմտաթուրքական ուժերին, որոնք ատամներով պաշտպանում են Նիկոլի իշխանությունը, քանզի նա դեռ անելիք ունի, հանձնելիք ունի։

Նիկոլի անելիքների ու հանձնելիքների ակնկալիքով եվրաչինովնիկներն աչք են փակում նիկոլական ապօրինությունների, հակաժողովրդավարական քայլերի վրա ու ծպտուն չեն հանում, մինչդեռ նախկինում եթե այդ ամենի 1 տոկոսը լիներ, ապա իրենց հետույքներն ու կոկորդները կպատռեին, թե բա՝ հարա՜յ, հասե՜ք, Հայաստանում ոտնահարվում են մարդու իրավունքները։

ՀՀ–ում ԵՄ–ի դեսպան կա՝ Անդրեա Վիկտորինը (նկարում՝ «վզին դրած» Գագիկ Ջհանգիրյանի կողքին տիտիկ է արել)։ Սա «չի նկատում», որ Արմեն Գրիգորյանը մահացել է դատարանի դահլիճում, չի ուզում ընկալել, որ առողջական խնդիրներ ունեցող Արմեն Գրիգորյանին կալանավորելը նույնն է, թե նրան մահվան դատապարտես։ Վիկտորինն այդ թեմայով խոսելիս իրեն պահում է ավարտված ՔՊ–ական ուսապարկի պես։ Ասում է՝ դե պետք է հետաքննել ու պարզել, ֆլան, ֆստան․․․

Սույն Վիկտորինը նաև չի տեսնում, որ ՀՀ–ում քաղբանտարկյալներ կան։ Սա արդեն եվրոպուտանկություն է։ Բայց պետք չէ հուսահատվել։ Մեր երկիրը մենք ենք կառուցելու։ Պարզապես արձանագրենք, որ ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության մասին ճամարտակումները ոմանց համար ընդամենը սեփական շահերն առաջ տանելու գործիք են՝ այլ մարդկանց, այլ ժողովուրդների, այլ պետոությունների հաշվին։ Սրանից նեղսրտել պետք չէ։ Ընդամենը պետք է ի գիտություն ընդունել և անցնել առաջ։

Հայկ Ուսունց


Հավանեցի՞ր։ Դե կիսվիր այս գրառմամբ։