Երկրի գործադիր իշխանության ղեկավարը ոչ միայն ժամանակին խուսափել է ժամկետային ծառայությունից, այլև պատերազմի պարտությունը անընդհատ փորձում է բարդել ուրիշների վրա

Մեր պաշտոնաթող գեներալներից մեկի հետ եմ զրուցում: Հիշում է ոչ հեռավոր 2004 թվականը, երբ ՌԴ ԳՇ ակադեմիայում դասընթացներ էր անցնում: Պատմում է, թե ինչպես, գրեթե ամենօրյա պարբերականությամբ, օրվա երկրորդ կեսին ակադեմիայի իրենց մասնաշենքում ականատեսն էր լինում ՌԴ նորանշանակ վարչապետ Ֆրադկովի այցին:

Մոտիկ հարաբերություններ ունենալով ակադեմիայի ամբիոններից մեկի պետի հետ, փորձում է նրանից ճշտել, թե ինչո՞վ է պայմանավորված վարչապետի ամենօրյա այցն ակադեմիա: Պատասխանը լինում է հետևյալը.

-Քանի որ Ֆրադկովը նոր է նշանակվել վարչապետի պաշտոնում, նա սեփական նախաձեռնությամբ փորձում է հատուկ դասընթացների օգնությամբ սովորել ու տիրապետել այն գիտելիքներին, որոնք երկրի գործադիր մարմնի ղեկավարը պարտավոր է իմանալ և, անհրաժեշտության դեպքում, կիրառել ռազմական դրության պայմաններում…

Լսում եմ գենարալին և ակամայից մտքով տեղափոխվում մեր իրականություն… Այնտեղ, որտեղ երկրի գործադիր իշխանության ղեկավարը ոչ միայն ժամանակին խուսափել է ժամկետային ծառայությունից, այլև տարիներ հետո լինելով ԶՈՒ Գերագույն գլխավոր հրամանատար, և պարտվելով պատերազմում, անընդհատ փորձում է պարտության մեղքն ու պատասխանատվությունը բարդել ուրիշների վրա…

 

Նյութի աղբյուր ՝ zham.am

Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից


Հավանեցի՞ր։ Դե կիսվիր այս գրառմամբ։