Թոմաս Մոր
Jump to navigationJump to search
Թոմաս Մոր (անգլ.՝ Sir Thomas More, возможно փետրվարի 7, 1478[1], возможно Լոնդոն, Անգլիայի թագավորություն — հուլիսի 6, 1535[1], Թաուեր Հիլ, Լոնդոն), անգլիացի մտածող, գրող, քաղաքական գործիչ, կաթոլիկ եկեղեցու սուրբ, Վերածննդի դարաշրջանի հումանիստ։ Առավելապես հայտնի է որպես «Ուտոպիա» (լատիներեն ամբողջական անունը՝ Libellus vere aureus, nec minus salutaris quam festivus, de optimo rei publicae statu deque nova insula Utopia, առաջին անգամ հրատարակվել է 1516 թ.) երկի հեղինակ, որտեղ նկարագրել է իր պատկերացմամբ իդեալական հասարակարգ հիմնված հավասարության սկզբունքի վրա և առանց մասնավոր սեփականության։
Գլխատվել է Հենրի VIII թագավորի հրամանով՝ թագավորի ամուսնալուծությանը և Անգլիական եկեղեցու առանձնացման ծրագրերին հակադրվելու պատճառով։
Թոմաս Մորը Կաթողիկ եկեղեցու կողմից երանելիների շարքին է դասվել 1886 թ. և սրբացվել է 1935 թ.։
Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Չնայած նրան, որ Թոմաս Մորը հայտնի է իբրև «Ուտոպիա» գրքի հեղինակ, նա գրել է բազմաթիվ այլ ստեղծագործություններ։ Հայտնի է, որ Մորը հեղինակել է «Ռիչարդ երրորդի պատմությունը» երկը և մոտ 280 չափածո ստեղծագործություն։ Նա նաև կատարել է թարգմանություններ հին հունարենից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թոմաս Մորը ծնվել է 1478 թվականի փետրվարի 7-ին Լոնդոնի թագավորական բարձրագույն դատարանի դատավոր սըր Ջոն Մորի ընտանիքում, որը հայտնի էր իր ազնվությամբ։ Մորը նախնական կրթությունը ստացել է Սուրբ Անտոնիա դպրոցում, որտեղ լեզուների շարքում նա լավ տիրապետում էր լատիներենին։
Հայրական կապերի շնորհիվ 13 տարեկանում նա հասել է Քենտերբերի արքեպիսկոպոս կարդինալ Ջոն Մորտոնի մոտ, որը կրթված մարդ էր և նախկինում զբաղեցրել էր լորդ կանցլերի պաշտոնը։ Մորը որոշ ժամանակ եղել է պետական ստորին պաշտոնյա։
1492 թվականին Մորը շարունակել է ուսումը Օքսֆորդի համալսարանում, որտեղ սովորել են ժամանակի նշանավոր փաստաբաններ Թոմաս Լինակրը և Վիլյամ Գրոսինան։ Օքսֆորդում գտնվելու տարիներին Մորին հետաքրքրել էր իտալացի հումանիստ Պիկո դելլա Միրանդոլայի գործերով, որի կենսագրությունն ու «Տասներկու սրեր» աշխատությունը թարգմանել է անգլերեն[8]։
1494 թվականին Մորը հոր պարտադրանքով հեռացել է Օքսֆորդից և վերադարձել Լոնդոն, որտեղ փորձառու իրավաբանների ղեկավարությամբ շարունակում է սովորել իրավաբանություն։ Չնայած այն հանգամանքին, որ Մորը դառձել էր հիանալի իրավաբան, նա ուշադրություն էր դարձնում հնագույն դասական աշխատությունների ուսումնասիրությանը[9]։
1497 թվականին Մորը Անգլիա կատարած այցի ժամանակ լորդ քաղաքապետի հետ ընթրիքի ընթացքում ծանոթացել է Էրազմ Ռոտերդամցու հետ։ Թոմաս Մորի և Ռոտերդամցու ընկերությունը Մորին մոտեցրել է հումանիստներին, որից հետո էլ նա դարձել է Էրազմի խմբակի անդամ։ 1509 թվականին Էրազմը Մորի տանը գրել է իր հայտնի «Գովք հիմարության» աշխատանքը։
1501 թվականին Մորը դարձել է բարիստեր։
Ըստ երևույթին, Մորը մտադրություն չուներ իր ողջ կյանքի ընթացքում փաստաբանի գործունեությունը շարունակելու։ Երկար ժամանակ նա չի կարողացել ընտրություն կատարել քաղաքացիական և եկեղեցական ծառայությունների միջև։ Լինկոլն Իննում ուսման ընթացքում (բարիստերների չորս ուսումնարաններից մեկը) Մորը որոշել է դառնալ եկեղեցական և ապրել վանքի մոտակայքում։ Մինչև իր մահը նա հավատարիմ է մնացել վանական կենցաղին՝ մշտական աղոթքներով և ծոմապահությամբ։ Այնուամենայնիվ, Մորի ցանկությունը՝ ծառայելու իր երկրին, վերջ է տվել նրա վանական ձգտումներին։ 1504 թվականին Մորը ընտրվել է պառլամենտում, իսկ 1505 թվականին ամուսացել է։
Ընտանեկան կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
1505 թվականին Մորն ամուսանցել է 17-ամյա Ջեյն Կոլտի հետ, որը Էսսեքսի էսքվայրի ավագ դուստրն էր։ Համաձայն կենսագրության, որը գրել է նրա փեսան՝ Ուիլյամ Ռոպերը, Թոմասին ավելի շատ դուր է եկել կրտսեր քույրը, բայց քաղաքավարությունից ելնելով՝ նախընտրել է Ջեյնին[10]։ Թոմասի ընկերները նրան նկարագրել են բարի և հանգիստ բնավորություն ունեցող մարդ։ Էրազմ Ռոտերդամցին խորհուրդ է տվել նրան ստանալ լրացուցիչ կրթություն, որը նա արդեն ստացել է տանը, և դարձել էր նրա անձնական դաստիարակը երաժշտության և գրականության ոլորտում։ Մորը և Ջեյնը ունեցել են չորս երեխա՝ Մարգարետը, Էլիզաբեթը, Սեսիլը և Ջոնը։
1511 թվականին Ջեյնը մահացել է դողէրոցքից[11]։ Մեկ ամսվա ընթացքում Մորը կրկին ամուսնացել է՝ որպես իր երկրորդ կին ընտրելով հարուստ այրի Էլիս Միդլթոնին։ Ի տարբերություն նրա առաջին կնոջ՝ Էլիսը հայտնի էր որպես ուժեղ և անմիջական կին, չնայած Էրազմը վկայում էր, որ նրանց ամուսնությունը երջանիկ էր։ Մորը և Էլիսը չեն ունեցել ընդհանուր երեխա, բայց Մորը դաստիարակել է Էլիսի առաջին ամուսնությունից ծնված դստերը որպես իր սեփական երեխա։ Բացի այդ, Մորը դարձել է Ալիսա Կրեսակր անունով երիտասարդ աղջկա խնամակալը, որի անունը էր, որը հետագայում ամուսնացել է նրա որդու՝ Ջոն Մորի հետ։ Մորը եղել է սիրալիր հայր, նամակներ է գրել իր երեխաներին, երբ մեկնել է իրավական կամ հասարակական գործերով, խրախուսել է նրանց ավելի հաճախ գրել նամակներ։ Մորը լրջորեն հետաքրքրված է եղել կանանց կրթությամբ, այդ ժամանակ նրա վերաբերմունքը այս խնդրին ծայրաստիճան անսովոր էր։ Նա հավատում էր, որ կանայք նույնքան ունակ են գիտական նվաճումների, որքան տղամարդիկ, և պնդում էր, որ իր դստրերը, ինչպես և իր որդին, ստանան բարձրագույն կրթություն, ինչպես նաև իր որդին։
Կրոնական բանավեճ[խմբագրել | խմբագրել կոդը]
1520 թվականին բարենորոգիչ Մարտին Լյութերը հրապարակել է 3 աշխատանքներ՝ «Դիմում գերմանակն ազգի քրիստոնեական ազնվականությանը», «Եկեղեցում բաբելոնյան գերության մասին», «Քրստոնյայի ազատության մասին»։ Այս աշխատանքներում Լյութերը հավատքի միջոցով ուրվագծել է փրկության իր վարդապետությունը, որը մերժել է խորհուրդը և կաթոլիկ այլ բանավեճեր, մատնանշել է Հռոմեական կաթոլիկ եկեղեցու չարաշահումները և կործանարար ազդեցությունը։ 1521 թվականին Հենրի VIII-ը պատասխանել է Լյութերին «Ի պաշտպանություն յոթ խորհուրդների» (լատ. Assertio septem sacramentorum, անգլ. Defence of the Seven Sacraments) քննադատական մանիֆեստիով, որը հավանաբար գրել և խմբագրել է Մորը։
Այս աշխատանքի լույսի ներքո Լևոն X պապը Հենրի VIII-ին շնորհել է «Հավատքի պաշտպան» (Defensor Fidei) տիտղոսը Լյութերի հերետիկոսության դեմ պայքարում ներդրած ջանքերի համար (հետաքրքիր է, որ երբ Անգլիան երկար ժամանակ խզել էր հարաբերությունները կաթոլիկ եկեղեցու հետ, անգլիական միապետները շարունակում էին կրել այս տիտղոսը, իսկ անգլիական մետաղադրամների վրա մինչև այժմ կան D. F տառերը)։ Մարտին Լյութերը տպագիր պատասխանել է Հենրի VIIIին՝ նրան անվանելով «խոզ, բթամիտ և ստախոս»։ Հենրի VIII-ի խնդրանքով Մորը կազմել է հերքում՝ Responsio Lutherum: Այն հրապարակվել է 1523 թվականի վերջին։ Responsio-ում Մորը պաշտպանել է պապի գլխավորությունը, ինչպես նաև եկեղեցական մյուս ծեսերի խորհուրդը։ Լյութերի հետ այս առճակատումը հաստատել է պահպանողական կրոնական հակումները, որոնց հետևում էր Մորը, և այդ ժամանակից ի վեր նրա գործը զուրկ է բոլոր քննադատություններից և երգիծանքներից, ինչը կարելի է դիտարկել որպես վնաս եկեղեցու հեղինակությանը։