Հղի կնոջը վրաերթի ենթարկած Փաշինյանին ուղեկցող վարորդի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, հերոսածին մոր նկատմաբ կալանք
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է.
«Հայաստանում արդարադատության որակի ցուցիչը հետևյալն է. Հղի կնոջը վրաերթի ենթարկելով մահ պատճառած՝ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող վարորդի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, իսկ նույն Փաշինյանի 23-ամյա որդուն Եռաբլուր տանելու նպատակով միայնակ առևանգելու մեջ մեղադրվող՝ հայրենիքին իր որդուն նվիրած, հերոսածին մոր, կնոջ նկատմամբ կիրառելի է համարվել ծայրահեղ խափանման միջոց կալանքը։
Կարծում եմ, որ նրանց մեղսագրվող հանցագործությունների հանրային վտանգավորության անհամատեղելիությունը, մեղադրյալների միջև տարբերությունը բացատրելու կարիք չկա»։
Նյութի աղբյուր՝ hayeli.am