990

● Աշխարհ

09.08.2025●18:50


Իրանը դեմ է միջանցքի ստեղծմանը, որը կանցնի Հայաստանով և կկապի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ․ Խամենեիի խորհրդական

Իրանը դեմ է միջանցքի ստեղծմանը, որը կանցնի Հայաստանով և կկապի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ․ Խամենեիի խորհրդականԻրանը դեմ է միջանցքի ստեղծմանը, որը կանցնի Հայաստանով և կկապի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ։ Այս մասին հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։

Նա մանրամասնել է, որ ՆԱՏՕ-ի երկրները ցանկանում են թուլացնել Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը՝ «Զանգեզուրի միջանցքը» հանձնելով ԱՄՆ-ի վերահսկողությանը։

«Իրանը Ռուսաստանի հետ, թե՝ առանց, կխոչընդոտի ԱՄՆ միջանցքի առկայությունն Կովկասում»,-հայտարարել է Խամենեիի օգնականը։

Նրա խոսքով, ԱՄՆ-ի կողմից աջակցվող Հարավային Կովկասում միջանցքի նախագիծը դավադրություն է և ուղղված է սահմանների փոփոխությանը և Հայաստանի բաժանմանը։

Աղբյուրը` tert.am


Հավանեցի՞ր։ Դե կիսվիր այս գրառմամբ։

990