Իրանն ասում է՝ որոշել ես ինքնասպանվե՞լ, ինքնասպանվի՛ր, բայց ես իմ սահմանը թուրքին չեմ տալու. Արման Աբովյան

Video Player

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Ունենք մի իրավիճակ, որի հետ, չգիտես ինչու, հայ հասարակությունն ուղղակի հրաժարվում է առերեսվել։ Թուրք-ադրբեջանական տանդեմն ասում է՝ հայե՛ր, յուրաքանչյուր հայ, որը հանդգնել է դիմակայել ոչնչացմանը, հանցագործ է։
  • Ադրբեջանական կողմի բոլոր գործողություններն ակնհայտ ցույց են տալիս, որ թուրք-ադրբեջանական կողմն առհասարակ միտված է տարածաշրջանում հայկական էթնո-քաղաքական միավորումները ոչնչացնելուն։
  • Թուրք-ադրբեջանական տանդեմն իր պանթուրանական նպատակների իրականացման համար առաջին հերթին պետք է տարածաշրջանից հեռացնի ռուս-իրանա-չինա-հնդկական տանդեմը։
  • Այն, ինչ տեղի է ունենում Արցախում, միանշանակ այս կամ այն ձևաչափերով վերաբերելու է Հայաստանին։ Իսկ ի՞նչն է Թուրքիային ու Ադրբեջանին խանգարելու անել դա։

  • Թուրք-ադրբեջանական տանդեմն ամեն ինչ անելու է, որ Արցախը հայաթափվի, Հայաստանը ոչնչանա, ու ստեղծվի Անդրկովկասյան Սեյմը։
  • Երբ անդրադառնում ենք ռուսական գործոնին՝ ռուս խաղաղապահներին, ՌԴ ԱԳՆ հայտարարություններին, մոռանում ենք, որ Ռուսաստանը պաշտպանում է իր շահերը, և դա չի նշանակում, որ դա նա անում է մեր հաշվին։ ՌԴ տեսակետը հետևյալն է՝ հայե՛ր, եթե դուք ուզում եք ինքնաոչնչանալ, ձեզ ոչ ոք չի խանգարելու։
  • Տարակուսելի է, երբ մենք ռուսներից պահանջում ենք կատարել Նոյեմբերի 9-ի փաստաթղթի դրույթները՝ ինքներս չեղարկելով դրանք։
  • Պրահայի փաստաթուղթը Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության փաստաթղթի բոլոր անվտանգային շերտավորումները չեզոքացրել է:
  • Ցավն այն է, որ Ադրբեջանի դիրքորոշումները միջազգային-իրավական առումով ընկալելի են։
  • ՀՀ իշխանությունների դիրքորոշումներն Արցախի հարցում մահաբեր հեքիաթների շարան է, որը մեզ տանելու է մահվան։
  • Ունենք մի գործընթաց, որը բերել է ՀՀ մասնատման գործընթացի մեկնարկի։ Ունենք մի իրավիճակ, երբ մեզ քողարկված, Օվերտոնի պատուհանի միջոցով պատրաստում են այն գործընթացին, որը գեներացրել են Թուրքիան և Ադրբեջանը։
  • Թուրքերը՝ 800 տարի շարունակ, ու ադրբեջանցիները մի միլիմետր չեն շեղվել իրենց նպատակներից՝ անգամ գտնվելով այլ քաղաքական միավորումների ներքո։ Նախորդ դարի 60-70-ական թվականներին Նախիջևանն այնպես հայաթափվեց, առանց զենքի, որ միայն զարմանալ կարելի էր։ Եվ դա տեղի ունեցավ ԽՍՀՄ ներքո, որտեղ անվտանգային երկաթյա մեխանիզմներ կային։
  • Ես ուղղակի չեմ հասկանում այն ֆենոմենը, որը պայմանականորեն անվանում եմ իրականության հետ առնչվելու վախ։
  • Հսկայական գումարներ են դրված Երևանում, Սյունիքում, Գեղարքունիքում ու Վայոց ձորում ադրբեջանցիների բնակեցման համար։
  • Ոչ մի «խաղաղության պայմանագիր» երբեք չի հանդիսացել անվտանգության երաշխիք։ Բացեմ նաև մյուս գաղտնիքը՝ բոլոր «խաղաղության պայմանագրերը» խախտվել են պատերազմներով։
  • Ադրբեջանը ոչ թե չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը, այլ խախտել է այն ռազմական ներխուժումներով։


Հավանեցի՞ր։ Դե կիսվիր այս գրառմամբ։