Կողերի կոտրվածքներով, գլխուղեղի ցնցումով, գլխի պատռվածքով և բազմաթիվ սալջարդերով հոսպիատալացվեց. Աբրահամ Գասպայանի կինը լուսանկարներ է հրապարակել

Բլոգոսֆերա 

Լրագրող Արփի Հարությունյանը, ով Աբրահամ Գասպարյանի կինն է իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել և գրել.

«Կողերի կոտրվածքներով, գլխուղեղի ցնցումով, գլխի պատռվածքով և բազմաթիվ սալջարդերով հոսպիատալացվեց. 4-5 կարմիր բերետավորներ, մատնացույց անելով  Աբրահամին, տեսախցիկների առջևից փախցրել են, ապա մոտ 20 հոգով սմբակներով դաժան ծեծի են ենթարկել՝ հարվածներ հասցնելով թե՛ մարմնին, թե՛ դեմքին։ Ուշագնաց է եղել, ջուր են լցրել դեմքին, ապա քարշ տալով, գլուխը՝ թաթախված արյան մեջ, առանց կոշիկների ու գրեթե առանց հագուստ, տարել բաժին։ Պոկել-տարել են ոսկե շղթան, հեռախոսը, դրամապանակը»:

  
https://lurer.com/?p=580515&l=am

Հավանեցի՞ր։ Դե կիսվիր այս գրառմամբ։