539

Հայ մեծեր -Ղազարոս Աղայան

Ղազարոս Աղայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Jump to navigationJump to search

Ղազարոս Աղայան
Ghazaros Aghayan.jpg

Ծնվել է ապրիլի 4 (16)1840[1][2]
Ծննդավայր Բոլնիս-ԽաչենԹիֆլիսի գավառՎրացական նահանգՌուսական կայսրություն[1]
Վախճանվել է հունիսի 20 (հուլիսի 3), 1911[2] (71 տարեկան)
Վախճանի վայր ԹիֆլիսՌուսական կայսրություն
Գերեզման Խոջիվանք
Մասնագիտություն գրողուսուցիչհրապարակախոս և հասարակական գործիչ
Ազգություն հայ
Քաղաքացիություն Flag of Russia.svg Ռուսական կայսրություն
Կրթություն Ներսիսեան դպրոց (1854)[1]
Աշխատավայր Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա[1]Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին[1]Փորձ[1] և Ալեքսանդրապոլի վիճակային դպրոց[1]
Զավակներ Մուշեղ Աղայան
Ղազարոս Աղայան Վիքիքաղվածքում
Ղազարոս Աղայան Վիքիդարանում
Commons-logo.svg Ghazaros Aghayan Վիքիպահեստում

Ղազարոս Ստեփանի Աղայան (ապրիլի 4 (16)1840[1][2]Բոլնիս-ԽաչենԹիֆլիսի գավառՎրացական նահանգՌուսական կայսրություն[1] — հունիսի 20 (հուլիսի 3), 1911[2]ԹիֆլիսՌուսական կայսրություն), հայ գրող, մանկավարժ, հրապարակախոս։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկավարժական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրել է մանկավարժական–մեթոդական բազմաթիվ աշխատություններ։ Առանձնակի կարևորություն ունի նրա «Ուսումն մայրենի լեզվի» Ա, Բ, Գ, Դ տարիների համար դասագրքերը, որոնցից առաջինը շուրջ 40 տարի (1875-1916) եղել է ամենատարածված այբբենարանը հայկական դպրոցներում։

1869 թվականին «Արարատ» ամսագրի առաջին համարներում հրապարակել է «խորհրդածություն դաստիարակության վերաբերյալ» հոդվածաշար։

Աղայանը մասնավորապես զբաղվել է տարրական ուսուցման հարցերով և մշակել մայրենի լեզվի ուսուցման ու գրագիտության մեթոդիկա։ Հենց այդ սկզբունքներով են կազմված նրա «Արևիկ» այբբենարանը, տարրական դպրոցի չորս տարիների «Ուսումն մայրենի լեզվի» («Մայրենի լեզու» Ա, Բ, Գ, Դ) դասագրքերը, իսկ «Ուսումն մայրենի լեզվի, պատկերավոր, այբբենարան և առաջին ընթերցարան»–ը 1875–1916 թվականների միջոցում լույս է տեսել 33 անգամ, գրեթե վերահրատարակվելով ամեն տարի։ Դրանցում ներկայացված են բանաստեղծություններպատմվածքներառակներհեքիաթներ և այլն։

1869 թվականի մայիսից ստանձնելով «Արարատ» հանդեսի խմբագրի պաշտոնը, առաջին իսկ համարում զետեղում է «Մի քանի խոսք մեր սիրելի ազգակիցներին» առաջնորդող հոդվածը, նվիրված աշխատանքի գովքին։

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղայանը հարստացրել է մեր թարգմանական գրականությունը ռուս և արևմտաեվրոպական դասական գրողներից կատարած թարգմանություններով ու փոխադրություններով։ Նա թարգմանել է Իվան ԿռիլովիՖրիդրիխ ՇիլլերիՀայնրիխ ՀայնեիԼև ՏոլստոյիՈւիլյամ Շեքսպիրի գործերը։ Առանձնապես հիշատակության է արժանի Ալեքսանդր Պուշկինի «Ոսկի ձկնիկ» հեքիաթի փոխադրությունը։

Օգտագործել է Ա., Ղ. Աղ., Թոմաս, Հաբաշ, Ղ., Ղ. Ա., Վիգեն, Փրեյդում, Փրեյդուն ծածկանունները[3]։

Վերնատուն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վերնատան» անդամները․ նստած են՝ Ա. Իսահակյան, Ղ. Աղայան, Հ. Թումանյան, կանգնած են՝ Լևոն ՇանթԴերենիկ Դեմիրճյան

Ղազարոս Աղայանը նաև Թիֆլիսում Հովհաննես Թումանյանի կողմից ստեղծված Վերնատուն գրական խմբակի մշտական անդամներից էր։ Վերնատան մշտական անդամները շաբաթը մեկ-երկու անգամ հավաքվում էին Հովհաննես Թումանյանի տանը՝ իրար տեսնելու, զրույց անելու։ Այս հանդիպումների ընթացքում մեծ գրողները ընթերցում ու քննարկում էին համաշխարհային գրականության դասական և նոր հեղինակների գործերը, ինչպես նաև իրենց գործերն էին ներկայացնում ընդհանուր քննադատման։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր, որոնք նկարահանվել են հիմնվելով Ղազարոս Աղայանի ստեղծագործությունների վրա

Մուլտֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմեր, որոնք նկարահանվել են Ղազարոս Աղայանի ստեղծագործությունների հիման վրա

Աղայանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Կարծես հեքիաթների միջից եկած, մեր իրականության մեջ քայլող մի զորապետ իշխան լիներ, լեռների քաջ որսկան, աշխարհե աշխարհ կտրող քարավանապետ։

Aquote2.png

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղազարոս Աղայանի կիսանդրին №63 հիմնական դպրոցի բակում

Տես նաև՝ Ղազարոս Աղայանի տուն-թանգարանՂազարոս Աղայանի անվան թիվ 63 դպրոցՂազարոս Աղայանի կիսանդրի (Երևան)։

Ղազարոս Աղայանի անունն է կրում Երևանի Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկը, Երևանի № 63 հիմնական դպրոցը, որի բակում էլ տեղադրված է գրողի կիսանդրին։

Բոլնիս-Խաչենում գործում է գրողի տուն-թանգարանը։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայր՝ Ստեփան Աղայան 1806/1807-հոկտեմբերի 4 (հոկտեմբերի 16), 1882)
  • Մայր՝ Հռիփսիմե Հովհաննիսյան (1815/1816-հունիսի 1 (հունիսի 13), 1876)
  • Դուստր՝ Լուսիկ Սարյան (Աղայան) (հունիսի 3 (հունիսի 15) 1893-1974), նկարիչ Մարտիրոս Սարյանի (1880-1972) կինը
  • Որդի՝ Մուշեղ Աղայան (նոյեմբերի 5 (նոյեմբերի 17) 1883 կամ 1888-սեպտեմբերի 11 1966), հայտնի կոմպոզիտոր, երգիչ։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոեմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկական բանաստեղծություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեքիաթներ և զրույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քյորօղլի (Արկածներ Քյորօղլու կյանքից)[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արութիւն եւ Մանուէլ, հատ. 1–3, Թիֆլիս, 1867–1882:
  • Երկու քույր, Տփղիս, 1872, 108 էջ։
  • Արութիւն եւ Մանուէլ, հատ. 1–3, Թիֆլիս, 1888–1901:
  • Տորք-Անգեղ եւ Հայկանուշ-Գեղեցիկ։ Հին զրոյց։ տպ. Յովհաննէս Մարտիրոսեանցի, 1888, 41 էջ[7]։
  • Բանաստեղծութիւններ, Թիֆլիս, 1890, 153 էջ։
  • Երկու քույր, Թիֆլիս, 1892, 139 էջ։
  • Իմ կեանքի գլխավոր դեպքերը, Թիֆլիս, 1893, 170 էջ։
  • Երկու քույր, Թիֆլիս, 1916, 98 էջ[8]։
  • Հեքիաթներ, Յերեւան, 1937, 302 էջ։
  • Ընտիր յերկեր, Յերեւան, 1939, 297 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 1–4, Երևան, 1939–1950:
  • Նվեր մանուկներին, Երևան, 1941, 98 էջ։
  • Երկեր։ 4 հատորով. Բանաստեղծություններ։ Պատմվածքներ։ Հեքիաթներ և զրույցներ. Հ. 1: Պետհրատ, 1947, 437 էջ[9]։
  • Հեքիաթներ, Երևան, 1948, 107 էջ։
  • Հեքիաթներ, Երևան, 1952, 152 էջ։
  • Ընտիր երկեր, Երևան, 1956, 692 էջ։
  • Անահիտ։ Երկու քույր, Երևան, 1958, 115 էջ։
  • Հեքիաթներ, Երևան, 1960, 192 էջ։
  • Երկու քույր։ Անահիտ, Երևան, 1962, 103 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 1–4, Երևան, 1962–1963:
  • Հեքիաթներ, Երևան, 1968, 208 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 1–3, Երևան, 1973–1974:
  • Երկեր, Երևան, 1979, 656 էջ։
  • Երկեր, Երևան, 1981, 336 էջ։
  • Հեքիաթներ, Երևան, 1992, 191 էջ։
  • Հեքիաթներ, Երևան, 1998, 264 էջ։
  • Հեքիաթներ, Երևան, 2004, 246 էջ։
  • Արեգնազան։ Հեքիաթ։ Նաիրի, 2005։ 52 էջ[10]։
  • Երկեր, Երևան, 2007, 298 էջ։
  • Ստեղծագործությունների ժողովածու, Երևան, 2012, 400 էջ։
  • Հեքիաթներ, Երևան, 2013[11]։
  • Հեքիաթներ, Երևան, 2015, 248 էջ։
  • Հեքիաթներ, Երևան, 2015, 280 էջ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ասատուր Ասատրյան, Ղազարոս Աղայան (կյանքն ու գործունեությունը), 1940, 128 էջ։
  • Հրայր Մուրադյան, Ղազարոս Աղայան (կյանքը և գործը), Երևան, Հայպետհրատ, 1941, 114 էջ։
  • Արսեն Տերտերյան, Հայ հայրենասեր գրողներ (երկու դիմագիծ։ 1. Հ. Թումանյանի հայրենասիրական պոեզիան։ 2. Ղ. Աղայանը և ժողովրդական հերոսությունը), Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1942, 140 էջ։
  • Հայ նոր գրականության պատմություն, հատոր 3 (հատորում զետեղված է «Ղազարոս Աղայան» գլուխը, որը գրել է Ասատուր Ասատրյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1964, էջ 270-326։
  • Աստվածատրյան Վ., Աղայանը մանկավարժ, Երևան, 1947։
  • Ավթանդիլյան Ա., Ղազարոս Աղայանի աշխարհայացքը, Երևան, 1983։
  • Ղազարոս Աղայան (1840-1911) (Մատենագիտություն), Երևան, 1972։
  • Ղազարոս Աղայանը ժամանակակիցների հուշերում, Երևան, 1967։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ↑ Jump up to:1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 1,9 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. ՀամբարձումյանԿ. Խուդավերդյան — 1974. — հատոր 1. — էջ 243—244.
  2. ↑ Jump up to:2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — 1990. — հատոր 1. — էջ 123.
  3.  Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 554։
  4.  Աղայան Ղազարոս Ստեփանի (2005)։ Մանուկ խան։ Եղեգնուհի։ [Հեքիաթներ] (հայերեն)։ Ամրոց գրուպ։ ISBN 9789994131181
  5.  Աղայան Ղազարոս (2015-04-29)։ Անահիտ (հայերեն)։ Aegitas։ ISBN 9781772466829
  6.  Աղայան Ղազարոս Ստեփանի (1887)։ Արեգնազան կամ կախարդական աշխարհ (հայերեն)։ տպ. Հովհ. Մարտիրոսյանցի
  7.  Աղայան Ղազարոս Ստեփանի (1888)։ Տորք-Անգեղ եւ Հայկանուշ-Գեղեցիկ։ Հին զրոյց (հայերեն)։ տպ. Յովհաննէս Մարտիրոսեանցի
  8.  Աղայան Ղազարոս (1916)։ Երկու քոյր (հայերեն)։ Tparan «Kuyltura»
  9.  Աղայան Ղազարոս Ստեփանի (1947)։ Երկեր: 4 հատորով. Բանաստեղծություններ; Պատմվածքներ; Հեքիաթներ եւ զրույցներ. Հ. 1 (հայերեն)։ Պետհրատ
  10.  Աղայան Ղազարոս Ստեփանի (2005)։ Արեգնազան: Հեքիաթ (հայերեն)։ Նաիրի։ ISBN 9785550013731
  11.  Աղայան Ղազարոս, Aghayan Ghazaros (2013-03-01)։ Հեքիաթներ: Fairy Tales (հայերեն)։ Yavruhrat Publishing։ ISBN 9789939005539

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 243 CC-BY-SA-icon-80x15.png

Like it? Share with your friends!

539