Ստեփան Զորյան (գրող)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Jump to navigationJump to search

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ստեփան Զորյան (այլ կիրառումներ)
Ստեփան Զորյան
Stepan Zoryan on stamp.jpg

Ծնվել է սեպտեմբերի 161890
Ծննդավայր ՂարաքիլիսաՌուսական կայսրություն
Վախճանվել է հոկտեմբերի 141967[1] (77 տարեկան)
Վախճանի վայր ԵրևանՀայկական ԽՍՀԽՍՀՄ
Գերեզման Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն
Մասնագիտություն գրողթարգմանիչ և արձակագիր
Լեզու հայերեն
Ազգություն հայ
Քաղաքացիություն Flag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ժանրեր պատմվածքվիպակ և վեպ
Գրական ուղղություններ ռեալիզմ
Ուշագրավ աշխատանքներ Պապ թագավոր
Անդամակցություն ԽՍՀՄ Գրողների միություն
Աշխատավայր Մշակ և Սուրհանդակ
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան և «Աշխատանքային արիության համար» մեդալ
Զավակներ Լևոն Զորյան
Ստեփան Զորյան Վիքիքաղվածքում
Ստեփան Զորյան Վիքիդարանում
Commons-logo.svg Stepan Zoryan Վիքիպահեստում

Komitas Pantheon, Yerevan, Stepan Zoryan Grave 02.JPG

Ստեփան Եղիայի Զորյան (Առաքելյան) (սեպտեմբերի 161890ՂարաքիլիսաՌուսական կայսրություն – հոկտեմբերի 141967[1]ԵրևանՀայկական ԽՍՀԽՍՀՄ), հայ գրող, արձակագիր, թարգմանիչ, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1965), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեփան Եղիայի Առաքելյանը ծնվել է 1889 թվականի սեպտեմբերի 15-ին Վանաձորում (նախկին՝ Կիրովական), նահապետական գյուղացու ընտանիքում։ 1896-1898 թվականներին Ստեփանը նախագիտելիքներ է ստանում Զաքար վարժապետի «գաղտնի դպրոցում», ապա ընդունվում է ծննդավայրի նորաբաց ռուսական ուսումնարանը, որն ավարտում է 1904 թվականին։

Stepan Zoryan Museum, Vanadzor (10).jpg

1906 թվականին մեկնում է Թիֆլիս՝ Ներսիսյան դպրոց ընդունվելու հույսով։ Սակայն նյութական ծանր վիճակը հարկադրում է աշխատանքի անցնել տպարաններից մեկում սրբագրիչ, այնուհետև «Սուրհանդակ» թերթում որպես թարգմանիչ։ 19121919 թվականներին աշխատում է «Մշակի» խմբագրությունում թարգմանիչ և ոճաբան։ 1919 թվականին գրողը գալիս է Երևան։ 1919-1920 թվականներին աշխատել է «Հայաստանի կոոպերացիա» ամսագրում։ 19221925 թվականներին եղել է ՀԽՍՀ լուսժողկոմատի պետական հրատարակչության գլխավոր խմբագիր և կոլեգիայի քարտուղար, 19271928 իթվականներին՝ Հայ աշխատավորական գրողների միության նախագահի տեղակալ, 19301934 թվականներին՝ «Հայկինո»-ի գրական կոլսուլտանտ, 19501954 թվականներին՝ Հայաստանի խորհրդային գրողների միության քարտուղար։ Եղել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդին կից տերմինաբանական հանձնաժողովի, «Հայաստան» հրատարակչության գեղարվեստական խորհրդի, Մեսրոպ Մաշտոցի անվան ՄատենադարանիՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտական խորհուրդների, Հայկական սովետական հանրագիտարանի գլխավոր խմբագրության անդամ և հանրագիտարանի գրականության գիտաճյուղային խմբագրության խորհրդի նախագահ։ Մասնակցել է Խաչատուր ԱբովյանիՌափայել ՊատկանյանիՀովհաննես Թումանյանի երկերի ակադեմիական հրատարակություններին։ 19291935 թվականներին ընտրվել է ՀԽՍՀ Կենտգործկոմի անդամ։ 1962 թվականից եղել է ԽՍՀՄ լենինյան մրցանակաբաշխության պետական կոմիտեի անդամ՝ ընտրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1965 թվականից՝ ՀԽՍՀ Նախարարների խորհրդին առընթեր գրականության, արվեստի և ճարտարապետության պետական մրցանակների հանձնաժողովի նախագահ։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերենուկրաիներենբելոռուսերենվրացերենադրբեջաներենմոլդավերենլիտվերենէստոներենքրդերեն, չեխերեն, լեհերենբուլղարերենռումիներենսլովակերենհունգարերենշվեդերենգերմաներենֆրանսերենանգլերենիսպաներենարաբերենչինարեն[2][3]։

«Հայֆիլմ»-ը Ստեփան Զորյանի «Ջրհորի մոտ» պատմվածքի հիման վրա նկարահանել է համանուն կինոնկարը 1968 թվականին, «Հեղկոմի նախագահը» պատմվածքի մոտիվներով՝ համանուն կինոնկարը 1977 թվականին։

Հինգ-վեց տարվա ընթացքում լույս են տեսնում «Ցանկապատ» (1939), «Հազարան բլբուլ» (1925), «Ծովանը» (1925), «Պատերազմ», «Խնձորի այգին» ժողովածուները, որոնք Զորյանի աշխարհայացքի լայնացման, կյանքի սոցիալական ու քաղաքական բարդությունները մարդկային ճակատագրերում բեկելու կարողության, ազգային ու եվրոպական արձակի լավագույն ավանդույթները ստեղծագործաբար յուրացնելու հատկության արտահայտություններն են։ Մինչև պատերազմը (1939) գրում է «Մի կյանքի պատմություն» վեպը, պատերազմի տարիներին «Պապ թագավորը», հետպատերազմյան շրջանում՝ «Հայոց բերդը» (1959) և «Վարազդատ» վեպերը։

Վախճանվել է 1967 թվականի հոկտեմբերի 14-ին Երևանում։ Թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում[4][5]։

Հայաստանի կոմկուսի կենտկոմի և ՀԽՍՀ նախարարների խորհրդի 1980 թվականի որոշմամբ սահմանվել էր Ստեփան Զորյանի անվան ամենամյա մրցանակ թարգմանության համար։ Այս մրցանակը տրվում էր ինչպես հայ թարգմանչի, ռուս, համամիութենական և համաշխարհային գրականություններից կատարած թարգմանությունների, այնպես էլ ռուս և համամիութենական մյուս հանրապետությունների թարգմանիչներին՝ հայ գրականությունից կատարած թարգմանությունների համար[6]։

Հեղինակը՝ իր մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Պետք է ասեմ, որ իմ մանկությունն ու պատանությունը հարուստ չէ բազմազան դեպքերով, արկածներով։ Շատերը կարծում են, թե «Մի կյանքի պատմության» մեջ նկարագրված բոլոր էպիզոդները բառացի վերաբերվում են ինձ, և դրա հիման վրա կազմում են կենսագրություն։ Իհարկե, սխալվում են։ Այդ գրքում կան, հարկավ, որոշ դեպքեր ու ապրումներ նաև իմ կյանքից, բայց մեծ մասամբ դրանք առնված են ինձ ծանոթ, ինձ շրջապատող իրականությունից։ Այնպես, որ «Մի կյանքի պատմությունը» չի կարող դառնալ հեղինակի կենսագրության աղբյուր։ Այն հանգամանքը, որ այդ գիրքը գրված է առաջին դեմքով, շատերին գցում է թյուրիմացության մեջ, ճիշտ այնպես, ինչպես Երևանում մեր տուն եկող գյուղացիները, դռան վրա կարդալով անուն-ազգանունս, միշտ հարցնում են մեր տնեցիներին.- Էս էն Զորյա՞նն է, որ մի կտոր շաքար ուտելու համար ծեծել են… Aquote2.png
Aquote1.png Սիրում էի կարդալ ու խորհրդածել… Ես չէի կարդում լոկ հետաքրքրության համար, այլ միաժամանակ, թե ինչպես է կառուցում հեղինակը իր երկը, ինչպես է զարգացնում հերոսներին և նրանց կյանքի դրաման։ Aquote2.png
Aquote1.png Պետք է ասեմ, որ գրականության բոլոր ժանրերը ինձ դուր էին գալիս, բայց իմ համակրանքը միշտ թեքվում էր դեպի արձակը։ Ինչու՞ էր այդպես, որովհետև արձակն ինձ թվում էր ամենաբնական ձևը գրական։ Այստեղ այն էր, ինչ կյանքում. մարդիկ չափով ու հանգով չէին խոսում և ոչ էլ սարքած տեսարաններով։ Բայց արձակի մեջ էլ ես սիրում էի ամենաբնականը, ամենապարզը, որտեղ հույզերն ու հոգեբանությունը տրվում են ոչ արհեստականորեն, առանց ճոռոմության, առանց շատախոսության։ Մի բան, որ ես չէի նկատում բոլոր արձակագիրների մոտ։ Այս հատկությունները ամենից ավելի ես տեսնում էի Լև ՏոլստոյիՉեխովի և մեր Թումանյանի գործերում։ Իսկ ձևի կողմից ինձ գրավում էին ֆրանսիացիները՝ կոմպոզիցիայի փայլուն վարպետներ ՖլոբերըՄոպասանըԴոդեն և ուրիշները։ Տարիների դիտողությունը ինձ բերել է մի այնպիսի եզրակացության, որ ինքնուրույն գրողը ունենում է երեք հիմնական հատկություն. 1) ինքնուրույն լեզու և ոճ, որ բնավ նման չի լինում մյուսներին. 2) սուր աչք կամ սուր դիտողություն, որ տեսնում է այնպիսի բաներ, որ ուրիշները երբեք չեն տեսնում և 3) համակելու և վարակելու ունակություն։ Երբ ծագում է որևէ նյութ, ինձ հետաքրքրում կամ գրավում է նախ և առաջ նրա հուզական, բարոյական կազմը։ Եթե նյութի մեջ (որքան էլ նա հետաքրքրական լինի) չկա այդ՝ ես այն չեմ գրում։ Իսկ եթե հուզական խորք ունեցող նյութը գրավում է և լավ չի մշակվում, այդտեղ իմ ցանկությունը չի մեղավոր, այլ իմ կարողությունը։ Aquote2.png
Aquote1.png Իմ հետաքրքրությունը և իմ սերը դեպի մեր պատմությունը ինձ մղեց դեպի պատմական թեմատիկան, և ես գրեցի նախ «Սմբատ Բագրատունի» պատմվածքը, ապա «Պապ թագավորը»։ Ինձ միշտ զարմացրել և հիացրել են այն հերոսական ջանքերը, որ գործադրել են մեր պապերը՝ երկիրն ու ժողովուրդը օտար նվաճումից, բռնությունից ազատ պահելու։ Եվ ահա, երբ բռնկվեց համաշխարհային երկրորդ պատերազմը, ես հրատարակեցի «Պապ թագավորը», որպես հայրենիքի պաշտպանության օրինակ։Տասը տարի հետո դրան հետևեց «Հայոց բերդը» վեպը։ Երբ նայում եմ իմ անցած գրական ճանապարհին՝ ինձ թվում է, թե ես պատմագիր եմ, դեպքերի ընթացքին հետևող մի համեստ տարեգիր։ Իմ գրական առաջին քայլերից՝ 1910 թվից սկսած մեր կյանքում տեղի ունեցան շատ խոշոր դեպքեր ու փոփողություններ, և դրանից կարևորները (ոչ բոլորը, իհարկե) որևէ չափով անդրադարձան իմ գրվածքներում, այլ խոսքով ասած՝ ես դարձա կարծես պատմական երևույթների արձանագրող։ Aquote2.png
Aquote1.png Ով ունի գրողի կոչում, նա պետք է միշտ հիշի, որ Բալզակի նման վիթխարի տաղանդը աշխատում է օրական 900ժամ, իսկ հանճարեղ Լև Տոլստոյը երբեմն իր գրածը փոփոխում էր 90-400 անգամ, իսկ արտագրում շատ անգամ։ Եվ քանի որ գրականությունը լեզվի արվեստ է, ուստի գրական ասպարեզ մտնող յուրաքանչյուր ոք պետք է գերազանց իմանա իր մայրենի լեզուն, ավելի, քան լեզվաբանը։ Aquote2.png

Ստեղծագործական աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1909 թվականին «Լումա» ամսագրում տպագրվել է Զորյանի առաջին «Քաղցածները» պատմվածքը, 1918 թվականին՝ պատմվածքների առաջին «Տխուր մարդիկ» ժողովածուն, որն արժանացավ հայ գրական հասարակության բարձր գնահատականին։

Զորյանը նաև գրել է մանուկների և պատանիների համար։ «Խուժան Արշոն», «Չալանկը», «Մի գիշեր անտառում», «Սև Սեթոն»։ Զորյանի լավագույն գործերից է «Մի կյանքի պատմություն» վեպը, որը մի ամբողջ սերնդի գեղարվեստական կենսագրությունն է։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին Զորյանը հանդես եկավ թիկունքի կյանքը պատկերող պատմվածքներով, որոնք խմբավորեց «Պարզ հոգիներ» շարքում։ Այս պատմվածքներում բացահայտված են շարքային մարդու քաղաքացիական առաքինությունը և մարդկային վսեմ հատկությունները պատերազմի ծանր օրերին։

Զորյանի ստեղծագործության մեջ իր կարևոր տեղն ունի «Հուշերի գիրք»–ը, որտեղ տրված են իր ավագ ժանանակակիցների՝ Ղազարոս ԱղայանիՀովհաննես ԹումանյանիՎահան ՏերյանիԱլեքսանդր Շիրվանզադեի և այլոց դիմանկարները։ Այդ հուշերը ստույգ գրական փաստաթղթեր են։ Զորյանը հրատարակել է գրական, քննադատական բազմաթիվ հոդվածներ՝ նպաստելով հայ գրականագիտության ձևավորմանն ու զարգացմանը։

Զորյանի գրական վաստակի մասն են կազմում նրա թարգմանությունները։ Հայ թարգմանական արվեստի նշանավոր գործերից են Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն»Իվան Տուրգենևի, Գարշինի, Մարկ ՏվենիՍտեֆան Ցվայգի և այլ հեղինակների երկերի թարգմանությունները։ Զորյանի երկերը թարգմանվել են աշխարհի շատ լեզուներով[7]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լենինի շքանշան
  • «Պատվո նշան» շքանշան
  • Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
  • «Աշխատանքային արիության համար» մեդալ

Ստեղծագործությունների ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1909 թ. «Լումա» ամսագրում տպագրել է «Քաղցածները» պատմվածքը։
  • 1918 թ. լույս է տեսել առաջին ժողովածուն «Տխուր մարդիկ» խորագրով։
  • 19401954 թթ. լույս է տեսել երկերի վեցհատորյակը։
  • 1944 թ. լույս է տեսել «Պապ թագավոր» պատմավեպը։
  • 1959 թ. լույս է տեսել «Հայոց բերդ» պատմավեպը։
  • 19601964 թթ. լույս է տեսել երկերի տասհատորյակը։
  • 1967 թ. լույս է տեսել «Վարազդատ» պատմավեպը։
  • 19741977 թթ. լույս է տեսել երկերի հինգհատորյակը՝ ռուսերեն։
  • 19771990 թթ. լույս է տեսել երկերի ակադեմիական տասներկու հատորյակը։

Երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տխուր մարդիկ (պատմվածքներ), Թիֆլիս, 1918, 172 էջ։
  • Ցանկապատ (պատմվածքներ), Յերևան, 1923, 164 էջ։
  • Հազարան բլբուլ, Յերևան, 1925, 45 էջ։
  • Պատերազմը (պատմվածքներ), Յերևան, 1925, 228 էջ։
  • Գրադարանի աղջիկը, Յերևան, 1926, 100 էջ։
  • Հեղկոմի նախագահը, Յերևան, 1926, 54 էջ։
  • Ցանկապատ (պատմվածքներ), Յերևան, 1926, 278 էջ։
  • Կրակ, Յերևան, 1927, 268 էջ։
  • Խուժան Արշոն, Յերևան, 1928, 80 էջ։
  • Առաջին օրեր, Յերևան, 1930, 274 էջ։
  • Վարդաձորի կոմունը, Յերևան, 1930, 128 էջ։
  • Նովելներ, հատ. 1, Յերևան, 1931, 320 էջ։
  • Սպիտակ քաղաքը, Յերևան, 1932, 185 էջ։
  • Գրադարանի աղջիկը, Յերևան, 1934, 96 էջ։
  • Ձմռան գիշեր (պատմվածքներ), Յերևան, 1935, 228 էջ։
  • Մի կյանքի պատմություն, գիրք Ա, Յերևան, 1935, 352 էջ։
  • Սև Սեթոն, Յերևան, 1935, 96 էջ։
  • Կարմիր արագիլ (պատմվածքներ), Յերևան, 1936, 232 էջ։
  • Հազարան բլբուլ, Յերևան, 1937, 41 էջ։
  • Տնորհնեք յև ուրիշ պատմվածքներ, Յերևան, 1937, 52 էջ։
  • Պատմուածքներ, Փարիզ, 1938, 80 էջ։
  • Մի կյանքի պատմություն, գիրք 1–2, Յերևան, 1939, 452 էջ։
  • Պատմուածքներ, Փարիզ, 1939, 78 էջ։
  • Մի կյանքի պատմություն, հատ. 1, Երևան, 1940, 248 էջ։
  • Ընտիր յերկեր, հատ. 1. Պատմվածքներ, Յերևան, 1940, 528 էջ։
  • Հեքիաթներ, Երևան, 1941, 104 էջ։
  • Պապ թագավոր, Երևան, 1944, 708 էջ։
  • Փոքրիկ պատմվածքներ, Երևան, 1944, 92 էջ։
  • Պարզ հոգիներ (պատմվածքներ), Երևան, 1945, 72 էջ։
  • Ընտիր երկեր, հատ. 2. Մահից ուժեղ, Պատերազմը, Ծանր ժամեր, Երևան, 1946, 548 էջ։
  • Մեղքը, Գահիրէ, 1946, 48 էջ։
  • Ընտիր երկեր, հատ. 3. Առաջին օրեր, Սպիտակ քաղաքը, Կյանքի ձայնը, Երևան, 1947, 484 էջ։
  • Ընտիր երկեր, հատ. 4. Մի կյանքի պատմություն, Երևան, 1948, 492 էջ։
  • Մի կեանքի պատմութիւն, Պէյրութ, 1949, 524 էջ։
  • Պապ թագավոր, մաս Ա, Փարիզ, 1950, 381 էջ։
  • Պապ թագավոր, մաս Բ, Փարիզ, 1950, 292 էջ։
  • Պապ թագավոր, մաս Գ, Փարիզ, 1951, 276 էջ։
  • Ընտիր երկեր, հատ. 5. Պարզ հոգիներ, Զրույցներ, Հեքիաթներ, Երևան, 1951, 416 էջ։
  • Պապ թագավորՀալէպ, 1951, 696 էջ։
  • Սարաշենի տղաները, Երևան, 1951, 129 էջ։
  • Մեր ծանոթները, Երևան, 1952, 176 էջ։
  • Գրադարանի աղջիկը։ Հեղկոմի նախագահը, Երևան, 1954, 92 էջ։
  • Ընտիր երկեր, հատ. 6. Պապ թագավոր, Երևան, 1954, 648 էջ։
  • Մի կյանքի պատմություն, գիրք 1–2, Երևան, 1955, 440 էջ։
  • Ծանր ժամեր, Գահիրէ, 1957, 214 էջ։
  • Հեքիաթներ, Երևան, 1957, 148 էջ։
  • Պապ թագավոր, Երևան, 1957, 646 էջ։
  • Գրադարանի աղջիկը, Երևան, 1958, 58 էջ։
  • Հուշերի գիրք, Երևան, 1958, 348 էջ։
  • Հայոց բերդը, Երևան, 1959, 576 էջ։
  • Հայոց բերդը, Պէյրութ, 1960, 520 էջ։
  • Սավառնող դրոշ (պատմվածքներ), Երևան, 1960, 288 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 1. Տխուր մարդիկ, Ցանկապատ, Խնձորի այգին, Երևան, 1960, 500 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 2. Կրակներ, Հռոմեական, Պատերազմը, Երևան, 1960, 524 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 3. Մի կյանքի պատմություն, Կապիտան Երամ, Երևան, 1961, 524 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 4. Գրադարանի աղջիկը, Սպիտակ քաղաքը, Կյանքի ձայնը, Երևան, 1961, 552 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 5. Պարզ հոգիներ, Պատկերներ, Սարաշենի տղաները, Ակնարկներ, Երևան, 1962, 528 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 6. Հայոց բերդը, Երևան, 1962, 568 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 7. Պապ թագավոր, Երևան, 1962, 716 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 8. Ամիրյանի ընտանիքը, Երևան, 1963, 484 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 9. Զրույցներ, Պատմվածքներ, Հեքիաթներ, Երևան, 1963, 560 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 10. Հուշեր, Ուրվագծեր, Հոդվածներ, Ինքնակենսագրություն, Երևան, 1964, 564 էջ։
  • Առաջին օրեր, Երևան, 1967, 120 էջ։
  • Հեղկոմի նախագահը։ Գրադարանի աղջիկը։ Գելի ճուտը, Երևան, 1967, 120 էջ։
  • Վարազդատ, Երևան, 1967, 444 էջ։
  • Իմ Թումանյանը (հոդվածներ, ելույթներ, հուշեր), Երևան, 1969, 121 էջ։
  • Հին ծանոթներ, Երևան, 1969, 292 էջ։
  • Մեր ծանոթները, Երևան, 1977, 268 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 1. Ինքնակենսագրական նոթեր, Ցանկապատ, Խնձորի այգին, Տխուր մարդիկ, Երևան, 1977, 524 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 2. Կրակներ, Պատերազմը, Պատմվածքներ, Երևան, 1978, 616 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 3.  Հռոմեական, Կապիտան Երամ, Մի կյանքի պատմություն, Երևան, 1979, 588 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 4. Առաջին օրեր, Ամիրյանի ընտանիքը, Երևան, 1980, 624 էջ։
  • Պատմվածքներ, Երևան, 1980, 360 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 5. Վարդաձորի կոմունը, Սպիտակ քաղաքը, Կյանքի ձայնը, Պարզ հոգիներ, Պատկերներ, Երևան, 1981, 736 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 6. Զրույցներ, Մանրավեպեր, Մեր ծանոթները, Սարաշենի տղաները, Մեր բակի մարդիկ, Հեքիաթներ, Երևան, 1982, 584 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 7. Հայոց բերդը, Երևան, 1982, 560 էջ։
  • Պապ թագավոր, Պէյրութ, 1982, 744 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 8. Պապ թագավոր, Երևան, 1983, 704 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 9. Վարազդատ, Սմբատ Բագրատունի, Երևան, 1983, 480 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 10. Պատմվածքներ, Պատկերներ, Զրույցներ, Նամակներ իմ տատին, Անտիպ և անավարտ էջեր, Առաջին քայլեր, Երևան, 1985, 664 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 11. Հուշեր, Դեմքեր և դեպքեր, Ակնարկներ, Երևան, 1985, 560 էջ։
  • Մի կյանքի պատմություն, Երևան, 1988, 428 էջ։
  • Պապ թագավոր, Երևան, 1989, 576 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 12. Ուրվագծեր, Տասնամյակների միջով (հոդվածներ), Երևան, 1990, 624 էջ։
  • Հուշերի գիրք, Երևան, 1991, 336 էջ։
  • Եռագույն ճանապարհ (անտիպ էջեր), Երևան, 2007, 372 էջ։
  • Սրտի մտոք և հարգանոք (նամակներ, ընծայագրեր, նյութեր գրողի անձնական արխիվից), Երևան, 2010, 320 էջ։
  • Պատմվածքներ և վիպակներ, Երևան, 2012, 436 էջ։
  • Ստեղծագործությունների ժողովածու, Երևան, 2012, 312 էջ։
  • Մահամնա (անտիպ նյութերի ժողովածու), Երևան, 2013, 336 էջ։

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թարգմանությունները (ռուսերենից)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գի դը Մոպասան, Սատանա, Թիֆլիս, հրատակիչ Գ. Գալստյան, 1912, 16 էջ։
  • Տուրգենև Ի., Մումու, Ե., Պետհրատ, 1924, 27 էջ։
  • Տուրգենև Ի., Մումու, Ե., Պետհրատ, 1925, 32 էջ։
  • Սենկևիչ Հ., Երաժիշտ Յանկոն, Ե., Պետհրատ, 1925, 14 էջ։
  • Պլեխանով Գ. Վ., 18-րդ դարի ֆրանսիական թատերգությումը և նկարչությունը սոցիոլոգիայի տեսակետից, Մոսկվա, Պետհրատ, 1925, 126 էջ։
  • Կրուպսկայա Ն., Հիշողություններ Լենինի մասին, Մոսկվա, Պետհրատ, 1926, 144 էջ։
  • Տոլստոյ Լ., Կոզակները, Ե., Պետհրատ, 1926, 195 էջ։
  • Տոլստոյ Լ., Պատմվածքներ, Ե., Պետհրատ, 1928, 166 էջ։
  • Մաքսիմ Գորկու կյանքը և արկածները (կազմեց Ի. Գրոզդև), Ե., Պետհրատ, 1928, 209 էջ։
  • Բիչըր Սթոու Հարիետ, Քեռի Թոմասի տնակը, Ե., Պետհրատ, 1929, 172 էջ։
  • Գարշին Վսեվոլոդ, Պատմվածքներ, Ե., Պետհրատ, 1930, 136 էջ։
  • Տուրգենև Ի., Ընտիր երկեր, հ. 1, Ե., Պետհրատ, 1931, 271 էջ։
  • Տվեն Մարկ, Թոմ Սոյերի արկածները, Ե., Պետհրատ, 1931, 261 էջ։
  • Ավալով Լև, Շատախոսություն (վիպակ), Ե., Պետհրատ, 1932, 135 էջ։
  • Տոլստոյ Լ., Կոզակները, Ե., Պետհրատ, 1935, 310 էջ։
  • Տոլստոյ Լ., Պատերազմ և խաղաղություն, հ. 1, Երևան-Մոսկվա, Պետհրատ, 1935, 417 էջ։
  • Տոլստոյ Լ., Պոլիկուշկա։ Տերն ու ծառան (գրքի մեջ մտնող «Պոլիկուշկա» երկը թարգմանել է Ս. Զորյանը), Ե., Պետհրատ, 1935, 111 էջ։
  • Տոլստոյ Լ., Պատերազմ և խաղաղություն, հ. 2, Երևան-Մոսկվա, Պետհրատ, 1936, 439 էջ։
  • Գարշին Վսեվոլոդ, Ճանապարհորդ գորտը, Ե., Պետհրատ, 1936, 15 էջ։
  • Տոլստոյ Լ., Պատերազմ և խաղաղություն, հ. 3, Երևան-Մոսկվա, Պետհրատ, 1937, 489 էջ։
  • Տուրգենև Ի., Բեժին մարգագետինը, Ե., Պետհրատ, 1938, 33 էջ։
  • Տուրգենև Ի., Բիրյուկ, Ե., Պետհրատ, 1938, 15 էջ։
  • Պատմվածքներ Լենինի մասին, Ե., Պետհրատ, 1939, 35 էջ։
  • Տոլստոյ Լ., Պատերազմ և խաղաղություն, հ. 4, Երևան-Մոսկվա, Պետհրատ, 1940, 481 էջ։
  • Տուրգենև Ի., Մումու, Ե., Պետհրատ, 1940, 38 էջ։
  • Ցվայգ Ս., Ընտիր նովելներ (գրքի մեջ մտնող «Լեպորելլա» և «Անտեսանելի կոլեկցիա» նովելները թարգմանել է Ս. Զորյանը), Ե., Հայպետհրատ, 1942, 490 էջ։
  • Յան Վ., Չինգիզ-խան (վեպ), Ե., Հայպետհրատ, 1943, 400 էջ։
  • Տոլստոյ Լ., Մանկական պատմվածքներ, Ե., Հայպետհրատ, 1945, 83 էջ։
  • Պրիշվին Մ., Աղվեսի հացը, Ե., Հայպետհրատ, 1946, 65 էջ։
  • Տոլստոյ Լ., Ֆիլիպոկ, Ե., Հայպետհրատ, 1947, 14 էջ։
  • Չեխով Ա., Ընտիր երկեր (գրքի մեջ մտնող «Ունտեր Պրիշիբեև» պատմվածքը թարգմանել է Ս. Զորյանը), Ե., Հայպետհրատ, 1948, 540 էջ։
  • Օստրովսկի Ա., Ընտիր երկեր (գրքի մեջ մտնող «Գայլեր և ոչխարներ» պիեսը թարգմանել է Ս. Զորյանը), Ե., Հայպետհրատ, 1948, 420 էջ։
  • Տոլստոյ Լ., Երկերի ժողովածու 10 հատորով, հ.1 (հատորի մեջ մտնող «Սևաստոպոլյան պատմվածքներ»-ը, «Պոլիկուշկա»-ն և «Լուցերն»-ը թարգմանել է Ս. Զորյանը), Ե., Հայպետհրատ, 1948, 689 էջ։
  • Տոլստոյ Լ., Երկերի ժողովածու 10 հատորով, հ. 2 (հատորի մեջ մտնող «Կովկասի գերին» և «Կոզակներ»-ը թարգմանել է Ս. Զորյանը), Ե., Հայպետհրատ, 1948, 636 էջ։
  • Տոլստոյ Լ., Երկերի ժողովածու 10 հատորով, հ. 3 («Պատերաղմ և խաղաղություն» հ. 1), Ե., Հայպետհրատ, 1949, 480 էջ։
  • Տոլստոյ Լ., Երկերի ժողովածու 10 հատորով, հ. 4 («Պատերազմ և խաղաղություն», հ. 2), Ե., Հայպետհրատ, 1949, 502 էջ։
  • Տոլստոյ Լ., Երկերի ժողովածու 10 հատորով, հ. 5 («Պատերազմ և խաղաղություն», հ. 3), Ե., Հայպետհրատ, 1949, 546 էջ։
  • Տոլստոյ Լ., Երկերի ժողովածու 10 հատորով, հ. 6 («Պատերազմ և խաղաղություն», հ. 4), Ե., Հայպետհրատ, 1949, 466 էջ։
  • Պլեխանով Գ., Գեղարվեստ և գրականություն (գրքի մեջ մտնող «18-րդ դարի ֆրանսիական թատերգությունը և նկարչությունը սոցիոլոգիայի տեսակետից» թարգմանել է Ս. Զորյանը), Ե., Հայպետհրատ, 1949։
  • Տոլստոյ Լ., Երկերի ժողովածու 10 հատորով հ. 10 (գրքի մեջ մտնող մանկական պատմվածքները թարգնանել է Ս. Զորյանը), Ե., Հայպետհրատ, 1950, 301 էջ։
  • Մոպասան, Ընտիր երկեր (գրքի մեջ մտնող «Սատանա» պատմվածքը թարգմանել է Ս. Զորյանը), Ե., Հայպետհրատ, 1950, 682 էջ։
  • Տվեն Մարկ, Թոմ Սոյերի արկածները, Ե., Հայպետհրատ, 1951, 172 էջ։
  • Տոլստոյ Լ., Ֆիլիպոկ, Ե., Հայպետհրատ, 1953, 8 էջ։
  • Տոլստոյ Լ., Պատմվածքներ (գրքի մեջ մտնող «Սևաստոպոլյան պատմվածքներ»-ը թարգմանել է Ս. Զորյանը), Ե., Հայպետհրատ, 1953, 238 էջ։
  • Չեխով Ա., Ընտիր երկեր 3 հատորով, հ. 1 (հատորի մեջ մտնող «Ունտեր Պրիշիբեև» պատմվածքը թարգմանել է Ս. Զորյանը), Ե., Հայպետհրատ, 1953, 506 էջ։
  • Չեխով Ա., Ընտիր երկեր 3 հատորով, հ.2 (հատորի մեջ մտնող «Հարևաններ» պատմվածքը թարգմանել է Ս. Զորյանը), Ե., Հայպետհրատ, 1954, 516 էջ։
  • Տոլստոյ Լ., Կենդանիների մասին (գրքի մեջ մտնող 19 պատմվածքներից 13-ը թարգմանել է Ս. Զրյանը), Ե., Հայպետհրատ, 1954, 43 էջ։
  • Սենկևիչ Հ., Երաժիշտ Յանկոն, Ե., Հայպետհրատ, 1955, 25 էջ։
  • Պրիշվին Մ., Ոսկի մարգագետին, Ե., Հայպետհրատ, 1957, 296 էջ։
  • Տոլստոյ Լ., Պատմվածքներ, (գրքի 36 պատմվածքներից 15-ը թարգմանել է Ս. Զորյանը),
  • Ե., Հայպետհրատ, 1958, 71 էջ։
  • Տուրգենև Ի., Որսորդի հիշատակարանը (գրքի 11 պատմվածքներից 7-ը թարգնանել է Ս. Զորյանը), Ե., Հայպետհրատ, 1960, 210 էջ։
  • Չեխով Ա., Երկեր 5 հատորով, հ. 1 (հատորի մեջ մտնող «Ունտեր Պրիշիբեև» պատմվածքը թարգմանել է Ս. Զորյանը), Ե., Հայպետհրատ, 1960, 460 էջ։
  • Չեխով Ա., Երկեր 5 հատորով, հ. 3 (հատորի մեջ մտնող «Հարևաններ» պատմվածքը թարգմանել է Ս. Զորյանը), Ե., Հայպետհրատ, 1961, 560 էջ։
  • Վրաց գրականության ընտիր էջեր (գրքի մեջ մտնող Կ. Գամսախուրդիայի «Խոգայի Մինդիան» երկը թարգմանել է Ս. Զորյանը), Ե., Հայպետհրատ, 1961։
  • Տոլստոյ Լ., Կոզակներ։ Հաջի Մուրադ (գրքի մեջ մտնող «Կոզակներ»-ը թարգմանել է Ս. Զորյանը), Ե., «Հայաստան», 1968, 440 էջ։
  • Տուրգենև Ի., Մումու, Ե., «Հայաստան», 1971, 40 էջ։
  • Օստրովսկի Ա., Ամպրոպ։ Անտառը։ Գայլեր և ոչխարներ (գրքի մեջ մտնող «Գայլեր և ոչխարներ» պիեսը թարգմանել է Ս. Զորյանը), Ե., «Հայաստան», 1973, 319 էջ։
  • Տոլստոյ Լ., Պատմվածքներ (գրքի մեջ մտնող 21 պատմվածքներից 8-ը թարգմանել է Ս. Զորյանը), Ե., «Հայաստան», 1974։
  • Սենկևիչ Հ., Երաժիշտ Յանկոն, Ե., «Հայաստան», 1975, 16 էջ։
  • Տոլստոյ Լ., Պատերազմ և խաղաղություն, հ. 1, Ե., «Հայաստան», 1975, 478 էջ։
  • Տոլստոյ Լ., Պատերազմ և խաղաղություն, հ. 2, Ե., «Հայաստան», 1975, 479 էջ։
  • Տոլստոյ Լ., Պատերազմ և խաղաղություն, հ. 3, Ե., «Հայաստան», 1976, 520 էջ։
  • Տոլստոյ Լ., Պատերազմ և խաղաղություն, հ. 4, Ե., «Հայաստան», 1976, 456 էջ։
  • Գարշին Վսեվոլոդ, Պատմվածքներ (գրքի մեջ մտնող պատմվածքներից 5-ը թարգմանել է Ս. Զորյանը), Ե., «Սովետական գրող», 1978, 28 էջ։
  • Տոլստոյ Լ., Պատմվածքներ (գրքի մեջ մտնող պատմվածքներից 5-ը թարգմանել է Ս. Զորյանը), Ե., «Սովետական գրող», 1978, 28 էջ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սուրեն Աղաբաբյան, Ստեփան Զորյան, Երևան, ՀԱԱՀ ԳԱ, 1955, 207 էջ։
  • Սովետահայ գրականության պատմություն, առաջին հատոր (1917-1941, հատորում զետեղված է «Ստեփան Զորյան» հոդվածը, որը գրել է Սուրեն Աղաբաբյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1961, 800 էջ։
  • Սուրեն Աղաբաբյան, Ստեփան Զորյան, Երևան, «Սովետական գրող», 1976, 108 էջ։
  • Խորեն Սարգսյան, Ստեփան Զարյան, 1960, 327 էջ։
  • Աղբալեան Ն., Հառաջաբան Ստ. Զորեանի «Տխուր մարդիկ» հատորին, Ամբողջական երկեր, հ. 2, Բեյրութ, 1966։
  • Ափինյան Ա., Ստեփան Զորյանը և ռուս գրականությունը, Ե., 1988։
  • Մկրտչյան Հ., Ստեփան Զորյան, Ե., 1977։
  • Սարգսյան Խ., Տասական թվականներ, Ե., 1960։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ↑ Jump up to:1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2.  Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  3.  «Հայկական Հանրագիտարան»։ www.encyclopedia.am։ Վերցված է 2019 թ․ հունվարի 22
  4.  Գրական տեղեկատու, Երևան, Սովետական գրող, 1981, 544 էջ, էջեր 133-140։
  5.  Ստեփան Զորյան (Ծննդյան 90-ամյակի առթիվ)(չաշխատող հղում)
  6.  «Ստեփան Զորյան (Ծննդյան 70-ամյակի առթիվ)»։ Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 24-ին
  7.  «Ստեփան Զորյան»։ gradaran.mskh.am։ Վերցված է 2019 թ․ հունվարի 22(չաշխատող հղում)
Wikiquote-logo-hy.svg

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 706 CC-BY-SA-icon-80x15.png

Հավանեցի՞ր։ Դե կիսվիր այս գրառմամբ։