Հեսիոդոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Jump to navigationJump to search

Հեսիոդոս
հին հունարեն՝ Ἡσίοδος
ԴիմանկարՀեսիոդոս

 

 

Ծնվել է մ.թ.ա. 8-րդ դար
Ծննդավայր CymeԻզմիրի մարզԹուրքիա
Մահացել է մ.թ.ա. 7-րդ դար
Ազգություն հույն
Մայրենի լեզու հին հունարեն
Երկեր ԹեոգոնիաԱշխատանք և օրերCatalogue of Women? և Shield of Heracles?
Մասնագիտություն բանաստեղծգրողՌապսոդներ և առասպելագիր
Commons-logo.svg Hesiod Վիքիպահեստում

Հեսիոդոս[1], մ.թ.ա. 8-7-րդ դդ. հին հույն նշանավոր գրող, «Աշխատանքներ և օրեր» ու «Թեոգոնիա» էպիկական պոեմների հեղինակ։

Կենսագրական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեսիոդոսի մասին կենսագրական տեղեկությունների հիմնական աղբյուրն իր իսկ ստեղծագործություններն են։ Նրա հայրը փոքրասիական Կիմե քաղաքից էր, կարիքից ելնելով գաղթել է Հունաստանի Բեովտիա երկրամաս ու բնակվել Ասկրա գյուղում, որտեղ և հիմնականում անցել է բանաստեղծի կյանքը։ Հոր մահից հետո ժառանգությունը կիսելիս վեճ է առաջացել Հեսիոդոսի և նրա եղբոր՝ Պերսեսի միջև, որը դատավորներին կաշառելու միջոցով խլել է եղբոր բաժնի հիմնական մասը։ Հետագայում վատնելով իր ունեցվածքը՝ Պերսեսը դիմել է եղբոր օգնությանը, սակայն Հեսիոդոսը կտրականապես հրաժարվել է Պերսեսին նյութապես օգնել, փոխարենը «Աշխատանք և օրեր» երկով եղբորը ճիշտ կենցաղավարության ու բարոյականության բազմաթիվ խորհուրդներ տալով։

Հեսիոդոսն իր ապրուստը հոգացել է հողագործությամբ ու անասնապահությամբ։ «Թեոգոնիայում» նա պատկերավոր գրում է, որ Մուսաներն իրեն բանաստեղծական ձիրք են ներշնչել այն ժամանակ, էր ինքը Բեովտիայի Հելիկոն լեռան ստորոտում ոչխարներ էր արածեցնում։

Ստեղծագործությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

16th century manuscript of Theogeny

Հեսիոդոսի գրվածքները թեև իրենց գեղարվեստական արժեքով որոշ չափով զիջում են Հոմերոսի «Իլիականին» ու «Ոդիսականին», սակայն դրանք անտիկ գրականության փայլուն նմուշներ են՝ օժտված բանաստեղծական ոգեշնչմամբ։

Աշխատանքներ և օրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեոգոնիա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Թեոգոնիա» (հուն․՝ Θεογονία, «աստվածների ծագումնաբանություն»), պոետիկ ստեղծագործություն Հեսիոդոսի (մ.թ.ա. 7 – 8 դդ.), առաջիններից մեկն է հին հունական դիցաբանական պոեմ, որոնք հայտնի են դարձել եվրոպական գրականությունում. Գեղարվեստական տեսանկյունից «Թեոգոնիա»-ն շատ է զիջում «Ոդիսականին» և «Իլիականին»։

«Թեոգոնիայում» Հեսիոդոսը համակարգված ձևով ներկայացնում է հին հունական առասպելները աշխարհի ծագման մասին, հունական աստվածների ծննդաբանությունը։ Իրենց գեղարվեստական արժանիքներով հատկապես աչքի է ընկնում հեղինակի կողմից աստվածների ու տիտանների պայքարի, Տիֆոնի հետ Զևսի կռվի նկարագրությունը և այլ դրվագներ։

Կենցաղային իմաստով «Թեոգոնիան» հանդիսանում է աստվածների տոհմաբանության և ծագումնաբանության վերաբերյալ ընկալման և հավատալիքների ամբողջություն է։

Հեսիոդոսի պոեմը սկսում է մուսաներին դիմելով, այնուհետև սկսում է աշխարհածնության վերաբերյալ պատմությունը, տիտաններիաստված-օլիմպացիներ և հերոսների մասին։

Հեսիոդոսի պոեմների հայերեն թարգմանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեսիոդոսի երկու պոեմները աշխարհաբար են թարգմանվել Արամ Թոփչյանի կողմից՝ հրատարակվելով 1990 թ.՝ «Անտիկ, միջնադարյան և վերածննդի գրականություն» ժողովածուի մեջ


Հավանեցի՞ր։ Դե կիսվիր այս գրառմամբ։