Ուզում եմ Նյուրնբերգյան դատավարություն լինի, Նիկոլի պատիժը պիտի տեսնեմ. Արցախի հերոսի մայր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, Դավիթ Առուշանյան

 

Ուզում եմ Նյուրնբերգյան դատավարություն լինի, Նիկոլի պատիժը պիտի տեսնեմ. Արցախի հերոսի մայր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, Tert.am

Վիշտ կա, որ ոչ մի բառով չես սփոփի, վերք կա, որ աշխարհի ամենաթանկ դեղամիջոցը չի սպիացնի, նույնիսկ, երբ մարդ իմաստնության հասակում է: 70-ամյա Լիդա Առուշանյանի պատմությունը հենց դրա մասին է: Նա պատերազմում կորցրեց իր մինուճարին՝ 30-ամյա որդուն: Դավիթը մեծացավ հանրակացարանի փոքրիկ սենյակում, բայց երազեց ու հասավ ավելի մեծ հորիզոնների. 4 երեխաների հայր Դավիթն իր կյանքի գնով արժանացավ «Արցախի հերոսի» բարձր կոչմանը:

 

Իվանյանի տանկային զորամասի մոտոհրաձգային գումարտակի հրամանատար մայոր Դավիթ Առուշանյանը թշնամու 4-ից ավելի զրահա­տեխնիկա ու մեծ քանակի զինվոր է ոչնչացրել, վիրավորվելուց հետո շարունակել է կռվել ու չի ենթարկվել նահանջի հրամանին: 7 ամիս անհետ կորածների ցանկում էր. տարեց մայրը ուր ասես, որ չի գնացել, ում հետ ասես, որ չի հանդիպել. Պաշտպանության նախարարության և կառավարության շենքերի մուտքերի շրջափակման ակցիաներից մինչև կարող մարդկանց հետ հանդիպումներ. միայն վերջերս են Դավիթի մասունքները ԴՆԹ հետազոտմամբ հաստատվել. մայիսի 23-ից տիկին Լիդան գիտի՝ որտեղ սգա իր վիշտը:

 

Տարեց կինը Tert.am-ին պատմել է, որ մեծ հնարավորություններ չի ունեցել, բայց Դավիթին արժանապատիվ է պահել: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական  համալսարանն իրենց տանից քիչ ներքև է գտնվել. տղան ամեն անգամ անցնելիս երազել է այնտեղ սովորել. չի բռնացել հերոս որդու ցանկությանը: Գիտեր՝ պարտաճանաչ և մեծ նվիրում ունեցող Դավիթը երբեք իրեն հուսախաբ չէր անի: Լիդա Առուշանյանը խոստովանել է, որ իր ապրելու նպատակը հիմա միայն թոռներն են և երկիրը պատերազմի դուռը հասցնելու և պարտության մատնելու մեղավոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատիժը տեսնելը. «Նա Չաուշեսկու կրկնօրինակն է դառնալու, ուղղակի մի հարված էլ իմ կողմից է ստանալու: Չուշեսկուն սպանեցին ու կախեցին, ես չեմ ուզում նա մահանա, ինքը պետք է պատասխան տա, ուզում եմ Նյուրնբերգյան դատավարություն լինի»:


Հավանեցի՞ր։ Դե կիսվիր այս գրառմամբ։