«Մենք աջակցում ենք Թուրքիային».ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգ

Ադրբեջան,Թուրքիա,ԱՄՆ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հոկտեմբերի 11-ին բանակցություններ է վարել Թուրքիայում։ Դրանց արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում հարցերից մեկը վերաբերել է Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողության պատճառով Անկարայի դեմ պատժամիջոցներ ընդունելու ամերիկացի սենատորների սպառնալիքներին:

«Կարծում եմ՝ ճիշտ չի լինի, եթե ես սկսեմ շահարկել ենթադրական իրավիճակների շուրջ: Ես կարող եմ ասել, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի ուժեղ եւ հավատարիմ դաշնակիցն է, որը կարեւոր է մեր հավաքական պաշտպանության եւ ընդհանուր առաքելությունների համար, այդ թվում ահաբեկչության դեմ պայքարում»,-ասել է նա լրագրողներին

«Մենք աջակցում ենք Թուրքիային՝ ընդլայնելով օդային ու ծովային ներկայությունը: Այս տարիների ընթացքում ՆԱՏՕ-ն ավելի քան 5 մլրդ դոլար է ներդրել Թուրքիայի ռազմական օբյեկտներում, ներառյալ կարեւոր ենթակառուցվածքը, ինչպիսիք են՝ ռազմածովային բազաները եւ ռադիոտեղորոշիչ կայանները»,-նշել է նա: «Թուրքիան մեծ երկիր է այս մեծ տարածաշրջանում, իսկ «մեծ ուժի հետ գալիս է նաեւ մեծ պատասխանատվությունը»,-հավելել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Աղբյուր՝168.am


Հավանեցի՞ր։ Դե կիսվիր այս գրառմամբ։