586

Աբաջյան Ռոբերտ Ալեքսանդրի

Աբաջյան Ռոբերտ
Աբաջյան Ռոբերտ Ալեքսանդրի
Абаджян Роберт Александрович
Ռ20.jpg
Լատիներեն: Abajyan Robert
Հայերեն: Աբաջյան Ռոբերտ Ալեքսանդրի
Ծննդյան տարեթիվը: 16.11.1996
Ծննդավայրը: Երևան, Հայաստանի Հանրապետություն
Մահվան տարեթիվը: 02.04.2016
Համառոտ տվյալներ:
Ռազմական գործիչ:

Կենսագրություն

Ծնվել է 1996թ. նոյեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում:

Կրթություն

  • 2003-2012թթ. սովորել է Երևանի թիվ 147 հիմնական դպրոցում:
  • 2012-2014թթ. սովորել է Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջում: Ստացել է ատամնատեխնիկի որակավորում:
  • 2014թ. ընդունվել է Մայր Թերեզայի անվան բժշկական ինստիտուտ:

Աշխատանքային գործունեություն

  • 2014թ. Արաբկիրի ԶԿ Ռոբերտ Աբաջյանը պարտադիր ժամկետային զինծառայության է անցել:

Ձեռքբերումներ

  • Բարձր առաջադիմության շնորհիվ ստացել է կրտսեր սերժանտի կոչում:
  • 2016թ. ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանով Ռոբերտ Աբաջյանին հետմահու շնորհվում է «Արցախի հերոս» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն կոչում և «Ոսկե արծիվ» շքանշան:

Այլ

  • 2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի զինված ուժերի ստորաբաժանումները լայնամասշտաբ հարձակումներ են կատարել: Սկզբնական հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հենակետային դիրքերը հրետակոծելուց հետո ադրբեջանական ուժերն անցնում են գրոհի: Շուրջ երեք հարյուր հոգուց բաղկացած խմբերը, զինված լինելով նաև տանկերով, փորձ են կատարել գրավելու հայկական դիրքերը:
  • Վաշտի հրամանատարի մահվանից հետո, ոտքի վիրավորում ստացած Ռոբերտ Աբաջյանը հրամանատարությունը վերցնում է իր վրա և պատնեշի վրայից շարունակում մարտը: Նկատելով, որ խրամատում զինամթերքը վերջանում է, զինվորներին ուղարկում է փամփուշտ բերելու: Այդ ընթացքում հակառակորդին հաջողվում է թափանցել դիրք: Աբաջյանը, կողքին մնացած միակ ծառայակցի` վիրավորում ստացած գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի հետ համառ դիմակայությամբ, նահանջում են դեպի դիրքային կացարան: Արյունահոսությունից շուտով մահանում է Զոհրաբյանը: Մարտական խորշում դիրքավորվելով, Ռոբերտ Աբաջյանը մինչև վերջին փամփուշտը շարունակում է միայնակ կռվել թշնամու մեծաթիվ ուժերի դեմ, միևնույն ժամանակ կապ հաստատելով գումարտակի հրամանատարի հետ և վերջինիս կարևոր տեղեկություններ հաղորդելով դիրքում կատարվող դեպքերի մասին: Նկատելով իրեն մոտեցող թշնամուն՝ Աբաջյանը վերջին անգամ կապի է դուրս եկել և ասել, որ արդեն հանել է իր մոտ մնացած վերջին նռնակը ու պատրաստ սպասում է` հենց մոտենան, իր հետ միասին պայթեցնելու է նրանց, որ չհանձնվի: Տեսնելով իրեն մոտեցող հակառակորդին՝ Աբաջյանը բացված նռնակը թաքցնում է ափի մեջ և ձեռքերը վեր բարձրացնում, իբր հանձնվում է: Թույլ տալով, որ բավականաչափ իրեն մոտենան, Աբաջյանն իր հետ միասին նռնակով պայթեցնում է հակառակորդի տասը զինվորին:

Like it? Share with your friends!

586