Ալբեր Կամյու

Ալբեր Կամյու
ֆր.՝ Albert Camus
Albert Camus, gagnant de prix Nobel, portrait en buste, posé au bureau, faisant face à gauche, cigarette de tabagisme.jpg

Ծնվել է նոյեմբերի 71913[1][2][3][…]
Ծննդավայր ԴրեանՖրանսիական Ալժիր[4]
Վախճանվել է հունվարի 41960[5][1][2][…] (46 տարեկան)
Վախճանի վայր ՎիլբլևենՖրանսիա[6]
Գերեզման Lourmarin
Մասնագիտություն գրողփիլիսոփավիպասանլրագրողակնարկագիրդրամատուրգսցենարիստՖրանսիական դիմադրության մարտիկբանաստեղծպրոֆեսոր և ֆուտբոլիստ
Լեզու ֆրանսերեն[4]
Քաղաքացիություն Flag of France (1958–1976).svg Ֆրանսիա[7]
Կրթություն Ալժիրի համալսարան (մայիս 1936)[8]
Ստեղծագործական շրջան 1934-1960 թթ.
Ժանրեր Էքզիստենցիալիզմաբսուրդիզմ
Գրական ուղղություններ Մայրցամաքային փիլիսոփայություն
Ուշագրավ աշխատանքներ Ընդվզող մարդը[4]Երջանիկ մահըԱնկումըՍիզիփոսի առասպելըՕտարը[4]Ժանտախտը[4]Albert Camus, María Casares. Correspondence (1944-1959)?Կալիգուլա[4] և Neither Victims Nor Executioners?
Անդամակցություն Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Աշխատավայր L’Express? և Alger républicain?
Պարգևներ
Ամուսին Simone Hié?[11][8][12] և Ֆրանսեն Ֆոր[13][14]
Համատեղ ապրող Blanche Balain?[15][16]Մարիա Կազարես[17][18][19]Mamaine Koestler?[20][21][22][…]Մարիա Կազարես[23][24]Catherine Sellers?[25][26] և Մետ Իվերս[8][27][28]
Զավակներ Catherine Camus? և Jean Camus?
Изображение автографа
Ալբեր Կամյու Վիքիքաղվածքում
Ալբեր Կամյու Վիքիդարանում
Commons-logo.svg Albert Camus Վիքիպահեստում

Ալբեր Կամյու (/kæˈm/;[32] ֆրանսերեն:  ( )նոյեմբերի 71913[1][2][3][…]ԴրեանՖրանսիական Ալժիր[4] – հունվարի 41960[5][1][2][…]ՎիլբլևենՖրանսիա[6]), ֆրանսիացի փիլիսոփա, գրող և լրագրող։ Նրա հայացքները զարկ տվեցին փիլիսոփայական այն ուղղությանը, որ հայտնի է աբսուրդիզմ անունով։ Նա հեղինակել է «Ընդվզող մարդը» էսսեն, որում ցույց է տալիս, որ իր ողջ կյանքը նվիրվել է նիհիլիզմի փիլիսոփայությանը հակադրվելուն, միևնույն ժամանակ խորապես անհատական ազատության գաղափարով լցված լինելով։ 1957 թվականին, 44 տարեկան հասակում նրան շնորհվում է Նոբելյան մրցանակ՝ Գրականության ոլորտում, նա երկրորդ ամենաերիտասարդ մրցանակակիրն էր պատմության մեջ[33]։

Քամյուն իրեն չէր համարում էքզիստենցիալիստ հեղինակ, չնայած իրեն հենց այդպես էլ ընկալում էին, նույնիսկ իր կենդանության ժամանակ[34]։ 1945 թվականին տված հարցազրույցում նա հերքում է իր կապը որևէ գաղափարական ուղղության հետ. «Ոչ, ես էքզիստենցիալիստ չեմ։ Սարտրը և ես միշտ զարմանում ենք, երբ մեր անունները տեսնում ենք նրանց շարքերում»[35]։

Քամյուն ծնվել է Ֆրանսիական Ալժիրում, ֆրանս-ալիժիրցիների ընտանիքում (Pied-Noir) սովորել է Ալժիրի համալսարանում, որը ավարտել է 1936 թվականին։ 1949 թվականին, Քամյուն հիմնադրում է Միջազգային կոոպերացիաների խումբ կազմակերպությունը[36]. «ԽՍՀՄ-ում և ԱՄՆ-ում առաջացած գաղափարական հակամարտություններին վերջ տալու համար»[37]։

Կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբեր Քամյուն ծնվել է 1913 թվականի նոյեմբերի 7-ին Մոնդովի քաղաքում (ներկայում՝ ԴրեանՖրանսիական Ալժիրում[38]։ Նրա մայրը Մինորական ծագում ուներ, նա նաև խնդիրներ ուներ լսողության հետ, կարողանում էր լսել միայն ձախ ականջը[39] : Նրա հայրը՝ Լուսիենը, Ալսաթիական ծագմամաբ աղքատ գուղատնտես էր, ով վիրավորվել էր Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում, 1914 թվականին Մարնեի ճակատամարտի ժամանակ, երբ ծառայում էր Զուավի հետևակային գնդի կազմում։ Հայրը մահանում է նույն թվականի հոկտեմբերի 11-ին զինվորական հիվանդանոցում, ստացած վնասվածքներից[40]։ Քամյուն և իր մայրը, ով անգրագետ մաքրուհի էր, ապրում էին Ալժիրի Բելկորտ շրջանում, ծայրահեղ ծանր պայմաններում։

1923 թվականին Քամյուն ստանում է հրավեր սովորելու Բուգոյի լիցեյում, և հաջողությամբ կարողանում է ընդունվել Ալժիրի համալսարան։ 1930 թվականին տուբերկուլյոզով վարակվելուց հետո ստիպված է լինում դադարեցնել ֆուտբոլ խաղալը (նա Ալժիրի համալսարանի ֆուտբոլային հավաքականի կազմում հանեդես էր գալիս որպես դարպասապահ)։ Շուտով ստիպված է լինում ներկա գտնվել միայն դասերի մի մասին, քանի որ մնացած ժամանակը ծախսում է մասնավոր ուսուցիչ, մեքենաների սարքավորումների մասնագետ ինչպես նաև Օդերևութաբանական ինստիտուտում օգնական աշխատելով։ 1936 թվականին նա ստանում է փիլիսոփայի որակավորում, և նույն թվականի մայիսին հաջողությամբ ներկայացնում է Պլոտինոսի վերաբերյալ իր թեզը. «Պլոտինոսի և Ավգուստինուս Երանելու աշխատանքներում հունական և քրիստոնեական հարաբերությունները» վերնագրով, որի շնորհիվ ստանում է մագիստրանտի աստիճան ( ներկայում` դիպլոմային աշխատանք)։

1935 թվականին Քամյուն միանում է Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությանը, այն համարելով «եվրոպացիների և բնիկ ալժիրցիների միջև անհավասարությունը վերացնելու հիմնական ուղին»։ Նա չի նշում, որ մարքսիստ է, կամ կարդացել է Կապիտալը, բայց նա գրում է, որ «մենք պետք է կոմունիզմը ընկալենք որպես ցատկահարթակ և ասկետիզմ, որը մեզ նախապատրաստում է ավելի հոգևոր գործունեության»[36]։ 1936 թվականին ազատությամբ լցված հիմնադրվում է Ալժիրի կումունիստական կուսակցությունը։ Քամյուն միանում է Ալժիրի ժողովրդի կուսակցության աշխատանքներին, ինչը նրա համար խնդիրներ է ստեղծում Կոմունիստական կուսակցության կուսակիցիների հետ հարաբերություններում, ովքեր նրան 1937 թվականին հայտարորում են տրոցկիստ և հեռացնում կուսակցության շարքերից։ Հետագայում Քամյուն միանում է ֆրանսիական անարխիստական շարժմանը։

Անարխիստ Անդրե Պրյուդոմոն նրան առաջին անգամ ներկայացնում է Անարխիստական ուսանողական շրջանակին 1948 թվականին, որպես անարխիստական գաղափարների համակրի։ Անարխիստների համար Քամյուն գրում է Աշխատավորների համերաշխություն և նմանատիպ այլ հոդվածներ, անարխո-սինդիկալիստական թերթի համար (Աշխատավորների ազգային համադաշնություն)։ Քամյուն կանգնում է անարխիստների կողքին, ովքեր ցանկանում էին աջակցել 1953 թվականին Արևելյան Գերմանիայում սկսված ապստամբություններին։ Նա նորից միանում է անարխիստներին 1956 թվականին Լեհաստանի Պոզնան քաղաքում աշխատավորների բարձրացրած ցույցերին աջակցելու համար, իսկ հետագայում աջակցում է Հունգարական հեղափոխությանը։

Քամյուն անկրոն էր[41][42]. «Ես չեմ հավատում Աստծուն, և ես աթեիստ չեմ», գրում է նա 1951-1959 թվականների իր Օրագրություններում։ Լը Մոնդին տված հարցազրույցում նա ասում է . «Այո ես համաձայն եմ Բենջամին Կոնստանտի հետ, ով կարծում էր, որ կրոնի պակասը չափազանց ակներև ու նույնիսկ ծեծված մի բան էր» [43]։

Ամուսնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1934 Քամյուն ամուսնանում է Սիմոն Հիի հետ, բայց ամուսնությունը ավարտվում է շուտով կողմերի համաձայնությամբ։ 1935 թվականին նա հիմնում է Աշխատավորների թատրոնը[44], որը 1937-ին հետագայում վերանվանվում է Խմբի թատրոնի, և գործում է մինչև 1939 թվականը։ 1937-ից 1939 թվականներին նա Ալժիրի Հանրապետական թերթում սկսում է հոդվածներ տպագրել։ Նրա հոդվածները, ներառյալ Կաբիլայի գյուղացիների ծանր պայմանների վերաբերյալ, նրան զրկեցին աշխատանքից։ 1939-ից 1940 թվականներին մի կարճ ժամանակ նմանատիպ աշխատանքներ հեղինակում է Երեկոյան հանրապետական թերթի համար։ Նա ազատվում է Ֆրանսիական բանակից տուբերկուլյոզի պատճառով։

1940 թվականին Քամյուն ամուսնանում է Ֆրանսին Ֆողի հետ, դաշնակահար և մաթեմատիկոս։ Չնայած սիրում էին միմյանց, բայց երկուսն էլ դեմ էին ամուսնության ինստիտուտին, այն ոչ բնական համարելով։ Չնայած Ֆրանսինը երկվորյակներ ունեցավ՝ Կատերինը և Ժանը՝ 1945 թվականի սեպտեմբերի 5-ին, բայց նրանք շարունակեցին հետագա տարիներին մնալ միայն իբր լավ ընկերներ[45] և վերջ տվեցին իրենց ամուսնությանը։ Քամյուն հաճախ էր աղմկահարույց պատմությունների մեջ ընկնում, հատկապես հայտնի էր իր հաճախ պատահող ոչ կանոնավոր կապերով տարբեր հասարակական հայտնիության կանանց հետ, այդ թվում և իսպանական ծագմամաբ դերասանուհի Մարիա Կազարեսի հետ,ում հետ ունի բավական լայնածավալ նամակագրությունը[46][47]։ Միևնույն տարում Քամյուն սկսում է աշխատել Paris-Soir ամսագրում։ Երկրորդ համաշխարհայինի տարիներին և մասնավորապես այսպես կոչված Ձայնային պատերազմի շրջանում Քամյուն խաղաղարարների կողմն էր անցել։ 1941 թվականի դեկտեմբերի 15-ին, Վարմախտի օկուպացիայի տարիներին Քամյուն Լիոնում կարդում է Գաբրիել Պերիի սպանության մասին[48]։ Սա մեծացնում է նրա ընդվզումը գերմանացիների նկատմամբ, նա տեղափոխվում է Բորդեքս Paris-Soir ողջ անձնակազմի հետ։ Նույն տարում ավարտում է Օտարը՝ իր առաջին վեպը, և Սիզիփոսի առասպելը։ 1942 թվականին կարճ ժամանակով վերադառնում է Օրան՝ Ալժիր։

Ֆուտբոլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի անգամ Քամյուի ընկերներից մեկը՝ Շառլ Պոնչեն հարցնում է, թե նա ինչ է նախընտում թատրոնը թե՞ ֆուտբոլը։ Քամյուն միանգամից պատասխանում է. «առանց տանատնումների՝ ֆուտբոլը»[49]։

Ալժիրի համալսարանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականում Քամյուն զբաղեցնում էր դարպասապահի ամպլուան 1928-1930 թվականներին[50]։ Մեկ թիմ լինելու, եղբայրության և մեկ նպատակին գնալու գաղափարները մեծապես ազդում են Քամյուի վրա[51]։ Խաղերից հետո արված անդրադարձներում նա խոսում է կրքով և ոգևորությամբ լի։ Բայց նրա ֆուտոբոլային բոլոր ձգտումները վերանում են, երբ նա 17 տարեկանում վարակվում է տուբերկուլյոզով։ Հիվանդությունը, որը այն ժամանակ անբուժելի էր, աննկարագրելի ցավերի պատճառ են դառնում։

Երբ 1950-ականներին մի սպորտային թերթի համար Քամյուին խնդրեցին հարցազրույց տալ և պատմել համալսարանական տարիների մասին, նա պատասխանեց հետևյալը. «տարիների անց, երբ ես հասցրի շատ բան տեսնել, այն ամենը ինչ ես գիտեմ բարոյականության և մարդուն տրված պարտավորությունների մասին, այդ ամենի համար ես պարտական եմ սպորտին և Ալժիրի համալսարանին»[49]։ Քամյուն սպորտին վերաբերվում էր մի տեսակ պարզ բարոյականությամբ, նա այդ մասին գրել է իր առաջին շրջանի էսսեներում, ընկերության սկզբունքների, արդար խաղի և արժևորվող քաջության մասին իր անդրադարձներում։ Քամյուն հավատում էր, որ քաղաքական և կրոնական իշխանությունները փորձում են բարոյական համակարգը ավելի բարդացնել և այն ներկայացնել այնպես, որ դա ծառայի իրենց շահերին[49]։

Քամյուն իր պրոֆեսիոնալ ֆուտբոլային անցյալի հիշողությունները ի ցույց է դնում Ժանտախտում, որտեղ տանում է ֆուտբոլի մասին երկխոսություններ։

Հեղափոխական միության գործունեությունը Եվրոպայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քամյուն իր հեղինակած Ընդվզող մարդը էսսեի գլուխներից մեկում՝ «Կեսօրյա մտքերում», հայտնում է, որ ինքը Հին Հունական Արևային ավանդույթի (la pensée solaire) հետևորդ է։ 1947-1948 թվականներին նա հիմնում է Հեղափոխական միության շարժումը (Groupes de liaison internationale – GLI) [36], որը արհեստակցական միություն էր իր ենթատեքստում ունենալով հեղափոխական սինդիկալիզմը (syndicalisme révolutionnaire): Համաձայն Օլիվեր Թոդդի՝ «Ալբեր Քամյուի կյանքը» կենսագրականի, այս միությունը ստեղծված էր հակադրվելու Անդրե Բրետոնի սյուրռեալիստական շարժմանը։ Նրա գործընկերներն էին Նիկոլա ԼազարևիչըԼյուի ՄերսիերըՌոջեր ԼապեյերըՊոլ ՇավենԱվգուստ Լարգենտիերը և Ժան դե Բոն[52]։ Նրա հիմնական նպատակն էր ցույց տալ սյուրռեալիզմի և էքզիստենցիալիզմի դրական կողմերը, դա հակադրելով Անդրե Բրետոնի բացասականությանը և նիհիլիզմին։

1943 թվականից սկսած Քամյուն նամակագրության մեջ էր Ալտիերո Սպինելլիի հետ, ով Միլանում հիմնել էր Եվրոպական դաշնային միություն[53]։

1944 թվականին Քամյուն հիմնում է «Եվրոպական դաշնության ֆրանսիական կոմիտեն» (Comité Français pour la Féderation Européenne – CFFE), հայտարարելով, որ Եվրոպան «կարող է գնալ տնտեսական զարգացման, ժողովրդավարության և խաղաղության ճանապարհով միայն եթե պետությունները դառնան դաշնություններ»։

1945 թվականի մարտի 22-25-ը Քամյուի, Ջորջ Օրուելի, Էմմանուել Մունիերի, Լյուիս ՄումֆորդիԱնդրե ՖիլիպիԴանիել ՄայերիՖրանսուա Բոնդի և Ալտիերո Սպինելլիի մասնակցությամբ Փարիզում կազմակերպվում է Եվրոպական ֆեդերոլիստական շարժման առաջին կոնֆերանսը[54]։ Եվրոպական ֆեդերալիստական միության այս յուրօրինակ ճյուղը մասնատվում է 1957 թվականին Ուինսթոն Չերչիլի՝ եվրոպական ինտեգրացման գերակայության վերաբերյալ ելույթից հետո։

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քամյուն մահացել է 1960 թվականի հունվարի 4-ին՝ 46 տարեկան հասակում Սենսում՝ Լե Գրանդ Ֆոսսարում (Վիլլեբլեվինի փոքրիկ գյուղերից), տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։ Նրա վերարկուի գրպանից հայտնաբերել են գնացքի չօգտագործված տոմս։ Նա մտադիր էր կնոջ և երեխաների հետ ճամփորդել, բայց վերջին պահին ընդունել էր իր հրատարակչի՝ միասին ճամփորդելու առաջարկը[55]։

Ֆասել Վեգա ՀԿ500-ի վարորդը՝ Միշել Գալլիմարը, ով Քամյուի հրատարակիչն էր և մոտ ընկերը, նույպես մահացավ ավտովթարի հետևանքով 5 օր անց[56]։

Ալբեր Քամյուի տապանաքարը

2011 թվականին Միլանյան թերթերից մեկը՝ Corriere della Sera-ն վարկած առաջ քաշեց, որ Քամյուի սպանությունը Խորհրդային Միության ձեռքի գործն է, բայց Քամյուի կենսագիր Օլիվեր Թոդը այդ տեսակետը արժանահավատ չի համարում[57]։ Քամյուն թաղված է Ֆրանսիայի Վոքլյուզ շրջանի Լուրմարին քաղաքի նույնանուն գերեզմանոցում։

Ռեդյարդ Քիփլինգից հետո, ով Նոբելյան մրցանակ ստացել էր 42 տարեկանում, Քամյուն երկրորդ ամենաերիտասարդ մրցանակակիրն էր (ստացել էր 44 տարեկանում)[58]։

Քամյուից ավելի երկար ապրեցին նրա կինը և երկվորյակ զավակները՝ Կատրինը և Ժանը, ովքեր էլ ստացան նրա աշխատանքների նկատմամբ հեղինակային իրավունքը։

Քամյուի երկու աշխատանքներ տպագրվել են հետմահու. առաջինը Երջանիկ մահը, որի հերոսը Պատրիս Մերսոն է Օտարի հերոս Մերսոյի նմանությամբ։ Ներկայում այս երկու աշխատանքների նմանությունների վերաբերյալ գիտական քննարկումներ են ընթանում։ Երկրորդը անավարտ վեպ էր՝ Առաջին մարդը, տպագրված 1994 թվականին։ Այս վեպը ինքնակենսագրական բնույթի էր, և պատմում էր Ալժիրում անցկացրած մանկության մասին։

Գրական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քամյուի առաջին հրատարակությունը (որում նա հանդես է գալիս որպես համահեղինակ Ժան-Պոլ ՍարտրիԻվ Բուրժոյի և Ալֆրեդ Փոյգնաթի հետ՝ խմբագրված Էդմոն Շառլոտի կողմից), Ապստամբություն՝ Աստուրիայում աշխատանքն էր 1936 թվականին։ Այն պատմում է իսպանական Աստուրիայի հանքափորների ապստամբության մասին, որը կառավարության կողմից բռնի կերպով ճնշվեց։ 1936 թվականինի նա գրում է իր առաջին գիրքը՝ Հակառակ կողմը և տեղը, այն նվիրված էր Ժան Գրենիերին և նորից խմբագրված է Շառլոթի կողմից։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նա միանում է Ֆրանսիական դիմադրության շարժման օղակներից մեկին՝ Կոմբատին, որը նույնանուն ընդհատակյա թերթ էր հրատարակում։ Խումբը աշխատում էր նացիստների դեմ, և այստեղ Քամյուի ռազմական անունը՝ Բոշաղ էր։ 1943 թվականին Քամյուն դառնում է թերթի խմբագիր։ Հենց այս թվականի հունիսին էլ Սարտրի Ճանճեր ներկայացման ժամանակ առաջին անգամ հանդիպում է վերջինիս հեղինակին[59]։

Երբ դաշնակիցները 1944 թվականին ազատագրում են Փարիզը, Քամյուն ականատես է լինում և հոդված է գրում վերջին մարտերի վերաբերյալ։ 1945 թվականի օգոստոսի 6-ից հետո, նա ֆրանսիական այն խմբագիրներից մեկն էր, որ հանրայնորեն դատապարտեց ԱՄՆ կողմից Ճապոնիայի ատոմային ռմբակոծումը: 1947 թվականին Քամյուն դուրս է գալիս Կոմբատից, քանի որ թերթը արդեն ժամանցային բնույթ էր ձեռք բերել։ Պատերազմից հետո Քամյուն սկում է Սարտրի և այլոց հետ հաճախել Կաֆե դե Ֆլոր, որը գտնվում էր Սեն-Ժերմեն այգում։ Այս ընթացքում նա մեկնում է ԱՄՆ այստեղ ֆրանսիական գաղափարների մասին դասախոսություն կարդալու համար։ Ճնայած որ նա հարում էր ձախերին, բայց կոմունիզմի նկատմամբ նրա սուր քննադատությունը զրկում է նրան այդ կուսակցության անդամ ընկերներից՝ հեռացնելով նաև Սարտրից։

1949 թվականին նորից տուբերկոլյոզը իրեն հիշեցնել է տալիս, Քամյուն ստիպված է լինում երկու տարի անցկացնել առանձնության մեջ։ 1951 թվականին նա հրատարակում է Ընդվզող մարդը, որը ընդվզման և հեղափոխության փիլիսոփայական վերլուծություն էր և ուղղված էր կոմունիզմի դեմ։ Գիրքը առաջ բերեց Ֆրանսիայում իր շատ գործընկերների և ժամանակակիցների հետ հարաբերությունների վատթարացում, իսկ Սարտրի հետ վերջնական բաժանման։ Այս սառը ընդունելությունը Քամյուին ճնշեց և վերջինս սկսեց ներկայացումներ թարգմանել։

Քամյուի առաջին լուրջ անդրադարձը փիլիսոփայությանը աբսուրդի մասին գաղափարն էր։ Դա արդյունք էր նրա, որ մենք աշխարհից մաքրություն և իմաստ ենք ակնկալում, բայց վերջինս զուրկ է և մեկից և մյուսից, այս մտքերը նա ներկայացրեց իր Սիզիփոսի առասպելումՕտարումԺանտախտում։ Չնայած իր «գիտական գործընկերոջից»՝ Սարտրից, բաժանմանը Քամյուն շարունակվում էր դասվել Էքզիստենցիալիստների շարքը։ Բայց նա այս պիտակավորումը մի քանի անգամ հերքել է իր մի շարք գործերում, մասնավորապես «Էնիգմայում»[60]։ Այսպիսի շփոթմունքը մասամբ առաջանում է այն բանից, որ էքզիստենցիալ շատ մտքերի և Քամյուի մտքերի մեջ մի շարք նմանություններ կան[61]։ Բայց աշխարհի ընկալման նրա անձնական պատկերացումը («բարենպաստ անտարբերություն» Օտարի մեջ), և ամեն մի տեսլական, որ նա ուներ դրա առաջընթացի համար (հաղթահարելով պատմության և հասարակության «դեռահասների ողբերգությունը», Ընդվզող մարդը-ում) աներկբա կերպով նրան հեռացնում են այդ ուղղությունից։

1950-ականներին Քամյուն սկսում է պայքարել մարդկանց իրավունքների համար։ 1952 թվականին նա հրաժարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-յում եղած իր պաշտոնից այն բանի համար, որ ՄԱԿ-ը Գեներալ Ֆրանկոյի իշխանությամբ Իսպանիային իր անդամ երկիր էր ճանաչել։ 1953 թվականին նա դատապարտում է Արևելյան Բեռլինի աշխատավորների ցույցերի ճնշման՝ խորհրդային մեթոդները։ 1956 թվականին հանդես է գալիս նմանատիպ մեթոդների կիրառման դեմ, այս անգամ արդեն Լեհաստանում (Պոզնանում), և Հունգարիայում։

Քամյուն նշում էր իր պացիֆիզմը և ամենուր պայքարում էր մահապատժի իրականացման դեմ։ Գրող, մտավորական, մահապատժի դեմ լիգայի հիմնադիր Արթուր Կյոստլերի հետ միասին նա հեղինակում է էսսե՝ մահապատժի դեմ։ Նա հետևողական էր Ալժիրում բռնության դեմ ուղղաված իր կոչերի իրականացմանը[62]։

Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակ ստանալուց երեք օր անց՝ 1957 թվականի դեկտեմբերի 13-ին Քամյուն թագադրում է Ստոկհոլմում Սուրբ Լյուսիի օրվա առթիվ

1955-1956 թվականներին Քամյուն գրում է L’Express թերթի համար։ 1957 թվականին նրան շնորհվում է Նոբելյան մրցանակ «նրա կարևոր գրական ստեղծագործությունների համար, որոնք պարզորեն ցույց են տալիս մարդկային խղճի խնդիրները մեր օրերում»։

Ֆրանսիայի Վիլլեբլեվին քաղաքում Քամյուի հիշատակին կանգնեցված հուշարձանի բրոնզե սկավառակ, որի վրա գրված է. Յոննայի շրջանի Գլխավոր Խորհրդից՝ նվիրված Ալբեր Քամյուի հիշատակին, ում դին 1960 թվականի հունվարի 4-ից 5-ը գտնվել է Վիլլեբլեվինի քաղաքային դահլիճում։

Քամյուն մինչև իր կյանքը վերջը մնաց ամբիցիոզ և շատ ակտիվ գործունեություն էր ծավալում։ Նոբելյան մրցանակի հետ միասին ստացած գումարով նա ղեկավարեց Դոստոևսկու «Դևեր»-ի ներկայացումը։ 1959 թվականի հունվարին Փարիզի Անտուան թատրոնում տեղի է ունենում առաջին բեմադրությունը։ Այն բացարձակ հաջողություն է ունենում և ծանրագույն աշխատանքի արդյունք էր. 33 դերասաններ, 4 ժամ տևողություն 7 բեմադրություն և 24 տեսարան[63]։ Պատերը կարողանում էին շարժվել նվազեցնելով ամեն տեսարանում տարածքի չափը ինչպես նաև թույլ տա տեսարանների վայրկենական փոփոխություն։ Մայոն դարձել էր բեմադրության դեկորացիաների հեղինակը. նա նախկինում մի քանի անգամ նկարազարդել էր Քամյուի աշխատանքները (Օտարը՝ 1948 թվականին)[64]։

Ալժիր[խմբագրել | խմբագրել կոդը]

1960 թվականի հունվարի 4-ին Քամյուի ավտովթարի վայրում կանգնեցված հուշարձան Վիլլեբլեվինում

Քամյուն մի անգամ խոստովանում է, որ Ալժիրում տեղի ունեցող իրադարձությունները «նրա վրա ազդում են այնպես, ինչպես մյուսների վրա թոքերում եղած ցավը»[65]։

1930-ականներին Քամյուն միացել էր ձախական այնպիսի խմբավորման, ինչպիսին է Maison de Culture –ը Ալժիրում և քննադատում էր Ֆրանսիայի գաղութային քաղաքականությունը Ալժիրի արաբների նկատմամաբ և պաշտպանում է, այնպիսի կազմակերպությունների տեսակետները, ինչպսին է Blum-Viollette -ը որը առաջարկում էր ալժիրցիներին ամբողջական ֆրանսիական քաղաքացիության տրամադրում։ 1938 թվականին «Նոր Միջերկրածովյան մշակույթ» թերթին տված նրա հայտարարությունը արտահայտում է իր ամբողջական պատկերացումը այս ժամանակի վերաբերյալ։ 1939 թվականին Քամյուն Ալժիրի հանրապետականների համար գրում է մի շարք հոդվածներ, որոնցում ներկայացնում է Կաբիլյեի բարձավանդակում ապրող մարդկանց կյանքը, որոնք կարիք ունեին տնտեսական կրթական և քաղաքական ռեֆերմների։

1945 թվականին Սետիֆի և Գելմայի կոտորածներից հետո, որը տեղի ունեցավ այն բանից հետո երբ արաբները դուրս եկավ ֆրանսիական կառավարության դեմ, Քամյուն այն փոքրաթիվ լրագրողներից մեկն էր, որ այցելեց այդ գաղութներ, գրելով մի շարք նյութեր պահանջելով Ֆրանսիական կառավարությունից ռեֆորմներ իրականանցնելու և Ալժիրի ժողովրդի պահանջները կատարելու։

Երբ 1954 թվականին սկսվեց Ալժիրի պատերազմը, Քամյու բարոյական երկընտրանքի առջև էր կանգնած։ Նա իրեն համարում էր ֆրանսալժիրցի և իր ծնողները անձամբ տուժել էին ֆրանսիական կառավարության վարած քաղաքականությունից։ Նա համարում էր, որ ալժիրցիների ապստամբությունը կապ չունի նոր արաբ իմպերիալիստների հետ, որոնք ղեկավարվում էին Եգիպտոսի կողմից, ինչպես նաև աղերսներ չունի հակաարևմտականների հետ, որոնք ակտիվորեն հովանավորվում էին Ռուսաստանի կողմից «Եվրոպան շրջափակելու» և «Միացյալ Նահանգները իզոլացնելու »համար[66]։ Համաձայն լինելով նույնիսկ Ալժիրի ինքնավարությանը և ոչ անկախությանը, նա հավատում էր որ ֆրանսալժիրցիները և արաբները կարող են համակեցությամբ գոյություն ունենալ։ Պատերազմի ընթացքում նա առաջարկում էր քաղաքացիների պաշտպանություն, որը երկկողմանի խաղաղ բնակչության անվտանգությունը կապահովեր, բայց երկու կողմներն էլ մերժեցին այս առաջարկը՝ այն անտրամաբանական համարելով։ Սրանից հետո նա սկսեց կուլիսային աշխատանքներ տանել մահվան դատապարված ալժիրցիներին փրկելու ուղղությամբ[67]։

Երբ նա ելույթ էր ունենում Ստոկհոլմի համալսարանում ուսանողների առաջ, ալժիրյան հարցում իր մասնակի անգործությունը նա բացատրում էր նրանով, որ իր մայրը ապրում է Ալժիրում։ Սա հանգեցրեց ֆրանսիական ձախ մտավորականության կողմից Քամյուի հետագա արտաքսմանը։ Իր մահվանից առաջ Քամյուն աշխատում էր իր Առաջին մարդը վեպի վրա, որը ուներ կենսագրական բնույթ։ Գրքի հրատարակումը 1994 թվականին, պարզ ցույց տվեց Քամյուի ատելությունը անգլախոս աշխարհում չբացահայտված գաղութացման նկատմամբ, Դեյվիդ Քերրոլի կերպարի օրինակով[68]։

Փիլիսոփայությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Էքզիստենցիալիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես էքզիստենցիալկիզմի հայրերից մեկը Քամյուն ուշադրություն է դարձնում գոյաբանական հարցերին։ Կյանքի անհեթեթությունը և անխուսափելի ավարտը (մահը) ընդգծված է Օտարի (1942) հենց առաջին տողերում. «Մայրս այսօր մահացավ։ Կամ գուցե երեկ, հստակ չգիտեմ»։ Սա հանգեցնում է այն մտքին որ կյանքը լցված է անհեթեթությամբ։ Նա հավատում էր որ անհեթեթը (աբսուրդը) այն է, որ կյանքը զուրկ է իմաստից, կամ եթե իմաստ կա, ապա մարդն է զուրկ այն ընկալելու կարողությունից, և սա փաստ էր, որը մարդը պետք է ընդունի։ Նա վիճարկում է, որ մարդկային հոգու ճգնաժամը կարող է մարդուն հասցնել «փիլիսոփայական ինքնասպանության», հավատալով, որ արտաքին աղբյուրների թյուրըմբռնումն է հանգեցնում է դրան։ Նա նաև վիճարկում է, որ կրոնն է հիմնական մեղավորը։ Եթե մարդը ընտրել է հավատալ կրոնին և իր համար կյանքի իմաստը տեսնում է երկնքում, կամ ինչ որ նմանատիպ հետկյանքյա միջավայրում, նա իրականացնում է փիլիսոփայական ինքնասպանություն փորձելով խուսափել անհեթեթությունից (աբսուրդից)։

Անհեթեթապաշտություն կամ աբսուրդիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր հեղինակներ Աբսուրդը մեկնաբանում են դրա սեփական ընկալումից ելնելով, տարբեր կողմերի վրա շեշտ դնելով։ Օրինակ Սարտրը աբսուրդությունը ընկալում է սեփական փորձի վրա, մինչ Կիերկիգորը այն բացատրում է, որ որոշ կրոնական ճշմարտությունների անհեթեթ լինելը մեզ թույլ չեն տալիս հասնել Աստծո ռացիոնալ ընկալման։ Քամյուն չի ընդունում իրեն վերագրվող աբսուրդի փիլիսոփայի պիտակը։ Նա մի փոքր ուշադրություն է դարձնում աբսուրդին Սիզիփոսի առասպելի տպագրությունից հետո։ Նրա գաղափարները տարբերելու համար, որոշ հեղինակներ երբեմն հղում են տալիս «Աբսուրդի պարադոքսին», «Քամյուի աբսուրդի» փախարեն[69]։

Աբսուրդի մասին նրա առաջին գաղափարները հայտնվում են նրա առաջին էսսեների ժողովածուում «Ոչ այս ոչ այն» 1937 թվականին։ Աբսուրդի մասին գաղափարները ավելի փիլիսոփայական բնույթ էին կրում նրա երկրորդ էսսեների ժողովածուում՝ Հարսանիքում 1938 թվականին։ Այս էսսեները Քամյուն գրել է աբսուրդի մթնոլորտի ազդեցության տակ։ 1942 թվականին նա հրատարակում է աբսուրդային կյանքով ապրող մարդու պատմությունը՝ Օտարը։ Միևնույն տարում հրապարակում է Սիզիփոսի առասպելը, որը Աբսուրդի մասին գրական ստեղծագործություն էր։ Նա նաև գրում է Կալիգուլա դրաման, որը պատմում է աբսուրդային մտածելակերպով աչքի ընկնող Հռոմեական կայսեր մասին։ Դրաման չէր բեմականացվում մինչև 1945 թվականը։

Աբսուրդի նկատմամաբ Քամյուի վերաբերմունքը փոխվեց Գերմանացի ընկերոջը ուղղված նրա չորս նամակների ժողովածուում, որոնք գրվել են 1943 թվականի հուլիսից մինչև 1944 թվականի հուլիսը ընկած ժամանակում։ Ժողովածուներից առաջինը հրատարակվում է 1943 թվականին Revue Libre-ում, երկրորդը 1944 թվականին Cahiers de Libération, երրորդը 1945 թվականին Libertés ամսագրում։ Չորս նամակները հրատարկվում են 1945 թվականին Նամակներ գերմանացի ընկերոջը անվան տակ, որի մեջ ըդգրկված էին նաև ԴիմադրությունըԱպստամբությունը և Մահը։

Աբսուրդի մասին մտքերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քամյուն ընթերցողին ներկայանում է երկվությամբ, որում կա և երջանկություն և տխրություն, մութ և լույս, կյանք և մահ և այլն։ Նա շեշտում է այն փաստը, որ երջանկությունը անցողիկ է և մարդու հիմնական վիճակը մահկանացու լինելն է, սա է Քամյոի համար կյանքի և երջանկության գնահատման հիմնական ցուցիչը։ Սիզիփոսի առասպելի մեջ այս երկվությունը դառնում է պարադոքսալ. մենք գնահատում ենք մեր սեփական կյանքը մեր մահկանացիությունից և տիեզերական լռությունից։ Մինչդեռ մենք կարող ենք ապրել առանց երկվության (Ես կարող եմ հեշտությամբ ընդունել դժբախտության րոպեները, քանի որ գիտեմ գալու են և երջանկության պահերը), մենք չենք կարող ապրել պարադոքսի մեջ (Ես կարծում եմ իմ կյանքը իրենից մեծ կարևորություն է ներկայացնում, բայց նաև գտակցում եմ նրա անիմաստությունը)։ Սիզիփոսի առասպելում, Քամյուն քննարկում է Աբսուրդի հետ ունեցած մեր փորձառությունը և հարցնում. ինչպես ենք ապրում նրա հետ միասին։ Մեր կյանքը պետք է նշանակություն ունենա այն կարևորելու համար։ Եթե ընդունում ենք, որ կյանքը իմաստազուրկ է, հետևաբար՝ չունի և արժեք, արդյո՞ք մենք պետք է սպանենք մեզ[70]։

Սիզիփոսի առասպելում Քամյուն հայտարարում է որ իմաստի ստեղծումը պետք է իր մեջ տրամաբանական թռիչք ունենա, կամ լինի փիլիսոփայական ինքնասպանության նման մի բան, որը կօգնի գտնելու հոգեբանական հարմարավետություն[71]։ Բայց Քամյուն ցանակնում է իմանալ, արդյոք նա կարող է ապրել այդ տրամաբանականության, պարզության և հստակության մեջ, երբ ամեն ինչ կառուցվում է արդեն իսկ իմացականի վրա։ Իմաստի ստեղծումը կենսունակ երկընտրանք չէ, այլ տրամաբանական թռիչք և խնդրից խուսափում։ Նա օրինակներ է բերում թե ինչպես են մյուսները այսպիսի թռիչքներ կատարում։ Հաջորդ երկընտրական տարբերակը, որ կոչվում է ինքնասպանություն մեկ այլ թռիչք է, որի նպատակն է վերացնել աբսուրդությունը՝ ավերելով դրա դրսևորումներից մեկին (մարդուն)։ Քամյուն համարում է, որ մենք պետք է խուսափելու փոխարեն զբաղեցնենք մահին և աբսուրդությանը՝ երբեք նրանց կանոններին չհամաձայնելով։

Օտարի աբսուրդություն կրող հերոսը՝ Մերսոն, մարդ է սպանել և դատապարտվել է մահապատժի։ Կալիգուլայի ավարտն այն է լինում, որ ընդունում է իր տրամաբանության աբսուրդությունը և մահանում է այն սպանությամբ, որը արդեն նախագծել էր։ Այնուամենայնիվ, երբ Քամյուն հայտարարում է, որ Կալիգուլային աբսուրդը սխալ է, դրամայի հակահերոսը ասում է իր վերջին խոսքը, ինչպես Մերսոյի վերջին խոսքի ժամանակ[72]։

Քամյուն Աբսուրդի գիտակցման մեջ մեծ ներդրում է բերում՝ միշտ հերքելով նրանում նիհիլիզմի դերը:.

Aquote1.png Եթե ոչինչ որևէ նշանակություն չունենար, Դուք իրավացի կլինեիք։ Բայց կա մի բան, որը դեռ ունի իմաստ։

Նամակներ գերմանացի ընկերոջը 2" 1943 թվական դեկտեմբեր
Aquote2.png

Աբսուրդի կամյուական ընկալումը մեզ գցում է մտածումների մեջ. նախ մտածել Աբսուրդի նրա ընկալման մասին և հետո մտածել սեփական ընկալումների մասին։ Այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են համագործակցությունը, միասնական ջանքը և համերաշխությունը, Քամյուի համար կարևորագույն դեր ունեն, չնայած որ դրանք հիմնականում բառերի «բացարձակ» նշանակության «հրաբերական» ընկալումով են հանդիպում։ Ընդվզող մարդու մեջ, Քամյուն ընդվզումը ներկայացնում է, որպես մարդու համերաշխության ձգտումներից մեկը

շ

Aquote1.png Երբ մարդ ընդվզում է, նա իրեն անհատականացնում է այլոց հետ, այսպիսիով գերազանցելով ինքն իրեն, և այս տեսանկյունից համերաշխությունը մետաֆիզիկական է։ Բայց ներկա պահին, մենք միայն խոսում ենք այն համերաշխության մասին, որը ծնվել է շղթաների մեջ[73] Aquote2.png

Սիզիփոսի առասպելը[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած էքզիստենցիալիզմի հետ իր ունենացած կապերի հերքմանը, Քամյուն, այնուամենայնիվ, անդրադառնում է էքզիստենցիալիզմի կարևորագույն խնդիրներից մեկին՝ ինքնասպանությանը[74]։ Նա գրում է. «Կա միայն մեկ իրական փիլիսոփայական հարց, և այն ինքնասպանությունն է։ Որոշելը, արդյո՞ք կյանքը արժի, որ այն ապրես թե ոչ, կլինի այս փիլիսոփայական հարցի հիմնական պատասխանը։ Մնացած բոլոր հարցերը հաջորդում են սրան»[75]։ Ինքնասպանությունը Քամյուն ընկալում է, որպես միանգամայն բնական լուծում կյանքը աբսուրդությանը[76]։ Սիզիփոսի առասպելի մեջ Քամյուն փնտրում է կյանքի այն հնարավոր տարբերակները, որոնք արժե ապրել, չնայած իր ողջ անիմաստությանը[76][77]։

Պատկերացումները ամբողջատիրության վերաբերյալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ողջ կյանքի ընթացքում, տարբեր եղանակներով Քամյուն խոսել է ամբողջատիրության դեմ[78]։ Նա ակտիվ մասնակցություն ունեցավ Ֆրանսիական Դիմադրական շարժմանը, որը ուղղված էր Գերմանական օկուպացիայի դեմ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ ղեկավարելով ամենանշանավոր ամսագրերից մեկը՝ Կոմբատը։ Գերմանացիների հետ համագործակցող ֆրանսիական կոլոբորացիոնիստական կառավարության դեմ նա գրել է. «Հիմա միակ բարոյական բանը քաջությունն է, որը պետք է օգտագործել քննադատելու համար այս մարիոնետներին և խամաճիկներին, ովքեր ձևացնում են թե խոսում են ժողովրդի անունից»[79]։ Ազատագրումից հետո, Քամյուն նշում է. «Երկիրը թալեյրանների կարիք չունի, նա սեն-ժյուստերի կարիք ունի»[80]։ Շուտով հետպատերազմական տրիբունալների արյունահեղ իրականությունը ստիպեց Քամյուին փոխելու իր միտքը. Քամյուն հրապարակավ հայտարարեց, որ ի մահ դառնում է մահապատիժների կիրառման հակառակորդը[80]։

Քամյուի և Սարտրի բաժանման պատճառներից մեկը այն էր, որ Քամյուն դարձավ ավտորիտար կոմունիզմի հակառակորդը։ Քամյուն դատապարտում էր զանգվածային քաղաքականության մեջ ռեֆլեքսիվ ամբողջատիրությունը, մինչդեռ Սարտրը այն համարում էր հանուն Մարքսիզի կատարվող կարևորագույն քաղաքականություններից մեկը։ Սա երևում է Քամյուի Ընդվզող մարդը էսսեում, որը ոչ միայն Խորհրդային պետական քաղաքականության դեմ էր, բայց նաև քննարկում էր զանգվածային հեղափոխության գաղափարներին և քաղաքականության մոտ հարցեր։ Քամյուն շարունակեց խոսել Խորհրդային Միության վայրագությունների դեմ, ինչը մենք տեսնում ենք 1957 թվականի նրա ելույթում՝ Հունգարացիների արյունը, որը նվիրված էր 1956 թվականի Հունգարական Հեղափոխությանը, որը խեղդվեց արյան մեջ Կարմիր բանակի կողմից։

Հելենասիրությունը, հարգանքը Հունական դասական փիլիսոփայւթյանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբեր Քամյուի նամակը՝ուղղված Ելիզավետա II թագուհուն, Միշել Կարաոլիսին արդարացնելու խնդրանքով

Հաջորդ կարևոր, բայց երբեմն անտեսված հատվածը Քամյուի փիլիսոփայական և գրական գործունեության մեջ, սերն է հունական գրականության և հունական փիլիսոփայական մտքի նկատմամաբ, կամ հելլենասիրությունը։ Այս սերը գալիս է դեռևս Նիցշեի հետ ծանոթությունից, իր ուսուցիչ ժան Գրենիերից և սեփկան միջերկրածովյան ինքնության զգացումից, որը գալիս է ծովափերի, արևի և Մերձավոր Արևելքին մոտ ապրելուց[81]։ Քամյուի դիպլոմային աշխատանքը համեմատություն էր դասական հունահռոմեական և Քրիստոնեկաան մշակույթների, որի մեջ նախաեկեղեցական, գնոստիկականՊլոտինոսի և Ավգուստինուս Երանելու «Երկրորդ հայտնության» իրողությունները ներկայացվում են հունական փիլիսոփայական սկզբունքների հետ փոխադարձ կապի մթնոլորտում[82]։ Քամյուի առաջին էսսեների ժողովածուն՝ Նուպտիալսը, հենված է Հռոմեկաան դասականության ավերակների վրա, ինչպես նաև Սիզիփոսի առասպելը և Ընդզվող մարդը (որի հերոսը Պրոմեթևսն է), որոնք երկուսն էլ գալիս են Քամյուի դասական դաստիարակությունից (պայդեայից)։ Վերջին աշխատանքի գագաթնակետը պաշտպանում է Կեսօրյա միտքը, որը հենված է դասական կերպափոխությունների կամ չափումների վրա, և հակադրվում է ժամանակակից քաղաքական գաղափարներին դասերի և ռասաների վերաբերյալ և այն կատարյալ վերականգնող հեղափոխության երազանք է։ Այսպիսի կերպափոխությունների նկատմամբ հետաքրքրությունը գալիս է ողջ կյանքի ընթացքում Հւոնական թատերական ողբերգությունների նկատմամաբ նրա ունեցած սիրուց[83]:

Կիպրոսի նախագահ Տասսոս Պապադոլուլոսը (ձախից) Նասոս Կտորիդեսից ստանում է Քամյուի նամակը Կարաոլիսի վերաբերյալ

Քամյուն դիմում է Էլիզաբեթ II թագուհուն խնդրելով ազատություն շնորհել երիտասարդ հույն հակագաղութային շարժման ներկայացուցիչ Միշել Կարաոլիսին, ով ծնունդով Կիպրոսից էր և 1956 թվականին ենթարկվեց մահապատժի[84]։ Քամյուի նամակը հետագայում հանվեց աճուրդի, որի ժամանակ Նասոս Կտորիդեսի կողմից գնվեց, իսկ վերջինս այն նվիրեց Նիկոսիայի ազգային պայքարի թանգարանին[85]։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աքսոր և թագավորություն (L’exil et le royaume) (collection, 1957), պարունակում է հետևյալ պատմվածքները։
    • “Տարեց կինը” (La Femme adultère)
    • “Լքյալը և թափառող հոգին” (Le Renégat ou un esprit confus)
    • “Լուռ մարդը” (Les Muets)
    • Հյուրը” (L’Hôte)
    • “Ժոնաս կամ արվեստագետը աշխատանքի պահին” (Jonas ou l’artiste au travail)
    • “Ծաղկող քարը” (La Pierre qui pousse)

Ոչ գեղարվեստական գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քրիստոնեական մետաֆիզիկա և նեոպլատոնականություն (1935)
  • Ոչ այս ոչ այն (L’envers et l’endroit, երբեմն թարգմանվում է նաև Ճիշտ կողմը և սխալ կողմը) (collection, 1937)
  • Նուպտիալս (Noces) (1938)
  • Սիզիփոսի առասպելը(Le Mythe de Sisyphe) (1942)
  • Ընդվզող մարդը (L’Homme révolté) (1951)
  • Գրառումներ 1935-1942 (Carnets, mai 1935 —fevrier 1942) (1962)
  • Գրառումներ 1943-1951 (1965)
  • Ամերիկյան թերթեր (1978)
  • Գրառումներ 1951-1959 (2008). Published as Carnets Tome III : Mars 1951 – December 1959 (1989)
  • Ալժիրյան ժամանակագրույթուն (2013)[86][87][88]
  • Ալբեր Քամյուի և Մարիա Կազարեսի նամակագրությունները(1944-1959) Avant-propos de Catherine Camus (2017)[89]

Դրամատուրգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կալիգուլա (բեմադրված 1945, գրված 1938)
  • Թյուրիմացություն(Le Malentendu) (1944)
  • Պաշարված վիճակ (L’État de Siège) (1948)
  • Արդար մարդասպաններ (Les Justes) (1949)
  • Ռեքվիեմ միանձնուհու համար (Requiem pour une nonne, adapted from William Faulkner‘s novel by the same name) (1956)
  • Մոտավորապես (Les PossédésՖյոդոր Դոստոևսկու Դևեր վեպի հիման վրա) (1959)

Էսսեներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ապստամբություն Աստուրիում (ֆր.՝ Révolte dans les Asturies) (1936)
  • Երես և աստառ (ֆր.՝ L’Envers et l’Endroit) (1937)
  • Քամին Ջեմիլայում (ֆր.՝ Le vent à Djémila) (1938)
  • Ամուսնական խնջույք (ֆր.՝ Noces) (1939)
  • Մարդկային ճգնաժամ (Lecture at Columbia University) (28 March 1946)[90]
  • Ոչ զոհեր, ոչ դահիճներ(Series of essays in Combat) (1946)
  • Ինչո՞ւ Իսպանիան (Essay for the theatrical play L’ Etat de Siège) (1948)
  • Ամառ(L’Été) (1954)
  • Վերադարձ Տիփազա (ֆր.՝ Retour à Tipaza) (1954)
  • Հին հունական ողբերգություն (Parnassos lecture in Greece) (1956)
  • Մտածումներ գիլիոտինի մասին (Réflexions sur la guillotine) (Extended essay, 1957)
  • Ստեղծելը վտանգավոր է (Essay on Realism and Artistic Creation, lecture at the University of Uppsala in Sweden) (1957)
  • Շվեդական ճառեր (ֆր.՝ Discours de Suède) (1958)

Էսսեների ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դիմադրություն, ընդվզում և մահ (1961) – էսսեների ժողովածու ընտրված հեղինակի կողմից մինչև 1945 թվականը Lettres à un ami allemand (Նամակներ գերմանացի ընկերոջը) and Ի պաշտպանություն մտավորականության, 1945 թվականին Ամիտի Ֆրանչիզի կողմից կազմակերպված հանդիպման ժամանակ հնչեցրած ելույթ[91]; ներառում է նաև Ինչու Իսպանիան,Մտածումներ գիլիոտինի մասին և Ստեղծելը վտանգավոր է։
  • Լիրիկական և քնարական էսսեներ (1970) – L’envers et l’endroit, Noces and L’Eté.
  • Երիտասարդ տարիների գրառումներ(1976)
  • Դժոխքի և պատճառի միջև, 1944–1947 (1991)
  • Քամյուն և Կոմբատը, գրված 1944–1947 (2005)
  • Ալբեր Քամյուն մահապատժի դեմ (2011)

Նամակագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալբեր Կամյուի և Ժան Գրենիեի նամակագրությունները (ֆր.՝ Correspondance Albert Camus, Jean Grenier, 1932-1960) (հետմահու հրատարակվել է 1981)
  • Ալբեր Կամյուի և Ռընե Շարի նամակագրությունները (ֆր.՝ Correspondance Albert Camus, René Char, 1949-1959) (հետմահու հրատարակվել է 2007)

Ա. Քամյուի ստեղծագործությունները հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալբեր Քամյու, Ժոնաս կամ արվեստագետը աշխատելիս, թրգմ. ֆրանսերենից՝ Ա. Ալեքսանյանի, Տե՛ս Աստղիկ 2-3 (գիրք թարգմանչաց), Ե., 1990, էջ 179-201։
  • Ալբեր Կամյու, Անառակ կինը, թարգմ. ֆրանսերենից՝ Արուսյակ Բոյաջյանի, Տե՛ս Ֆրանսիական նովել։ 20-րդ դար, Ե., Նաիրի հրատարակչություն, 1990, 286-306 էջեր։
  • Ալբեր Քամյու, Ժանտախտը/թրգմ. ֆրանսերենից՝ Գր. Քեշիշյանի, Ե., Ապոլոն հրատարակչություն, 1991, 192 էջ։
  • Ալբեր Քամյու, Անկումը, թրգմ. ֆրանսերենից՝ Գր. Քեշիշյանի, Տե՛ս Հինգ վիպակ, Ե., Ապոլոն հրատարակչություն, 1991, 4-79 էջեր։
  • Ալբեր Կամյու, Օտարը /Վեպ, Էսսեներ, թրգմ. ֆրանսերենից՝ Աննա Հակոբյանի և Արուսյակ Բոյաջյանի, Ե., Ապոլոն հրատարակչություն, 1994, 256 էջ։
  • Ալբեր Կամյու, Սիզիփոսի առասպելը /թրգմ. ֆրանսերենից՝ Գր. Ջանիկյանի, Ե., Ապոլոն հրատարակչություն, 1995, 176 էջ։
  • Ալբեր Կամյու, Նամակներ գերմանացի բարեկամին /թրգմ. ֆրանսերենից՝ Արուս Բոյաջյանի, Ռուբիկոն գեղարվեստական-մշակութաբանական եռամսյա հանդես, Ե., 1999, էջ 34-44։
  • Ալբեր Կամյու, Ստեղծագործությունների ժողովածու, Հ. 1/թրգմ. ֆրանսերենից՝ Աննա Հակոբյանի, Ե., ԱևՄ հրատարակչություն, 2002, 378 էջ։
  • Ալբեր Կամյու, Ստեղծագործությունների ժողովածու, Ժանտախտը, Հ. 2/թրգմ. ֆրանսերենից՝ Աննա Հակոբյանի, Ե., ԱևՄ հրատարակչություն, 2013, 378 էջ։
  • Ալբեր Կամյու, Օրագրություններ, թրգմ. ֆրանսերենից՝ Թոնդրակի, Տե՛ս Գրանիշ http://granish.org/albert-kamyu-notes/

Հավանեցի՞ր։ Դե կիսվիր այս գրառմամբ։