Անտոնիո Կանովա
Անտոնիո Կանովա
Անտոնիո Կանովա իտալ.՝ Antonio Canova |
|
---|---|
|
|
Ի ծնե | Antonio Canova |
Ծնվել է | նոյեմբերի 1, 1757 |
Ծննդավայր | Պոսանյո, Իտալիա |
Մահացել է | հոկտեմբերի 13, 1822 |
Վախճանի վայրը | Վենետիկ, Իտալիա |
Քաղաքացիություն | Վենետիկի հանրապետություն |
Ազգություն | իտալացի |
Ուսուցիչ | Giuseppe Bernardi? և Giovanni Ferrari? |
Ստեղծագործություն(ներ) | The Three Graces?, Venus Victrix?, Ամուրը և Փսիխեան, Hercules and Lychas? և George Washington? |
Ոճ | նեոդասականություն[1] |
Ժանր | ֆիգուրատիվիզմ[2], նյու[2] և քանդակագործություն |
Մասնագիտություն | քանդակագործ, ճարտարապետ, նկարիչ, նկարիչ, փորագրիչ և գծագրող |
Գործունեությունը | քանդակագործ |
ազդվել է | Ֆիդիաս |
Պարգևներ և մրցանակներ |
|
Անդամություն | Նիդեռլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա և Սուրբ Ղուկասի ակադեմիա[3] |
Antonio Canova Վիքիպահեստում |
Անտոնիո Կանովա (իտալ.՝ Antonio Canova, նոյեմբերի 1, 1757[4][5][6][…], Պոսանո, Տրևիզո, Վենետո, Իտալիա[4][7][8][…] — հոկտեմբերի 13, 1822[4][5][6][…], Վենետիկ, Ավստրիական կայսրություն[4][7][9][…]), իտալացի նկարիչ և քանդակագործ, նեոկլասիցիզմի ներկայացիչ[10][11]։ Հիմնականում աշխատել է Վենետիկում և Հռոմում։ Վաղ շրջանի գործերում հետևել է բարոկկոյի արվեստի ավանդույթներին։ Հետագայում ընթացել է անտիկ քանդակագործության ձևերը նմանակելու ուղիով, ժամանակակիցների կողմից անվանվել «նոր Ֆիդիաս»։ Ուսումնասիրողներից շատերը նրան համարում են նեոկլասիցիզմի շրջանի մեծագույն քանդակագործը[12]։ Ընդ որում՝ ընդգծում են, որ Կանովային հաջողվել է խուսափել բարոկկոյին բնորոշ մելոդրամատիզմից և նեոկլասիցիզմին հատուկ սառը արհեստականությունից[13]։
Ստեղծել է տպավորիչ տապանաքարեր (Կլեմենտ 8-ի տապանաքարը, 1792, Սբ. Պետրոսի տաճար, Հռոմ), դիցաբանական հերոսների արձաններ («Ամուրը և Փսիքեն», 1973, Լուվր, Փարիզ), իդեալականացված դիմաքանդակներ («Պաոլինա Բորգեզեն՝ Վեներայի տեսքով», 1805—1807, Բորգեզե պատկերասրահ, Հռոմ)։
Կանովայի ստեղծագործությունը հիմք է հանդիսացել 19-րդ դարի եվրոպական ակադեմիական քանդակագործության համար։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Երեք գրացիաներ (Էրմիտաժ)
-
Նապոլեոն Բոնապարտ (»Բրերա» պատկերասրահ)