Դավիդ Լիվինգսթոն
Африка
Ծնվել է | մարտի 19, 1813[1][2][3][…] |
---|---|
Ծննդավայր | Բլենտայր[4][5] |
Մահացել է | մայիսի 1, 1873[1][2][3][…] (60 տարեկան) |
Մահվան վայր | Ilala Hill, Northern Province, Զամբիա[5] |
Գերեզման | Վեստմինստերյան աբբայություն[4] |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն և Շոտլանդիա |
Կրոն | Կոնգրեգացիոն Եկեղեցի |
Կրթություն | Գլազգոյի համալսարան |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող, բժիշկ-գրող, հետազոտող, աշխարհագրագետ, գրող և միսիոներ |
Ամուսին | Մերի Լիվինգստոն[4] |
Պարգևներ և մրցանակներ |
|
Անդամություն | Թագավորական աշխարհագրական ընկերություն և London Missionary Society?[7] |
Երեխաներ | Agnes Livingstone Bruce? |
David Livingstone Վիքիպահեստում |
Դավիդ Լիվիգսթոն (անգլ.՝ David Livingstone, մարտի 19, 1813[1][2][3][…], Բլենտայր[4][5] — մայիսի 1, 1873[1][2][3][…], Ilala Hill, Northern Province, Զամբիա[5]), շոտլանդացի բժիշկ, ճանապարհորդ, Աֆրիկայի ամենանշանավոր հետազոտողներից մեկը։
Նա է հայտնաբերել Վիկտորիա ջրվեժը և անվանել ի պատիվ Անգլիայի թագուհի Վիկտորյայի։ Լիվինգստոնը իր կյանքի մեծ մասն անց է կացրել Աֆրիկան հետազոտելով, նա ոտքով քայլել է մոտ 50 000 կմ ճանապարհ։ Լիվինգստոնն առաջիններից էր, ով բարձր մակարդակով հանդես էր գալիս Աֆրիկայի սևամորթ բնակչության իրավունքների պայքարում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երիտասարդություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դավիդ Լիվինգսթոնը ծնվել է Բլանթայր քաղաքում (անգլ.՝ Blantyre), աղքատ շոտլանդական ընտանիքում և 10 տարեկանից սկսել է աշխատել գորգագործության գործարանում։ Նա ինքնուրույն սովորել է լատիներեն և հունարեն լեզուները, ինչպես նաև մաթեմատիկա։ Դա թույլ տվեց ընդունվել համալսարան, և 2 երկու տարվա ընթացքում նա այնտեղ սովորեց աստվածաբանություն ու բժշկություն, շարունակելով իր աշխատանքը գործարանում, որից հետո նա ստացավ բժշկի աստիճան։
Ընտանեկան կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Այն ժամանակ Լիվինգստոնը ունեցել է լուրջ ազդեցություն բրիտանական իմպերիալիզմի վրա և դա արել է իր ընտանիքին մենակ թողնելով։ Լիվինգստոնի բացակայության ընթացքում, նրա զավակները մեծացել են առանց հոր, և նրա կինը `Մերին (Մերի և Ռոբերտ Մոֆատի դուստրը), ում հետ նա ամուսնացել էր 1845 թվականին, ընկնում է ծանր առողջական վիճակի մեջ, և մահանում մալարիա հիվանդությունից, 1862 թվականի ապրիլի 27-ին[8]։ Նա ուներ վեց երեխա։ Միայն Ագնեսն ու Աննան ամուսացան և ունեցան երեխաներ[9]։
Տղաներից մեկը՝ Ռոբերտը, մահացել է ամերիկյան քաղաքացիական պատերազմի ժամանակ[10]։ Only Agnes, William Oswell and Anna Mary married and had children. Ագնեսը մահացել է 1847 թվականին, Վիլյամ Օուսֆելը (մականունը Զոուգա էր, քանի որ նա ծնվել էր գետեզերքին 1851 թվականին), իսկ Աննան մահացել է 1858 թվականին։ Միայն Ագնեսը, Ուիլյամը և Աննան ամուսնացած էին և ունեին երեխաներ։ Լիվինգստոնի միակ զղջումը հետագա կյանքում եղել է այն, որ նա չի ծախսել բավականաչափ ժամանակ իր երեխաների հետ։