Էթել Լիլիան Վոյնիչ
Էթել Լիլիան Վոյնիչ (անգլ.՝ Ethel Lilian Voynich, մայիսի 11, 1864[1][2], Բելինթեմփըլ, Կորկ, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3] – հուլիսի 27, 1960[1] կամ հուլիսի 28, 1960[4], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), իռլանդացի և անգլիացի գրող, կոմպոզիտոր։
Վոյնիչը բրիտանացի հայտնի մաթեմատիկոս Ջորջ Բուլի դուստրն է և Միխայիլ Ուիլֆրեդ Վոյնիչի կինը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնողներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Իր հորը նա փաստացի չի ճանաչել, քանի որ հայրը մահացել է նրա ծնվելուց առաջ։ Նրա մայրը՝ Մերի Էվերեսթը եղել է տաղանդավոր մաթեմատիկոս, և մաթեմատիկայի ուսուցչուհի։ Նրանց ընտանիքը դեռ շատ վաղուց հայտնի է եղել ամբողջ աշխարհում, որովհետև Մերիի հորեղբոր՝ Ջորջ Էվերեսթի անունով է կոչվում Հիմալայների ամենաբարձր կետը ՝ Էվերեստը։
Պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1882 թվականին Էթելը ստացել է մի փոքր ժառանգություն և ընդունվել է Բեռլինի երաժշտական կոնսերվատորիա որպես դաշնակահարուհի։ Ժամանելով Լոնդոն, նա հանդիպել է ներգաղթյալների հետ, որոնց մեջ էր ռուս գրող Սերգեյ Կռավչինսկին։ Գրողը շատ երկար պատմել է իր և իր երկրի ՝ Ռուսաստանի մասին։ Էթելը մեծ ցանկություն է ունեցել լինել Ռուսաստանում, որը իրականացրել է 1882 թվականին։ Նա Ռուսաստանում աշխատել է 2 տարի որպես դաստիարակչուհի և երաժշտության ուսուցչուհի։
Ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1882 թվականին ամուսնացել է Միխայիլ Վիլֆրեդ Վոյնիչի հետ և տեղափոխվել Անգլիա։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Բոռ»[խմբագրել | խմբագրել կոդը]
Լինելով ռուս գրող Կռավչինսկու հետ ունեցած շփման ազդեցության տակ և կարդալով իտալական հայրենասերների կենսագրությունը գրել է «Բոռ»ը։ Նա ստեղծել է իր հերոսի՝ Արթուր Բերտոնի պատկերն ու բնավորությունը։ Նույն կեղծանունն ուներ հույն հայտնի փիլիսոփա Սոկրատեսը։ 1897 թվականին «Բոռ»ը հրապարակվում է ԱՄՆ-ում և Անգլիայում։ Հաջորդ տարի, Ռուսաստանում է հայտնվում ռուսերեն թարգմանությամբ, որտեղ ունենում է մեծ հաջողություն։ Ավելի ուշ գիրքը բազմիցս հրատարակվել է տարբեր լեզուներով։
1928, 1955, 1980 թվականներին Էթել Վոյնիչի վեպի հիման վրա նկարահանվել է «Բոռը» ֆիլմը։
Այլ ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
1895 թվականին նա գրել է «Ռուսաստանի հումորը» (ռուս.՝ Юмор России) գիրքը։ Միևնույն ժամանակ նա անգլերեն լեզվով թարգմանում է շատ ռուս գրողների ու բանաստեղծների գրքեր։
1901 թվականին նա ավարտում է «Ջեք Ռեյմոնդ» վեպը։
1911 թվականին նա անգլերեն է թարգմանել Տարաս Շևչենկոյի քնարական վեց բանաստեղծություններ։
Ավելի ուշ, երկար ժամանակ նա ոչինչ չի գրել և չի թարգմանել, միայն զբաղվել է երաժշտական գրականությամբ։ Նա ստեղծել է մի քանի երաժշտական աշխատանքներ, որոնցից ամենահաջողվածը «Բաբելոն» երաժշտական երկն է։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Էթել Լիլիան Վոյնիչը մահացել է 1960 թվականի հուլիսի 27-ին 96 տարեկանում։ Համաձայն իր կտակի, նրա մարմինը այրել են և մոխիրը սփռել Նյու Յորքի կենտրոնական այգում։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բոռ
- Կոտրված ընկերություն
- Հանիր քո կոշիկը
- Ջեք Ռեյմոնդ
- Օլիվիա Լեթեմ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Jump up to:1,01,11,21,31,4 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах, Görkəmli qadınlar haqqında məlumat bankı
- ↑ Jump up to:2,02,1 Dictionary of Irish Biography — Royal Irish Academy.
- ↑ Jump up to:3,03,13,23,33,43,53,63,7 Blain V., Grundy I., Clements P.The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 1117.
- ↑ Jump up to:4,04,14,2 Internet Movie Database — 1990.
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էթել Վոյնիչ. Հոդված «Вокруг света» ամսագրից Archived 2007-09-26 at the Wayback Machine.
- http://www.peoples.ru/art/literature/prose/roman/voynich/
- Էթել Լիլիան Վոյնիչ — գրողի տաղանդի մասին Archived 2006-08-10 at the Wayback Machine.
- http://www.ojstro-voynich.narod.ru – Բոռը Էսպերանտո լեզվով