530

Էնիո Մորիկոնե

Jump to navigationJump to search

Էնիո Մորիկոնե
Ennio Morricone Cannes 2007.jpg

Էնիո Մորիկոնե,Ennio Morricone,Эннио Морриконе

Բնօրինակ անուն իտալ.՝ Ennio Morricone
Նաև հայտնի է որպես Dan Savio և Leo Nichols
Ծնվել է նոյեմբերի 101928[1][2][3][…]
ՀռոմԻտալիա
Երկիր Flag of Italy.svg Իտալիա
Մահացել է հուլիսի 62020[4][5][6][…] (91 տարեկան)
ՀռոմԻտալիա[7]
Գերեզման Laurentino
Ժանրեր Ֆիլմի երաժշտություն
Մասնագիտություն կոմպոզիտորդիրիժորդաշնակահարֆիլմերի երաժշտությունների հեղինակmusic arranger և երաժիշտ
Գործիքներ Շեփոր
Աշխատավայր Սանտա Չեչիլիայի ազգային ակադեմիա
Լեյբլ Virgin Records
Կրթություն Սանտա Չեչիլիայի ազգային ակադեմիա
Անդամակցություն The Ennio Morricone Orchestra?
Ամուսին Maria Travia?
Պարգևներ
Կայք enniomorricone.org
enniomorricone.org
Ստորագրություն
Ստորագրություն
Commons-logo.svg Ennio Morricone Վիքիպահեստում

Էնիո Մորիկոնե (իտալ.՝ Ennio Morriconeնոյեմբերի 101928[1][2][3][…]ՀռոմԻտալիա — հուլիսի 62020[4][5][6][…]ՀռոմԻտալիա[7]), իտալացի կոմպոզիտորվերադաշնակող և դիրիժոր։ Հիմնականում երաժշտություն է գրել կինեմատոգրաֆիայի և հեռուստատեսության համար։ «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետ։ «Օսկարի» կրկնակի դափնեկիր՝ 2007 թվականին «Օսկար» կինեմատոգրաֆիայում ունեցած զգալի վաստակի համար և «Նողկալի ութնյակը» (2016) ֆիլմի երաժշտության համար։ Իտալիայի ազգային՝ Դավիդ դի Դոնաթելլո կինոմրցանակի իննակի դափնեկի. Դավիդ դի Դոնաթելլո՝ ֆիլմի լավագույն երաժշտության համար։ «Ոսկե գլոբուսի» եռակի դափնեկիր, BAFTA մրցանակի վեցակի մրցանակակիր և այլ մրցանակների դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորիկոնեն 2009 թվականին

Էնիո Մորիկոնեն ծնվել է 1928 թվականի նոյեմբերի 10-ին Հռոմում՝ պրոֆեսիոնալ երաժիշտ, ջազային շեփորահար Մարիո Մորիկոնեի և տնային տնտեսուհի Լիբերա Ռիդոլֆի ընտանիքում։ Էնիոն տան հինգ զավակներից ամենամեծն էր։ Երբ լրացավ նրա տասներկուամյակը, ընդունվեց Հռոմի Սանտա Չեչիլյա կոնսերվատորիան, որտեղ նրան դասավանդել է Գոֆրեդո Պետրասին։ Կոնսերվատորիայում Մորիկոնեն ստացավ երեք դիպլոմ՝ շեփորի դասարանի (1946), գործիքավորման (1952) և կոմպոզիցիայի (1954)։

Երբ լրացավ նրա տասնվեցամյակը, Մորիկոնեն Ալբերտո Ֆլամինի անսամբլի երկորդ շեփորահարը դարձավ, որտեղ նախկինում նվագել էր հայրը։ Անսամբլի հետ Մորիկոնեն գումար էր վաստակում՝ նվագելով գիշերային ակումբներում և Հռոմի հյուրանոցներում։ Մեկ տարի անց աշխատանքի է անցնում թատրոնում, իսկ հետո երեք տարի դառնում է կոմպոզիտոր։ 1950 թվականին սկսել է հայտնի կոմպոզիտորների երաժշտությունների վերադաշնակումը ռադիոյով։ Դրանով զբաղվել է ընդհուպ մինչև 1960 թվականը, որից հետո նույն գործով զբաղվել է հեռուստաշոուի համար։

Ֆիլմերի համար երաժշտություն սկսել է գրել 1961 թվականից, երբ նա 33 տարեկան էր։ Սկսել է սպագետտի-վեսթերն ժանրի ֆիլմերից։ Մեծ ճանաչում ստացավ նախկին համադասարանցու՝ ռեժիսոր Սերջիո Լեոնեի ֆիլմում աշխատելու ժամանակ։ Ավելի ուշ սկսում է աշխատել Իտալիայի հայտնի ռեժիսորներ՝ Բեռնարդո ԲերտոլուչիիՊիեռ Պաոլո ՊազոլինիիԴարիո ԱրջենտոյիՍալվատորե Սամպերիի և այլոց հետ։

1964 թվականից Մորիկոնեն աշխատել է «RCA» ձայնագրման ստուդիայում, որտեղ վերադաշնակել է հարյուրավոր երգեր, այդ թվում և Ջաննի ՄորանդիիՄարիո ԼանցայիՄիրանդա Մարտինոյի համար։

Հայտնի դառնալով Եվրոպայում՝ Էնիոյին հրավիրում են աշխատելու Հոլիվուդի կինեմատոգրաֆիայում։ ԱՄՆ-ում երաժշտություններ է գրում հայտնի ռեժիսորների ֆիլմերի համար՝ Ռոման ՊոլանսկիՕլիվեր ՍթոունԲրայան դե ՊալմաՄայք ՆիքոլսՋոն ԿարպենտերԲարի ԼևինսոնԹերենս Մալիք և այլն։

Մահացել է 2020 թվականի հուլիսի 6-ին[8]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնիո Մորիկոնեն ամուսնացած է եղել և ունի 4 երեխա.

  • Անդրեա՝ դիրիժոր, կոմպոզիտոր
  • Մարկո՝ աշխատում է հեղինակային իրավունքների ընկերությունում
  • Ալեսանդրա՝ վիրաբույժ
  • Ջովանի՝ աշխատում է Universal[9] ընկերությունում։

Մորիկոնեն տարված է եղել շախմատով, խաղացել է աշխարհի չեմպիոնների հետ[10]։

Ընտրյալ ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]


Like it? Share with your friends!

530