Լորենցո Բերնինի

Джованни Лоренцо Бернини

Բերնինիի հայտնի ժամանակակիցն է նաև ճարտարապետ ու քանդակագործ Ալեսանդրո Ալգարդին (1598–1654)՝ հռոմեական բորոկկոյի նշանավոր ներկայացուցիչներից մեկը։ Բերնինիի հայտնի աշակերտներից են՝ Էրկոլե Ֆերատա, Անտոնիո Ռագի, Դոմենիկո Գուիդի, Կոզիմո Ֆանցելի։

Լորենցո Բերնինի
Gian Lorenzo Bernini, self-portrait, c1623.jpg

 

 

Ծնվել է դեկտեմբերի 71598[1][2][3][…]
Ծննդավայր ՆեապոլՆեապոլի թագավորություն[4][5]
Մահացել է նոյեմբերի 281680[1][2][3][…] (81 տարեկան)
Վախճանի վայրը ՀռոմՊապական մարզ[5]
Կրոն կաթոլիկություն
Ստեղծագործություն(ներ) Պալացցո ԲարբերինիՍուրբ Պետրոսի հրապարակEstay off Saint Teresa?Կոնստանցա Բոնարելլիի կիսարձան և Սանտ Անդրեա ալ Քուիրինալե
Ոճ բարոկկո[6][7]
Ժանր Christian art?[5]բնանկար[5]նյու[5]դիմապատկեր[5] և Ծաղրանկար[5]
Մասնագիտություն քանդակագործարվեստների գործիչնկարիչճարտարապետգծագրող և դիզայներ
Ամուսին Caterina Tezio?
Ծնողներ հայր՝ Պիետրո Բերնինի[8]
Երեխաներ Դոմենիկո Բերնինի
Commons-logo.svg Gianlorenzo Bernini Վիքիպահեստում

Լորենցո Բերնինի (դեկտեմբերի 71598[1][2][3][…]ՆեապոլՆեապոլի թագավորություն[4][5] – նոյեմբերի 281680[1][2][3][…]ՀռոմՊապական մարզ[5]), բարոկկոյի ժամանակաշրջանի նշանավոր իտալացի քանդակագործ և ճարտարապետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Թերեզայի զմայլանքը

Մեդուզայի կիսանդրին

Քառաթև շատրվան, Հռոմ

Սուրբ Լոնգինուս

Ուսումնառությունն ստացել է իր հոր՝ Պիետրո Բերնինիի (1562–1629 թթ.) արվեստանոցում։ 1606 թվականին նա իր որդու հետ տեղափոխվել է Հռոմ՝ Պաուլ 5-րդ պապի համար Պաոլինայի տաճարը կառուցելու համար։

1618-1625 թթ. ընկած ժամանակահատվածում Բերնինին կարդինալի եղբորորդու՝ Սցիպիոնե Բորգեսեի պատվերով ստեղծել է հայտնի դիցաբանական քանդակախումբը՝ Էնեասն ու Անքիզը, Պերսեփոնեի առևանգումը (1621/1622 թթ.), Ապոլոնն ու Դափնեն և Դավիթը։ Այս քանդակներն աչքի են ընկնում իրենց դինամիկայով, շարժունությամբ, ստվերների և լույսի յուրօրինակ խաղով ու ժեստերի հուզականությամբ։ Այս քանդակներն այժմ գտնվում են Հռոմում՝ Բորգեսեի պալատում։

Բերնինիի նշանավոր աջակիցներից էր Հռոմի պապ Ուրբանոս VIII-ը, ով մեծապես նպաստել է նաև Հռոմի սբ. Պետրոս եկեղեցում Սբ. Պետրոսի շիրիմի վրա կաթողիկոսական գահավորակի կառուցմանը։ Բերնինին այն կառուցել է Բորոմինիի օգնությամբ՝ միացնելով Պանթեոնի բրոնզապատ սյունասրահին (1624–1633 թթ.)։

Նրա ճարտարապետական աշխատանքներում հիշարժան է քանդակի ու ճարտարապետության միաձուլումը, ինչի լավագույն օրինակներ են «Սուրբ Թերեզայի զմայլանքը» (1646–1652 թթ.), «Պետրոսի տաճարը» (1656–1666 թթ.։ Բերնինին 1629 թվականին ավարտին է հասցրել Բարբերինի պալատի կառուցումը, ստեղծել է Սուրբ Պետրոսի հրապարակի սյունաշարը (1656–1667 թվականներ, Ալեքսանդր VII-ի հովանավորությամբ), Չորս գետերի շատրվանը՝ Նավոնա հրապարակում (1647–1651 թթ. Ինոսցենս X-ի հովանավորությամբ)։

Իր ողջ կյանքի ընթացքում Բերնինին աշխատել է Հռոմի ութ պապերի համար և այդ ընթացքում երբեք չի լքել Հռոմը՝ բացառությամբ այն դեպքի, երբ Լյուդովիկոս XIV Արև արքան հրավիրեց նրան Փարիզ՝ Լուվրի վերակառուցման պլանները մշակելու համար։ Եթե դրանք նույնիսկ չեն պահպանվել ամբողջությամբ, ապա մեծ հետք են թողել եվրոպական աշխարհիկ ճարտարապետության վրա։ Սակայն Բերնինիի՝ դասական բարոկկոյի յուրովի ներկայացումը զերծ չմնաց քննադատությունից։ Այսպես օրինակ՝ ֆրանցիսկո Բորոմինին մեղադրում է Միքելանջելոյի ոճական հնարանքները միօրինակ ձևով պատճենելու մեջ։

Բերնինիի անունով է կոչվել Մերկուրիի մի խառնարանը[9]։ Նրա երկու դուստրերը՝ Կելեստեն ու Անգելան մինչ նրա մահը ապրել են որպես միանձնուհի՝ Սուրբ Ռուֆինայի վանքում։ Բերնինիի խղճուկ գերեզմանը գտնվում է Սուրբ Մարիա եկեղեցու մոտ։

Հիմնական գործերը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պերսեփոնեի առևանգումը, արձանախումբ
  • Ապոլոն և Դափնե (1622 – 1625 թթ.), քանդակ, մարմար, 243 սմ, Բորգեզե պատկերասրահ, Հռոմ
  • Սուրբ Պետրոսի ամբիոնը (1624 թ.), բրոնզ, Վատիկան
  • Տրիտոնի շատրվանը (1624 – 1643 թթ.), պիացցա (հրապարակ) Բարբերինի, Հռոմ
  • Սուրբ Թերեզայի զմայլանքը (1647 – 1652 թթ.), մարմար, Սանտա-Մարիա-դելլա-Վիտորիա եկեղեցի, Հռոմ
  • Չորս գետերի շատրվանը (1648 – 1651 թթ.), մարմար և տրավերտին, պիացա Նավոնա, Հռոմ
  • Երանիելի Լյուդովիկա Ալբերտոնիի զմայլանքը (1671 – 1674 թթ.), մարմար, Սան-Ֆրանչեսկո-ա-Ռիպա եկեղեցի, Հռոմ
  • Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակի սյունաշարքը և անսամբլը (1656-1667 թթ.)

Արվեստի հովանավորությունը Հռոմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմի պապ Ուրբանոս VIII-ի և Լորենցո Բերնինիի համագործակցությունն արվեստի բնագավառում բավականին արգասաբեր էր։ 17-րդ դարում որոշ իտալական քաղաք-պետություններ անկում ապրեցին, ինչը բերեց հովանավորչական միավորումների կառուցվածքային փոփոխությունների։ Շատ արվեստագետներ ձգտում էին դեպի Հռոմ, քանի որ Հռոմի պապերն ու նրանց զարմիկները, բացի ազդեցիկ լինելուց նաև հարուստ ազնվականներ էին, ովքեր ամենակարևոր պատվիրատուներն էին։ Երբ կարդինալ Մաֆեո Բարբերինին 1623 թվականին Հռոմի պապ ընտրվեց, Վատիկանը շատ հարուստ քաղաք էր։ Նա խոշոր չափերի գումարներ էր տրամադրում՝ արվեստագետների ազատ զարգացմանը նպաստելու համար։ Նա՝ որպես կաթոլիկ եկեղեցու միապետ, իր ուսերին դրված պարտականություններն արդարացնելու համար պիտի մեծապես աջակցեր արվեստի զարգացմանը։ Մինչ օրս հիշատակության արժանի է հատկապես Ուրբանոս VIII-ի ներդրումը Հռոմի՝ արվեստի հավերժական քաղաք հռչակվելու մեջ։ Բերնինին ճանաչում էր նրան դեռևս կարդինալ եղած ժամանակ։ Նա նկատել էր երիտասարդ արվեստագետի տաղանդը և վստահելով նրան՝ տվել իր առաջին պատվերը։ Սակայն նա դեռևս այնքան մեծ ազդեցություն չուներ, որպեսզի կարողանար երիտասարդ արվեստագետին հանարաճանաչ դարձնել։ Պապ ընտրվելուն պես՝ նա մեծ հռչակ պատրաստեց Բերնինիի համար ողջ Հռոմում ու Եվրոպայում։ Նա ցանկանում էր արվեստագետին իրեն մոտ պահել՝ նրա հռչակից օգտվելու համար։ Դա պայմանավորված էր այն փաստով, որ այդպիսի մեծ պատվերները հռչակ էին բերում ո միայն արվեստագետին, այլ պատվիրատուին նույնպես։ Այսպես Բերնինին ստեղծագործում էր առավելապես Բարբերինի ընտանիքի համար։ Պապը մեծապես ջանում էր, որպեսզի թույլ չտար որևէ այլ արվեստագետի Բերնինիի հետ մրցակցության մեջ մտնելու։ Ինքը՝ Բերնինին ևս ուշադրություն էր դարձնում, որպեսզի իր՝ այդ բնագավառում ունեցած առաջին տեղը կասկածի տակ չառնվեր։ Այլ արվեստագետներ կարողանում էին հայտնի դառնալ, միայն, երբ հովանավորվում էին Բերնինիի կողմից։ Պապի և Բերնինիի հարաբերությունները հիմնված էին փոխադարձ հարգանքի ու վստահության վրա։ Ուրբանոս VIII-ի մահից հետո նա աշխատում էր Ինոսցենս X-ի համար և շարունակում էր հովանավորել երիտասարդ արվեստագետներին։

Պատմամշակութային դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերնինին մեծ ազդեցություն է ունեցել Հռոմի ճարտարապետության ու քանդակագործության զարգացման վրա։

Բերնինիի համար, ի տարբերություն իր հակառակորդ Բորոմինիի, բնութագրական է այն, որ նա իր ժամանակի նշանավոր ճարտարապետներից մեկն էր, ով հայտնի էր հատկապես շինության ճակատային մասի հստակ ուրվագծերով, Վերածննդի դարաշրջանի ձևերի վրա ավելի մեծ ուշադրության կենտրոնացմամբ և քանդակագործության ու ճարտարապետության ներդաշնակ համադրությամբ։

Քանդակագործի նրա գործունեության մեջ ռեալիստական մի կարճ ժամանակահատվածին հաջորդել է իդեալիստական փուլը, որում դիմանկարի հիմնական ոճին հետևելուց բացի մեծ դեր է կատարել նաև ներկայացման վեհությունը։ Այս հատվածից սկսած՝ նրան բնորոշ է իդեալիստական, բայց շատ շարժուն ոճ։


Հավանեցի՞ր։ Դե կիսվիր այս գրառմամբ։