567

Արա Սարգսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Jump to navigationJump to search

Արա Սարգսյան
Արա Միհրանի Սարգսյան
Avartac ashxatanq.jpg

Արա Սարգսյան մեծ քանդակագործ
Ծնվել է ապրիլի 71902[1]
Ծննդավայր ՍտամբուլՕսմանյան կայսրություն
Մահացել է հունիսի 131969[1] (67 տարեկան)
Վախճանի վայրը ԵրևանՀայկական ԽՍՀԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of the Ottoman Empire (1844–1922).svg Օսմանյան կայսրություն և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգություն հայ
Կրթություն Վիեննայի գեղարվեստի ակադեմիա (1924)
Ստեղծագործություն(ներ) Նելսոն Ստեփանյանի կիսանդրիՀովհաննես Թումանյանի հուշարձանԱլեքսանդր Սպենդիարյանի հուշարձանՄայր ՀայաստանԼուռ վիշտԿանացի իրանՄերկ կինՀերոսիմաՏառապանքԲնորդուհինՔաղցԵրաժշտությունԱյգեկութԱնսփոփ վիշտԱնտառի արքա (Երևան)Լոգանքից հոտոՏաթևՀուշարձան Երկրորդ աշխարհամարտում զոհվածներիԲարձունքի գրավումՆռնակ նետող պարտիզանԱլեքսանդր Ջիվելեգովի դիմաքանդակՃարտարապետ Թ. Թորամանյանի կիսանդրիՏիգրան Պետրոսյանի կիսանդրիՀակոբ Կոջոյանի դիմաքանդակՎահան Թեքեյանի դիմաքանդակ և Պետրոս Ադամյանի դիմաքանդակ
Ժանր փորագրությունգրաֆիկաբեմանկարչությունփորագրություն և դիմապատկեր
Մասնագիտություն քանդակագործ
Աշխատավայր «Գեղարդ» գեղարվեստաարդյունաբերական տեխնիկում և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Քաղաքական կուսակցություն ԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան«Պատվո նշան» շքանշան«Կովկասի պաշտպանության համար» մեդալ«1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ,
ԽՍՀՄ ժողովրդական նկարիչՀայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչՀայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ ևՀԽՍՀ պետական մրցանակ (1971)
Անդամություն Հեղափոխական Ռուսաստանի նկարիչների ասոցիացիա և ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիա
Արա Սարգսյան Վիքիքաղվածքում
Commons-logo.svg Ara Sargsyan Վիքիպահեստում

Արա Միհրանի Սարգսյան (ապրիլի 71902[1]ՍտամբուլՕսմանյան կայսրություն — հունիսի 131969[1]ԵրևանՀայկական ԽՍՀԽՍՀՄ), հայ խորհրդային քանդակագործ, Երևանի նկարիչների միության հիմնադիր (1932) և առաջին նախագահ, Հայաստանում առաջին՝ Երևանի գեղարվեստի ինստիտուտի հիմնադիր, այդ ինստիտուտի առաջին ռեկտոր, պրոֆեսոր (1947)։ ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս (1959), ԽՍՀՄ գեղարվեստական հիմնադրամի հայկական բաժանմունքի վարչության նախագահ, մանկավարժ, ազգային-հասարակական գործիչ, Նեմեսիս ծրագրի մասնակից[2]։ Խորհրդային Հայաստանում մոնումենտալ քանդակագործության հիմնադիրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արա Սարգսյանը ծնվել է 1902 թվականի ապրիլի 7-ին Պոլսից ոչ հեռու գտնվող Մաքրի գյուղում՝ Միհրան և Կատարինե Սարգսյանների ընտանիքում։

Ուսման տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արա Սարգսյանի հուշարձանը համանուն թանգարանի հարևանությամբ

Արա Սարգսյանի հուշատախտակը Երևանի Իսահակյան փողոցում

Արա Սարգսյանի դիմաքանդակը Հայաստանի նկարիչների միության շենքի մուտքի մոտ

Նախնական անհրաժեշտ գիտելիքները ստանում է տեղի Տատյան ուսումնարանում, այնուհետև՝ 1914 թվականին, երբ ընտանիքը տեղափոխվում է Պոլիս՝ Բերա թաղամաս, ուսումը շարունակում է Եսայան սանոց վարժարանում։ Արայի հորեղբայրը՝ Սարգիս Սարգսյանը, Կոստանդնուպոլսի հայտնի ճարտարապետներից էր, նրա խորհրդով Արան խորանում է արվեստի մեջ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Արան թողնում է ուսումն ու սկսում զբաղվել պատահական աշխատանքով՝ գոյության միջոցներ վաստակելու նպատակով։ Նա զբաղվում է գրագրությամբ, գծագրությամբ, անգամ՝ էլեկտրիկ է աշխատում։ Պատերազմից հետո նա սովորում է նախ Կ.Պոլսի Գեղարվեստի վարժարանում (1919-1921), որտեղ հանդես է եկել ինքնուրույն դիմաքանդակներով, հայկական կոտորածների և առաջին համաշխարհային պատերազմի ազդեցությամբ՝ ողբերգական թեմաներ պատկերող կոմպոզիցիաներով, որտեղ զգացվում է Ռոդենի ազդեցությունը։ Այնուհետև, շարունակել է ուսումը Վիեննայի գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն դպրոցում (1921-1924)՝ աշակերտելով Էդմոնդ Հելմերին և Յոզեֆ Մյուլներին, դիմաքանդակներով մասնակցել տեղի նկարիչների ցուցահանդեսներին։ Այս շրջանի դիմաքանդակները հասուն արվեստագետի ստեղծագործություններ են՝ հոգեբանական խառնվածքների շեշտված դրսևորումներով, որոշ դեպքերում թեթևակի հակումով դեպի իմպրեսիոնիզմը։ Կոմպոզիցիոն ստեղծագործություններում շարունակել է ողբերգական սյուժեները՝ Ռոդենյան ոճի պլաստիկական լուծումներով։ Գեղարվեստի վարժարանի քառամյա ուսումը նա գերազանց ավարտում է երկու տարում։ 1921 թվականին ավարտելով Գեղարվեստի ուսումնարանը որոշում է մեկնել Հռոմ։ Եսայան վարժարան հովանավորում է Արայի ուսումն արտասահմանում։ Այնուհետև կյանքի սղության պատճառով տեղափոխվում է Վիենա և ընդունվում է այսպես կոչված «Վարպետների դպրոց»։ Այստեղ նրա առաջին ղեկավարն էր պրոֆեսոր Է. Հելմերը, ապա Մյուլները։ Մասնագիտանում է հատկապես դիմաքանդակի ժանրում և Վիեննայի նկարիչների միության ցուցահանդեսին ներկայացնում է երաժիշտ, պրոֆեսոր Ռիխարդ Ռոբերտի պորտրեն։

Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիեննայում 1924 թվականին ընդունում է խորհրդային քաղաքացիություն և 1925 թվականի ապրիլի 26-ին ժամանում Երևան՝ դնելով հայկական պրոֆեսիոնալ քանդակագործության սկիզբը։ 1925-ից 1930 թվականներին Երևանյան գեղարվեստական տեխնիկումում բացում է քանդակագործության բաժինը և սկսում դասավանդել այնտեղ։ 1930-ական թվականներին Արա Սարգսյանը փորձում է միավորել Հայաստանի նկարիչներին՝ համատեղ սեմինարներ, ցուցահանդեսներ կազմակերպելու նպատակով։ 1932 թվականին Գաբրիել ԳյուրջյանիՄիքայել Արուտչյանի, Արա Սարգսյանի ջանքերով հիմնադրվում է Հայաստանի նկարիչների միությունը, իսկ առաջին քարտուղար միաձայնորեն ընտրվում է հենց Արա Սարգսյանը, որը գլխավորում է մինչև 1937 թվականը։ Սարգսյանի մանկավարժական գործնեությունն առավել լայն ծավալ ու նշանակություն է ստացել 1945 թվականից, երբ նրա գլխավորությամբ հիմնադրվել է Երևանի գեղարվեստական ինստիտուտը։ Այս ժամանակաշրջանի նրա ստեղծագործություններում նկատվում է ինչպես եվրոպական, այնպես էլ ազգային արվեստի շունչը։

Վախճանվել է 1969 թ. հունիսի 13-ին Երևանում։ Թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում։

1973 թվականին Երևանում բացվել է Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի համատեղ տուն-թանգարանը[3]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արա Սարգսյանը ստեղծագործել է քանդակագործության բոլոր ժանրերում՝ մոնումենտալ, հաստոցային քանդակ, հարթաքանդակ, թեմատիկ-կոմպոզիցիոն ստեղծագործություններ՝ օգտագործելով տարբեր նյութեր՝ մարմարփայտշամոտբրոնզ և բազալտ։

Կոմպոզիցիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Քաղց», գիպս, 1919 թ.,
  • «Անսփոփ վիշտ», բրոնզ, 1950 թ.
  • «Հուսահատություն», գիպս, 1920 թ.,
  • «Տառապանք», կավ, 1922 թ.,
  • «Լուռ վիշտ», մարմար, 1923 թ.,
  • «Բարձունքի գրավումը», փայտ,/բրոնզ 1942 թ.։
  • «Լոգանքից հետո», գիպս գունավոր, 1938 թ., բրոնզ, 1967 թ.
  • Զոհված զինվորի հիշատակին, 1968 թ., Ջանֆիդա գյուղ, բրոնզ-տուֆ, 360*260*150/ճարտարապետ` Արմեն Սարգսյան

Դիմաքանդակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կառլ Վայգել», գիպս, 1922 թ.,
  • «Ռիխարդ Ռոբերտ», գիպս, 1922 թ.,
  • «Հեղինե Զատեյան», գիպս, 1923 թ.,
  • «Սարգիս Խաչատության», գիպս, 1924 թ.,
  • «Վահան Թոթովենց», գիպս, 1926 թ.,
  • «Մանուկ Աբեղյան», գիպս, 1926 թ.,
  • «Հրաչյա Աճառյան», գիպս, 1926 թ.,
  • «Միքայել Նալբանդյան», Գիպս, 1933 թ.,
  • «Հակոբ Պարոնյան», գիպս, 1933 թ.,
  • «Սուրեն Սպանդարյան», մարմար, 1927 թ.։

Մոնումենտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]


Like it? Share with your friends!

567