Հարություն Հակոբյան |
|
---|---|
https://www.youtube.com/watch?v=IqEn7ckRzek |
|
Ծնվել է | ապրիլի 25, 1918 |
Ծննդավայր | Իգդիր, Երևանի նահանգ, Ռուսական պետություն |
Մահացել է | հունվարի 13, 2005 (86 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Հայաստան, ԽՍՀՄ և Ռուսաստան |
Ազգություն | հայ |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան |
Մասնագիտություն | դերասան, ձեռնածու-աճպարար, գրող, աճպարար և հրապարակախոս |
Պարգևներ և մրցանակներ |
|
Երեխաներ | Հմայակ Հակոբյան |
Հարություն Հմայակի Հակոբյան (ապրիլի 25, 1918, Իգդիր, Երևանի նահանգ, Ռուսական պետություն — հունվարի 13, 2005, Մոսկվա, Ռուսաստան), ձեռնածու-աճպարար։ ՀԽՍՀ (1961), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1982)։
Կենսագրություն
Հարություն Հակոբյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Իգդիր քաղաքում։ 1935 թվականին ավարտել է Երևանի Խորեոգրաֆիայի ուսումնարանը և պարել Պարի պետական անսամբլում։ Սովորել է նաև Երևանի շինարարական տեխնիկումում, այնուհետև աշխատել է «Հայշինում»։ 1973 թվականին ավարտել է Մոսկվայի Ա. Լունաչարսկու անվան թատերական ինստիտուտի ռեժիսորական բարձրագույն դասընթացները։ Ձեռնածու-աճպարարությամբ հանդես է եկել 1943 թվականից, 1965 թվականից՝ «Մոսկոնցերտի» արտիստ։
«Անսովոր համերգ» հեռուստաֆիլմը (1985, «Էկրան» կինոմիավորում) նվիրված է Հակոբյանի կյանքին և ստեղծագործությանը։
Հյուրախաղերով հանդես է եկել նաև Երևանում։ Մահացել է 2005 թվականին Մոսկվայում։ Թաղված է Տրոեկուրովյան գերեզմանատանը[1]։
Մրցանակներ, պարգևներ
Հակոբյանը միջազգային մի շարք մրցույթների դափնեկիր է՝ Կոլոմբոյում (Շրի Լանկա) արժանացել է 1-ին մրցանակի և «Միջազգային մոգական ակումբի» պատվավոր անդամի կոչման (1957), Փարիզում՝ «Մեծ մրցանակի» («Գրան պրի») և Ռոբեր Գուդենի անվան մեդալի (1959), Գերմանիայում՝ Բոսկոյի անվան մրցանակի և Վ. Դուրովի անվան մեդալի (1974), Կարլովի Վարիում՝ հատուկ մրցանակի (1977)։
- ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1950
- 1961 ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1961
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, 1982
- ՌԴ Պատվո շքանշան, 1998[2]
- Կարմիր աստղի շքանշան