Հայկ Խաչատրյան
Հայկ Խաչատրյան գրող
Jump to navigationJump to search
-
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայկ Խաչատրյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Հայկ Խաչատրյան
|
|
---|---|
|
|
Ծնվել է | դեկտեմբերի 15, 1926 |
Ծննդավայր | Դահրավ, Խոջալուի շրջան, Ադրբեջան |
Վախճանվել է | 2001 |
Մասնագիտություն | գրող |
Ազգություն | հայ |
Կրթություն | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1950) |
Ուշագրավ աշխատանքներ | «Տիգրան Մեծ», «Արտավազդ», «Արտաշես», «Տրդատ Մեծի խաչը», «Արքայապատում» |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Աշխատավայր | Արմենպրես, Հայրենիքի ձայն և Հայկական սովետական հանրագիտարան |
Հայկ Խաչատրյան Վիքիդարանում |
Հայկ Հարությունի Խաչատրյան (դեկտեմբերի 15, 1926, Դահրավ, Խոջալուի շրջան, Ադրբեջան — 2001), հայ գրող, արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1970 թվականից, ԽՄԿԿ անդամ 1953 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1926 թ. Դեկտեմբերի 15-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Ստեփանակերտի (այժմ՝ Ասկերանի) շրջանի Դահրավ գյուղում։ Ծագում է իշխանական տոհմից։ Նրա առաջին բանաստեղծությունը լույս է տեսել 1943 թ. «Սովետական Ղարաբաղ» թերթում։ Շուշիի մարկավարժական ուսումնարանն ավարտելուց հետո 1945 թ. ընդունվել և 1950 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը։ 1952—1954 թթ. եղել է Ղափանի շրջանի ժողովրդական կրթության բաժնի վարիչը։ Միաժամանակ հայոց լեզու և գրականություն է դասավանդել Ղափան քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցում։ 1955—1959 թթ. աշխատել է Ղափանի «Պղնձի համար» և «Քաջարան» թերթերի խմբագրություններում։ 1960—1965 թթ. աշխատել է Հայկական հեռագրական գործակալությունում (այժմ՝ Արմենպրես) որպես թղթակից, բաժնի վարիչ։ 1964—1965 թթ. եղել է Արմենպրեսի գլխավոր խմբագիրը, 1965—1971 թթ.՝ «Հայրենիքի ձայն» թերթի խմբագրի տեղակալը։ 1971 թվականից մինչև իր մահը աշխատել է Հայկական սովետական հանրագիտարանի գլխավոր խմբագրությունում՝ սկզբում որպես գիտական և գրական հսկողության բաժնի վարիչ, 1976 — 1979 թթ. եղել է Հայկական սովետական հանրագիտարանի պատասխանատու քարտուղարն ու գլխավոր խմբագրի տեղակալը։ 1979 թվականից՝ պատասխանատու քարտուղարը։ Մահացել է 2001 թ. վերջին 75 տարեկանում։
Ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին գիրքը («Տիգրան Մեծ») լույս է տեսել 1967]թվականին։ Երևանի հիմնադրման 2750-ամյակին է նվիրված «Էրեբունի» վեպը (1968 թ.)։ Այնուհետև տպագրվել են «Տիգրան Մեծ» (Ա և Բ մասերը մեկ գրքով, 1972 թ.), «Արտավազդ Բ|Արտավազդ» (1975 թ.), «Արտաշես Ա|Արտաշես» (1980 թ.), «Քերթողահայրը» (1985 թ.), «Խաշխաշ» (1987 թ.), «Երվանդ Սակավակյաց» (1989 թ.), «Տրդատ Մեծի խաչը» (1996 թ.), «Վաչագան» (1998 թ.), «Գրիգոր Մագիստրոսի վերջին թուղթը» (1999 թ.) «[[Կիլիկիայի հայկական թագավորություն|Կիլիկյան Հայաստանի երևելիները» (2001 թ.), «Հայոց առաջին արքան» (2005 թ.) պատմավեպերը, «Վանատուր» (1978 թ.), «Հացապատում» (1984 թ.), «Սոսյաց անտառ» (1988 թ.), «Արքայապատում» (1996 թ.), «Հայոց թագուհիները» (1998 թ.), «Հայոց հնօրյա զվարճախոսները» (2005 թ.), «Հազարագիտարան» (2003 թ.), «Հայուհիներ։ պրակ Ա (2001 թ.)», պատումաշարերը։ Գրել է նաև Հայաստանի սովետական գրողների միության «Գրական տեղեկատու» (1975 թ., երկրորդ հրատ.` 1981 թ., երրորդ հրատ.` 1986 թ.) և «Հայկական օրացույցների և տարեցույցների մատենագիտություն. 1513-1973» (1976 թ.) գրքերը։ Դեռևս անտիպ են Հայկ Խաչատրյանի «Թեժ եկեղեցի», «Նեմրութի գաղտնիքը», «Հայոց աստվածների Ամանորը» պատմավեպերը, «Հայ բարերարներ», «Հայուհիներ։ պրակ Գ», «Հայոց ամենախելոք խոսքը» պատումաշարերը և այլ գործեր։
Երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տիգրան Մեծ (պատմավեպ), գիրք 1, Երևան, 1967, 348 էջ։
- Էրեբունի (պատմավեպ), Երևան, 1968, 268 էջ։
- Տիգրան Մեծ (պատմավեպ), գիրք Ա. և Բ., Երևան, 1972, 656 էջ։
- Արտավազդ (պատմավեպ), Երևան, 1975, 284 էջ։
- Գրական տեղեկատու, Երևան, 1975, 820 էջ։
- Հայկական օրացույցների և տարեցույցների մատենագիտություն (1513-1973 թթ.), Երևան, 1976, 320 էջ։
- Վանատուր (պատումաշար), Երևան, 1978, 312 էջ։
- Մեկ և կես դար ռուս գրքի հետ (1828-1976 թվականներին ռուսերենից հայերեն թարգմնաված գրական-գեղարվեստական գրքերի մատենագիտություն), Երևան, 1979, 284 էջ։
- Արտաշես (պատմավեպ), Երևան, 1980, 474 էջ։
- Գրական տեղեկատու, Երևան, 1981, 544 էջ։
- Հացապատում (պատումաշար), Երևան, 1984, 192 էջ։
- Քերթողհայրը (պատմավեպ), Երևան, 1985, 352 էջ։
- Գրական տեղեկատու, Երևան, 1986, 624 էջ։
- Խաշխաշ (պատմավեպ), Երևան, 1987, 312 էջ։
- Սոսյաց անտառ (,,Քշմրոր՛՛ վիպակ և պատումաշարեր), Երևան, 1988, 400 էջ։
- Երվանդ Սակավակյաց (պատմավեպ), Երևան, 1989, 416 էջ։
- Հանրագիտակ օրացույց 1990, Երևան, 1989, 160 էջ։
- Հանրագիտակ օրացույց 1991, Երևան, 1990, 160 էջ։
- Բառը չզորացրվող զինվոր է, Երևան, 1990, 64 էջ։
- Տիգրան Մեծ (պատմավեպ), Երևան, 1990, 640 էջ։
- Յոթնախորհուրդ (պատումաշար), Երևան, 1993, 42 էջ։
- Հնախոսարան (պատումաշար), Երևան, 1995, 60 էջ։
- Տրդատ Մեծի խաչը (պատմավեպ), Երևան, 1996, 320 էջ։
- Արքայապատում (պատումաշար), Երևան, 1996, 160 էջ։
- «Նե» օրացույց 1997, Երևան, 1996, 36 էջ։
- Գրական հիշատակարան, Երևան, 1996, 48 էջ։
- Վաչագան (պատմավեպ), Երևան, 1998, 302 էջ։
- Հայոց թագուհիները (պատումաշար), Երևան, 1998, 144 էջ։
- Արքայապատում (պատումաշար), Երևան, 1998, 180 էջ։
- Հայոց հնօրյա զվարճախոսները (պատումաշար), Երևան, 1998, 256 էջ։
- Հայաստան՝ երկիր ուխտավայր, Բեյրութ, 1998, 176 էջ։
- Գրիգոր Մագիստրոսի վերջին թուղթը (պատմավեպ), Երևան, 1999, 392 էջ։
- Նոյապատում (պատումաշար), Երևան, 2000, 48 էջ։
- 2000-2001 թվականների գրական օրացույց, Երևան, 2000, 92 էջ։
- Հազարամյակների սահմանագլխին (հանրագիտակ օրացույց 2000-2001), Երևան, 2000, 102 էջ։
- Մանկագիտարան, Երևան, 2001, 56 էջ։
- Հայուհիներ, պրակ Ա, Երևան, 2001, 224 էջ։
- Կիլիկյան Հայաստանի երևելիները (պատմավեպ), Երևան, 2001, 480 էջ։
- Հայկազունք (հեղինակակից), Երևան, 2001, 720 էջ։
- Հայոց հնօրյա զվարճախոսները (պատումաշար), Երևան, 2002, 256 էջ։
- Հազարագիտարան, Երևան, 2003, 220 էջ։
- Հայոց առաջին արքան (պատմավեպ), Երևան, 2005, 228 էջ։
- Արտաշես (հատված պատմավեպից), Երևան, 2006, 24 էջ։
- Հայոց թագուհիները (պատումաշար), Երևան, 2006, 144 էջ։
- Հայոց թագուհիները (պատումաշար), Երևան, 2010, 144 էջ։
Թարգմանությունները[խմբագրել | խմբագրել կոդը]
- Եվրիպիդես, Բաքոսուհիներ, «Գարուն» ամսագիր, 1971, թիվ 8։
- Խարիտոն, Պատմություն Քերեյի և Կալիրոյի սիրո մասին (վիպակ), Երևան, 1979, 192 էջ։
- Մելիք-Շահնազարով Աշոտ Զարեհի, Արտաշատցի օլիմպիականը (վիպակ), Երևան, 1984, 228 էջ։
- Պուբլիլիոս Սիրոս, Խրատանի, Երևան, 1991, 72 էջ։
Անտիպ երկերը[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թեժ եկեղեցի (պատմավեպ), 248 էջ։
- Հայ բարերարներ, 250 էջ։
- Հայ ճանապարհորդներ, մաս Ա., 75 էջ։
- Հայերենի իմացարան, 50 էջ։
- Հայոց ամենախելոք խոսքը, 100 էջ։
- Հայոց աստվածների ամանորը (պատմավեպ), 278 էջ։
- Հայուհիներ, պրակ Գ, 300 էջ։
- Նեմրութի գաղտնիքը (պատմավեպ), 400 էջ։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Երևան, 1986, էջ 223-224։
- Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 5, Երևան, 1979, էջ 20։
- Հայկական համառոտ հանրագիտարան, հատոր 2, Երևան, 1995, էջ 484։
- Ով ով է (Հայեր։ Կենսագրական հանրագիտարան), հատոր 1, Երևան, 2005։