Տիգրան Լևոնյան
-
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Լևոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Տիգրան Լևոնյան | |
---|---|
![]() |
|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | դեկտեմբերի 14, 1936[1] Բեյրութ, Լիբանան |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | հունիսի 25, 2004[1] (67 տարեկան) Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | օպերային երգիչ, դերասան և ռեժիսոր |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1958), Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան (1977) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Ամուսին | Գոհար Գասպարյան |
Պարգևներ |
Տիգրան Լևոնի Լևոնյան (Խանդիկյան) (դեկտեմբերի 14, 1936[1], Բեյրութ, Լիբանան – հունիսի 25, 2004[1], Երևան, Հայաստան), հայ օպերային երգիչ (դրամատիկական տենոր), օպերային ռեժիսոր, դերասան։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1984)։
Կենսագրություն
Տիգրան Լևոնյանը ծնվել է 1936 թվականին Բեյրութում։ 1946 թվականին ծնողների հետ հայրենադարձել է։ 1958 թվականին ավարտել է Երևանի թատերական ինստիտուտը, 1977 թվականին՝ Մոսկվայի թատերարվեստի ինստիտուտի օպերային ռեժիսուրայի բաժինը։ Երգեցողական արվեստն ուսանել է ապագա կնոջ՝ Գոհար Գասպարյանի մոտ։ Ստաժավորվել է Միլանի հռչակավոր «Լա Սկալա» թատրոնում։ 1962 թվականից եղել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ։ 1970 – 1977 թվականներին միաժամանակ՝ ռեժիսոր, 1977 թվականից՝ գլխավոր ռեժիսոր, 1991 – 1999 թվականներին նաև գեղարվեստական ղեկավար։ Եղել է Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր։
- Սարո (Ա. Տիգրանյանի «Անուշ»)
- Տիրիթ (Տ. Չուխաճյանի «Արշակ Բ»)
- Մանրիկո (Ջ. Վերդիի «Տրուբադուր»)
- Օթելլո (Ջ. Վերդիի «Օթելլո»)
Բեմադրությունները օպերայում
- 1974, 1978 – Ջոակինո Ռոսինիի «Սևիլյացի սափրիչը»[2]
- 1974, 1981 – Արմեն Տիգրանյանի «Դավիթ Բեկ»[3]
- 1984 – Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ»[2]
- 1986 – Ջակոմո Պուչչինիի «Չիո-Չիո-Սանը»[2]
- 1987, 1992 – Տիգրան Չուխաճյանի «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» («Կարինե»)[2]
- 1993 – Գաետանո Դոնիցետիի «Պողիկտոս»[2]
- 1994 – Արմեն Տիգրանյանի «Անուշ»[2]
- 1995 – Ջուզեպպե Վերդիի «Օթելլոն»[2]
- 1996 – Ռուջերո Լեոնկավալոյի «Պայացներ»[2]
Տիգրան Լևոնյանը կինոյում
- 1968 – «Կարինե» կինոնկարում (ռեժ.՝ Արման Մանարյան) խաղացել է Մարգարի դերը, կատարել նաև Արմենի դերերգը[2]
- 1983 — «Անուշ» ֆիլմ-օպերայում (բեմադրող ռեժ.՝ Մարատ Վարժապետյան) կատարել է Սարոյի դերերգը[2]
- 1988 — իր բեմադրած «Արշակ Երկրորդ» կինոնկարում կատարել է Արշակի դերը, նաև կատարել է Տիրիթի դերերգը, նաև ֆիլմի սցենարի հեղինակն է[2]
- 1986 – սեփական սցենարով բեմադրել է «Ալմաստ» ֆիլմ-օպերան[2]
- 1986 – «Օտար խաղեր» կինոնկարի սցենարի համահեղինակն է[2]
- 1997 – «Հարսնացուն Ջերմուկից» ֆիլմում (ռեժ.՝ Ս. Բաբայան) կատարել է դերերից մեկը