Նոյեմբերի 16-ին Վաղարշապատում կայանալիք ավագանու արտահերթ ընտրությունները շատ թեժ են լինելու: Նիկոլ Փաշինյանն արհեստականորեն Էջմիածնին ու Ոսկեհատին միացրեց Խոյ համայնքն՝ իր 17 գյուղերով, որպեսզի, իր կարծիքով, կարողանա Խոյի ձայների հաշվին պահել աթոռը Վաղարշապատում: Բայց դե մի բան է աճպարարությունն ու հաշվարկը, մեկ այլ բան՝ իրականությունը:
Իրականությունն այն է, որ Փաշինյանի ու «Քաղաքացիական պայմանագրի» վարկանիշը շատ ցածր է: Համ էլ՝ ո՞վ է ասել, որ Խոյում ՔՊ-ն կամ Նիկոլը վարկանիշ ունեն: Այն, որ չունեն, իրենք էլ գիտեն: Դրա համար էլ խաղի մեջ են մտցրել իրենց կցորդ, թուրքական 5-րդ շարասյան կարկառուն ներկայացուցիչ, մասնագիտությամբ Վազգեն Սարգսյանի եղբայր աշխատող Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությանը:
Ուզում են Վաղարշապատում կրկնել Երևանի փորձը, երբ ընտրողներին խաբեցին, թե, իբր, կցորդ չեն ու ընդդիմություն են, քվեները գողացան ու հանձնեցին ՔՊ-ին: Բայց այդ էժանագին խաղն արդեն բացահայտված է: Վկան՝ Գյումրիի ընտրությունները: Գյումրիում արամենք ուզում էին կրկին ձայն փախցնել ու հետո կցվել ՔՊ-ին: Չստացվեց: Վաղարշապատում էլ չի ստացվելու, քանզի Երևանում տեղի ունեցող թալանը, վատ կառավարումը, ծառայությունների գների կտրուկ բարձրացումը բոլորի աչքի առաջ են:
Վաղարշապատում սրանք «հաճախորդ» օպերացիան տապալելու են, քանզի Արամը «խփված» քարտ է: Համ էլ՝ եթե թուրքական մուղամ են ուզում լսել, Նիկոլը կա ու կա, էլ ինչո՞ւ պետք է մուղամի երկրպագուն քվե տա կցվածին: Միանգամից տիրոջը կտա: Հատկապես, որ մուղամի սիրահարները շատ չեն, ու բոլորին չի կարող քվե հասնել:
Վաղարշապատցին պետք է իր քվեով ապտակի սրանց: Այդպես էլ անելու է:
Նիկոլի քաղաքական շնիկը Վաղարշապատում

Հայկ Ուսունց