718

● Օրվա լուր

16.02.2023●16:39


Նիկոլ Փաշինյանը ստորագրեց թուրքական և արևմտյան նախապայմանների տակ

Նիկոլ Փաշինյանը ստորագրեց թուրքական և արևմտյան նախապայմանների տակՆիկոլ Փաշինյանը զույգ նախապայմանները բավարարելու պարտավորություն է ստանձնել: Մեկը՝ Թուրքիայի, մյուսն՝ Արևմուտքի առաջ: Ընդ որում՝ դրանք փոխկապակցված են:

Թուրքիայի նախապայմանները, բացի հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցերից, ներառում է նաև հայ-ադրբեջանականը: Թուրքիան պահանջում է Հայաստանից բավարարել Ադրբեջանի պահանջները և դրանով է նաև պայմանավորում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը: Էրդողանը միայն այդ դեպքում էր խոստացել, որ ընթացք կտա հայ-թուրքական շփումներին ու կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ: Վերջինս ամբողջությամբ ընդունել էր այդ նախապայմաններն ու անցել գործի:

Թուրքիայում կայացած Չավուշօղլու-Միրզոյան հանդիպմանը նախորդած ու հաջորդած տեղեկատվական հոսքերը ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանը հավատարիմ է Թուրքիայի առաջ ստանձնած պարտավորությունները կատարելու խոստմանը և բավարարելու է նրանց բոլոր նախապայմանները:

Հիշեցնենք, որ այդ նախապայմաններից մեկն Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելն է: Փաշինյանը նախորդ տարվա հոկտեմբերի 6-ին Պրահայում ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում: Եվ ահա կառավարության այսօրվա նիստում նա վերահաստատեց իր դիրքորոշումը, ինչն ուշագրավ է Արարատ/Arabat-ի թուրքական վոյաժների ֆոնին:

Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է, այսպես կոչված, խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ (և այս ամենն Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ագրեսիայի պայմաններում): Սա ոչ միայն խաղաղություն մուրալ է նշանակում, այլ նաև «թարգմանաբար» նշանակում է թուրքական նախապայմանների բավարարում՝ Ադրբեջանին ձեռնտու տարբերակով:

Ի դեպ, ուշագրավ է, որ հայ-թուրքական բանակցություններում Արարատ Միրզոյանը չի բարձրացրել Լաչինի միջանցքի ապաշրջափակման թեման: Թեմա, որն առաջացել է ոչ առանց Թուրքիայի մասնակցության:

Ինչ վերաբերում է Արևմուտքի առաջ ստանձնած փաշինյանական պարտավորություններին և դրանց կատարման դիմաց անձնական անվտանգության երաշխիքներ ստանալուն, ապա Փաշինյանն այս ուղղությամբ էլ է գործուն քայլեր իրականացնում: Նա միացել է հակառուսական կոալիցիային: Թուրքիայի հետ խաղերը ևս պետք է դիտարկել այդ գծի մեջ: Պատահական չէ, որ արևմտյան կառույցները ողջունել են հայ-թուրքական գործընթացը, քանզի դրանց տրամաբանական ավարտը ռուս խաղաղապահների և ռուսական ռազմաբազայի դուրս բերումն է Արցախից ու Հայաստանից: Արևմուտքը մեր դեմ բան չունի, մեր բարեկամն է, բայց թշնամի է Ռուսաստանի հետ և հանուն այդ թշնամուն հաղթելու՝ «չի նկատի» մեզ հետ տեղի ունենալիք կատաստրոֆան:

Այս ամենի դիմաց Նիկոլը փորձում է իր կաշին փրկելու երաշխիքներ ստանալ: Գինը Հայաստանն ու Արցախն են, բայց դե դա նրան ե՞րբ է հետաքրքրել:

Հայկ Ուսունց

Նյութի աղբյուր՝ 7or.am


Like it? Share with your friends!

718