Նիկոլ Փաշինյանին սպառնում է 15-20 տարի կամ ցմահ ազատազրկում. հաղորդում` հանցագործության մասին

Տեսանյութեր 

ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց երեկ տեղի ունեցավ հավաք, որի ժամանակ ներկաները միացան Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր, 2013-2021 թթ.-ներին ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի եւ պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազությանն ուղղված հաղորդմանը` հանցագործության մասին: Ըստ այդմ, պահանջ ներկայացվեց քրեական գործ հարցուցել` ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ (1-ին մաս) եւ 421-րդ հոդվածներով` Նիկոլ Փաշինյանի կողմից Տավուշում ՀՀ ինքնիշխան տարածքները եւ բնակավայրերը Ադրբեջանին հանձնելու գործընթաց սկսելու կապակցությամբ։

Մասնավորապես` ներկայացված հաղորդումը հանցագործության մասին վերաբերում է այս տարվա մարտի 18-ին ՀՀ վարչապետի պարտականությունները կատարող անձի Տավուշ այցելությանը, իր հայտարարություններին եւ տրված գնահատականներին, ինչի մասին ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆՆ ընդգծեց. «Կարծում եմորեւիցե մեկի համար գաղտնիք չէոր ինչ կատարվում է այսօր Տավուշում իրականում սահմանազատման եւ սահմանագծման հետ որեւիցե աղերս չունիԴա մեր հայրենիքի այդ հատվածի հանձնումն է մեր հարեւանինԺողովրդի մի մասը հստակ գիտակցում է այն վտանգըորն այդ հանձնումից հետո կախվելու է մեր պետությանմեր երկրի քաղաքացիների գլխինԸնդամենն ասեմոր հանձնելուց հետո` 3-րդ բանակային կորպուսի առաջին պաշտպանական բնագիծն ամբողջովին փլուզվելու էՌԴից Վրաստանով Հայաստան մտնող գազամուղը որոշ հատվածներով անցնելու է Ադրբեջանի վերահսկողության ներքոՓակվելու է ՀայաստանՎրաստան միջպետական երկու ճանապարհներից մեկըՀակառակորդը վերցնելու է իշխող բարձունքներ եւ ջրային ռեսուրսներԱյսինքնՆոյեմբերյանի շրջանն ամբողջովին կտրվելու է ջրային ռեսուրսներից եւ գյուղացու կյանքն անտանելի է դառնալու»:

Ներկայացնելով հաղորդման համար հիմք հանդիսացող փաստերը` ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ նշեց, որ ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, պետական դավաճանությունը՝ թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը, օտարերկրյա կամ միջազգային կազմակերպությանը կամ դրա ներկայացուցչին պետական գաղտնիք պարունակող տեղեկություն հանձնելը կամ այդ տեղեկությանը նշված անձանց ծանոթանալու համար պայման ստեղծելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է ՀՀ քաղաքացին՝ ի վնաս ՀՀ ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 15-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ:

Նշենք, որ հավաքին ներկա էին եւ հանցագործության մասին հաղորդմանը միացան նաեւ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը, շարժման կանանց խորհրդի նախագահ Ալլա Հակոբյանը, «Ազգի Ձայն» կուսակցության նախագահ, ՀՀ վաստակավոր արտիստ Մհեր Մեսրոպյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար Գրիգոր Գրիգորյանը, Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանը, ԱՍԱԼԱ-յի նախկին անդամ, Հայաստանի ժողովրդական շարժման համակարգող, քաղաքագետ-թուրքագետ Վազգեն Պետրոսյանը, նախկին փոխոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը, արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանը եւ այլք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 


Հավանեցի՞ր։ Դե կիսվիր այս գրառմամբ։