Նիկոլ Փաշինյան, Զելենսկի և Սաակաշվիլի. այս մարդկանց Արևմուտքը իշխանության է բերել զոհաբերելու համար.Հայկ Նահապետյան      02/25/2022   19:38  |  ՔԱՂԱՔԱԿԱՆ

Աղբյուր` Փաստինֆո

Նիկոլ Փաշինյանին, Զելենսկուն և Սաակաշվիլիին Արևմուտքը իշխանության է բերել՝ զոհաբերելու համար: «Փաստինֆո»– հետ զրույցում նման դիտարկում արեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:

Ըստ նրա՝ այս երեք գործիչներին Արևմուտքը զոհաբերում է, փոխարենը ստանում է նրանց ղեկավարած երկրներում հակառուսական տրամադրություններով ժողովուրդ. ինչը մեծ կապիտալ է Արևմուտքի համար.

«Նրանք բերվել են իշխանության կոնկրետ նպատակների և խնդիրների լուծման համար»,-նկատեց զրուցակիցը:

Փորձագետի խոսքով՝ Արևմուտքը 2008թ-ին Վրաստանին անուղղակի ստիպեց, որպեսզի վերջինս ագրեսիա իրականացնի Հարավային Օսեթիայում, արդյունքում Վրաստանը կորցրեց տարածքներ, իսկ փոխարենը ԱՄՆ-ն Վրաստանում ստացավ հակառուսական տրամադրություններով ժողովուրդ,նույն փորձը կրկնվեց նաև Հայաստանում և հիմա էլ Ուկրաինայում.

«Մեզ մոտ փորձ արվեց Արցախում պարտությունը կապել Ռուսաստանի հետ, սակայն փորձը ձախողվեց, ԱՄՆ-ն մտադիր էր հակառուսական տրամադրություններն այստեղ այնքան բարձրացնել պարտությունից հետո, որ ռուսական 102-րդ ռազմաբազան դուրս բերվեր այստեղից, հիմա նույնն արվում է Ուկրաինայում, ԱՄՆ-ն հույս ունի, որ որոշ ժամանակ հետո Ուկրաինայում կարող է զինված պայքար կազմակերպել, որի թիրախում Ռուսաստանը կլինի: Սցենարը, ձեռագիր և նպատակը նույնն են »,-արձանագրեց զրուցակիցը:

Աղբյուր` Փաստինֆո


Հավանեցի՞ր։ Դե կիսվիր այս գրառմամբ։