957

Նյութի աղբյուր՝7or.am    04.07.2022●09:33


Հաճախորդների ապստամբությունը

Հաճախորդների ապստամբությունըՆիկոլական իշխանության կազմը ցույց է տալիս, որ 2018-ին տեղի է ունեցել հաճախորդների ապստամբություն:

Սկսած Նիկոլ Փաշինյանից, վերջացրած ամենավերջին ուսապարկը եղել են նախկին իշխանությունների կամ իշխանություններին կից շրջանակների (օլիգարխներ, կուսակցապետեր և այլն) հաճախորդները:

Նիկոլին որպես ղժղժան հաճախորդ նախ պոկեցին Լևոն Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ից,

հետո կցեցին մեկ այլ հաճախորդ, ներկայումս հատուկ հանձնարարություններով հաճախորդ աշխատող Էդմոն Մարուքյանին, անունը դրեցին «Ելք» ու մտցրեցին:

Ալեն Սիմոնյանը հաճախորդ-օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի մոտ էր հաճախորդություն անում (արանքներում փորձելով ուրիշ օլիգարխների, մասնավորապես՝ Գագիկ Ծառուկյանի մոտ հաճախորդություն անել): Ասում են՝ Ալենին գռզոյենք դիմում էին բացառապես հայհոյանքային բառապաշարով: Ըստ լավատեղյակների՝ Ալենը դրանից շոյվում էր:

Արարատ/Arabat Միրզոյանն առնվազն ՀՀ ԱԱԾ-ի հաճախորդն է եղել «անհիշելի» ժամանակներից:

Տիգրան Ավինյանը, Լենա Նազարյանը (Լենա որ ասում ենք, «Արուսը» հետն է), Արայիկ Հարությունյանը և մյուսները տարբեր մաստերի հաճախորդներ էին՝ կասկածելի սնման աղբյուրներով:

Թուրքերի հետ քիրվայության թիվ մեկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը ևս հաճախորդ է եղել և այդպիսին էլ մնացել:

Իրեն ամլիկ գառի տեղ դրած ՀՀ-ի շահերի դեմ գայլություն անում ու Նիկոլի բոլոր ցուցումները կատարում է Մհեր Գրիգորյանը, որը նախկինում նույնպես հաճախորդ է եղել:

ՔՊ-ների մեջ լիքն են միջազգային կազմակերպությունների հաճախորդները՝ Արսեն Թորոսյան, Հերիքնազ Տիգրանյան…

Էն խռխռացող ու խանձած խոզը ԲՀԿ-ական երիտասարդների հաճախորդն էր, լարեցին, դարձավ Նիկոլի հաճախորդը:

ԱԺ-ում հայտնված ուսապարկերի ճնշող մեծամասնությունը հաճախորդաց հարեմի շարքային անդամներ են եղել: Մեկը Էդմոնի վաստակ է եղել, մյուսն աշխատել է մի լրատվամիջոցում, որի տիրոջ դեմ հիմա հոխորտում է՝ փորձելով հաղթահարել սեփական կոմպլեքսները:

Մայկա-տռուսիկի համար բանակում պատասխանատու աշխատած Գագիկ/Գուրգեն Մելքոնյանը քոքված, հազար կաշի ու ճամբար փոխած հաճախորդ է: Նմանատիպ մեկն է նաև Անդրանիկ Քոչարյանը:

Տարբեր են եղել հաճախորդների ճանապարհները դեպի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, ուսապարկերը տարբեր հետագծեր են ունեցել մինչև Նիկոլին կցվելը, բայց բոլորին միավորել է մեկ բան՝ սրանք բոլորը հակաղարաբաղյան, հակահայաստանյան, պրոթուրքական միջավայրում են ապրել ու բոլորով միասին Թուրքիայի հաճախորդներն են, որոնց մեջ առավել աչքի ընկնողներն են Նիկոլ Փաշինյանը, Ռուբեն Ռուբինյանը, Չավուշօղլուին տեսնելիս բերանը մինչև ականջները բացած Արարատ/Arabat-ը, Խաչատուր Սուքիասյանը, Գուրգեն Արսենյանը և էլի մի քանիսը: Ոմանք նաև՝ Ադրբեջանի հաճախորդներ են (Մարիա Կարապետյան, Վիգեն Խաչատրյան, …):

Իշխանական հաճախորդներ կարելի է համարել նաև այն արտախորհրդարանական/արտաքնոցային կնիք-կուսակցությունների ղեկավարներին, որոնք գնում են Նիկոլի հետ հանդիպման: Դրանց մեջ նույնպես կա ադրբեջանական հաճախորդ՝ Տիգրան Խզմալյանը: Մյուսները մելկի դիշովկեք են. և՛ նախկին, և՛ ներկա իշխանությունների մոտ «ճ» կլասի հաճախորդություն անողներ:

Ահա այս հաճախորդաց հարեմի իշխանության մեջ փայ են մտել սորոսաթուրքական ուժերը: Դա է պատճառը, որ մեր երկիրն այս օրն է ընկել: Մինջև «մեծ մաքրություն» տեղի չունենա, Հայաստանն ու Արցախն ուշքի չեն գա:

Հայկ Ուսունց


Like it? Share with your friends!

957