● Քաղաքական

30.03.2023●14:50


Ցորի զինծառայողների ծնողները պահանջում են քրեական գործ հարուցել Փաշինյանի դեմ (տեսանյութ)

Ցորի զինծառայողների ծնողները պահանջում են քրեական գործ հարուցել Փաշինյանի դեմ (տեսանյութ)Հակակոռուպցիոն կոմիտեում մեկնարկել է 44-օրյա պատերազմում «Ցորի» զորամասի զոհված զինծառայողների ծնողների կողմից Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու, ինչպես նաև Գլխավոր դատախազության անգործության դեմ ներկայացված բողոքի քննությունը:

Դատական նիստից հետո, լրագրողների հետ զրույցում, ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն ասաց, որ զոհված զինծառայողների ծնողների կարծիքով իրենց կողմից ներկայացված հաղորդման վերաբերյալ Գլխավոր դատախազությունը ցուցաբերել է անգործություն: Նրա խոսքով՝ դատախազությունը որոշել է հաղորդումը կցել գեներալ Մոսվսես Հակոբյանի գործին. «Այդ երկու գործերը մեկ մյուսից էապես տարբերվում են, չեն վերաբերում նույն թեմային: Մեր հաղորդումը վերաբերում է նրան, որ Փաշինյանը հայտարարել էր՝ «կարող էր պատերազմը չլիներ և 5 հազար զոհերը չէին լինի, կլիներ նույն վիճակը՝ առանց զոհերի», այդ հանգամանքն է ծնողներին հիմք տվել հաղորդում ներկայացնելու»,-ասաց փաստաբանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը՝ yerevan.today


Հավանեցի՞ր։ Դե կիսվիր այս գրառմամբ։