714

ՔԱՂԱՔԱԿԱՆ 00:15 23/05/2023 ԱՐՑԱԽ

Փաշինյանին միայն թվում է, որ դավաճանական փաստաթղթեր ստորագրելով կարող է Արցախը հանձնել Ադրբեջանին. Արցախի ԱԺ պատգամավոր

«Արցախի հանրապետության սահմանները արյունով են գծված, իսկ արյան հիշողությունն անջնջելի է»,— ԱԺ արտահերթ նիստում ունեցած ելույթում հայտարարեց պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Նա հավելեց, որ «Փաշինյանին միայն թվում է, որ նման հակահայ հայտարարություններով, կամ դավաճանական փաստաթղթեր ստորագրելով, կարող է Արցախը հանձնել Ադրբեջանին»:

«Արցախի իշխանություններից պահանջում եմ՝ վերանայել և փոխել իրենց վարքագիծը, ամեն գնով ամրապնդել և պահպանել բոլոր պետական ինտիտուտները, ոչ թե խարխլել դրանց հիմքերը՝ դրանով ջուր լցնելով Նիկոլի ջրաղացին»,-եզրափակեց նա:

 

Աղբյուր` Panorama.am

Like it? Share with your friends!

714